Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Առաջադիմությունդ ակնհայտ դարձրու
    2009 Դիտարան | դեկտեմբեր 15
    • 6 Պողոսը գրեց Տիմոթեոսին. «Օրինա՛կ եղիր հավատարիմների համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի, մաքրության մեջ։ Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթ. 4։12, 15)։ Ի՞նչը պետք է վկայեր Տիմոթեոսի առաջադիմության մասին։ Դի՞րքը։ Հեղինակությո՞ւնը։ Ո՛չ, աստվածահաճո հատկություննե՛րը։ Իսկ դրանք կարող ենք զարգացնել բոլորս։ Այդպես վարվելով՝ հայտնի կդարձնենք մեր առաջադիմությունը։

  • Առաջադիմությունդ ակնհայտ դարձրու
    2009 Դիտարան | դեկտեմբեր 15
    • Խոսելու մեջ օրինակ լինելով

      8. Ինչպե՞ս է մեր խոսքն անդրադառնում մեր երկրպագության վրա։

      8 Տիմոթեոսը պետք է օրինակելի լիներ նաև խոսելու մեջ։ Նույնը պահանջվում է և մեզնից։ Մեր խոսքերը ցույց են տալիս, թե ինչպիսի անձնավորություն ենք։ Հիսուսն ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթ. 12։34)։ Իսկ Հիսուսի եղբայր Հակոբոսը ցույց տվեց, որ մեր խոսքը կարող է անդրադառնալ մեր երկրպագության վրա։ Նա գրեց. «Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն, բայց չի սանձում իր լեզուն, այլ շարունակ խաբում է իր սիրտը, այդ մարդու երկրպագությունը ունայն է» (Հակ. 1։26)։

      9. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր խոսքը։

      9 Մեր խոսքերը նաև ցույց են տալիս, թե որքանով ենք աճել հոգևորապես։ Հասուն քրիստոնյան չի օգտագործում անհարգալից, քննադատական կամ վիրավորական խոսքեր։ Ընդհակառակը՝ նա ձգտում է կերտել, մխիթարել, սփոփել ու քաջալերել (Առակ. 12։18; Եփես. 4։29; 1 Տիմոթ. 6։3–5, 20)։ Բացի դրանից, հարկավոր է պատրաստակամորեն պատմել Եհովայի բարձր բարոյական չափանիշների մասին և պաշտպանել դրանք։ Եթե այդպես վարվենք՝ ցույց կտանք, որ նվիրված ենք Աստծուն (Հռոմ. 1։15, 16)։ Ազնվասիրտ մարդիկ, անկասկած, կտեսնեն, թե ինչպես ենք օգտագործում մեր խոսելու պարգևը և հավանաբար կցանկանան ընդօրինակել մեզ (Փիլիպ. 4։8, 9)։

      Օրինակելի վարքով ու մաքրությամբ

      10. Ինչպիսի՞ հավատ պետք է դրսևորենք։

      10 Կերտիչ խոսքեր ասելուց առավել կարևոր է օրինակելի վարք ունենալը։ Այն մարդը, որի խոսքերը չեն համապատասխանում գործերին, կեղծավոր է։ Պողոսը լավ գիտեր փարիսեցիների կեղծավորության և դրա բերած վնասների մասին։ Ուստի շարունակ զգուշացնում էր իր երիտասարդ համագործակցին հեռու մնալ երկերեսանիությունից և շողոքորթությունից (1 Տիմոթ. 1։5; 4։1, 2)։ Տիմոթեոսն, ինչ խոսք, կեղծավոր չէր, քանի որ նրա մասին Պողոսը գրեց. «Մտաբերում եմ կեղծավորությունից զերծ քո հավատը» (2 Տիմոթ. 1։5)։ Այսուհանդերձ, նա պետք է ակնհայտ դարձներ ուրիշներին իր անկեղծությունը և օրինակ ծառայեր վարքով։

      11. Ի՞նչ խորհուրդ ստացավ Տիմոթեոսը։

      11 Տիմոթեոսին գրած իր երկու նամակներում Պողոսը տարբեր խորհուրդներ տվեց։ Օրինակ՝ Տիմոթեոսը պետք է հեռու մնար նյութապաշտությունից։ «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցեցին»,— գրեց առաքյալը (1 Տիմոթ. 6։10)։ Փողասիրությունը վկայում է հոգևոր թուլության մասին։ Ուստի քրիստոնյաները պարզ կյանք են վարում։ Նրանք բավարարվում են «ուտելիք, հագուստ և ծածկ ունենալով»։ Դա օգնում է նրանց ակնհայտ դարձնելու իրենց հոգևոր առաջադիմությունը (1 Տիմոթ. 6։6–8; Փիլիպ. 4։11–13)։

      12. Ինչի՞ց կերևա մեր առաջադիմությունը։

      12 Իր նամակում Պողոսը նաև նշեց, թե ինչքան կարևոր է, որ քրիստոնյա «կանայք իրենց զարդարեն վայելուչ հագուստով՝ համեստությամբ և ողջամտությամբ» (1 Տիմոթ. 2։9)։ Այն կանայք, ովքեր համեստություն և ողջամտություն են դրսևորում հագուստի, հարդարանքի հարցում, ինչպես նաև կյանքի տարբեր բնագավառներում, հիանալի օրինակ են մյուսների համար (1 Տիմոթ. 3։11)։ Նույն սկզբունքը վերաբերում է նաև քրիստոնյա տղամարդկանց։ Պողոսը հորդորեց վերակացուներին լինել «սովորությունների մեջ չափավոր, ողջամիտ, կազմակերպված» (1 Տիմոթ. 3։2)։ Եթե ամեն օր ցուցաբերենք այս հատկությունները, ապա մեր առաջադիմությունը ակնհայտ կդարձնենք բոլորին։

      13. Ինչպե՞ս կարող ենք Տիմոթեոսի նման օրինակելի լինել մաքրության հարցում։

      13 Տիմոթեոսը պետք է օրինակելի լիներ նաև մաքրության հարցում։ «Մաքրություն» ասելով՝ առաքյալը նկատի ուներ բարոյական մաքրությունը։ Հակառակ սեռի անհատների հետ առնչվելիս Տիմոթեոսը պետք է անպարսավելի վարք ունենար։ Պողոսը խորհուրդ տվեց նրան «մեծահասակ կանանց [հետ վարվել] ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթ. 4։12; 5։2)։ Ոմանց թվում է, թե անբարո արարքները կարելի է գաղտնի պահել։ Սակայն դրանք հայտնի են Աստծուն և ի վերջո հայտնի կդառնան ուրիշներին։ Մյուս կողմից՝ Եհովայի աչքից չեն վրիպում նաև քրիստոնյայի լավ գործերը (1 Տիմոթ. 5։24, 25)։ Ժողովի բոլոր անդամներն էլ կարող են իրենց առաջադիմությունը ակնհայտ դարձնել օրինակելի վարքով ու մաքրությամբ։

      Սեր ու հավատ դրսևորելով

      14. Ի՞նչ է հորդորում Աստծու Խոսքը։

      14 Ճշմարիտ քրիստոնյաների բնորոշիչ նշանը սերն է։ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհ. 13։35)։ Ինչպե՞ս կարելի է դրսևորել այդ սերը։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ, որ «սիրով մեկս մյուսին համբերենք.... լինենք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար» (Եփես. 4։2, 32; Եբր. 13։1, 2)։ Իսկ Հռոմեացիներ 12։10–ում ասվում է. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ»։

      15. Ինչո՞ւ պետք է սեր դրսևորեն բոլորը, հատկապես վերակացուները։

      15 Եթե Տիմոթեոսը կոպիտ կամ անբարյացակամ լիներ իր հավատակիցների հանդեպ, ապա զրոյի կհավասարեցներ բոլոր այն լավ գործերը, որոնք նա արել էր որպես ուսուցիչ և վերակացու (կարդա՛1 Կորնթացիներ 13։1–3)։ Սակայն Տիմոթեոսն անկեղծ սեր էր ցուցաբերում իր եղբայրների և քույրերի հանդեպ, հյուրասեր էր ու բարի գործեր էր անում նրանց համար։ Դրանով նա ակնհայտ էր դարձնում իր հոգևոր առաջադիմությունը։ Ուստի տեղին է, որ Պողոսը իր երիտասարդ համագործակցին ուղղած նամակում շեշտեց սիրո կարևորությունը։ Սեր դրսևորելու հարցում Տիմոթեոսը պետք է օրինակ լիներ մյուսների համար։

      16. Ինչո՞ւ պետք է Տիմոթեոսն ամուր հավատ դրսևորեր։

      16 Երբ Տիմոթեոսը Եփեսոսում էր, նրա հավատը փորձության ենթարկվեց։ Այդ քաղաքում ոմանք այնպիսի ուսմունքներ էին տարածում, որոնք հակասում էին ճշմարտությանը, ոմանք էլ ուշադրություն էին դարձնում «սուտ պատմությունների» կամ առաջ էին քաշում փնտրտուքներ պահանջող հարցեր, որոնք ոչ մի կերպ չէին նպաստում ժողովի բարօրությանը (կարդա՛ 1 Տիմոթեոս 1։3, 4)։ Պողոսն ասաց, որ այսպիսի մարդիկ «հպարտությամբ են լցված, չեն հասկանում ոչ մի բան և հիվանդ մտածելակերպ ունեն բառերին վերաբերող հարցուփորձերի ու վիճաբանությունների նկատմամբ» (1 Տիմոթ. 6։3, 4)։ Տիմոթեոսը խոսել անգամ չէր ուզում այդ վնասաբեր գաղափարների մասին, որոնք ժողով էին ներթափանցել։ Չէ՞ որ առաքյալը նրան խրախուսել էր. «Մղի՛ր հավատի բարի պատերազմը.... հեռու մնալով դատարկ զրույցներից, որոնք ոտնահարում են սուրբ բաները, ինչպես նաև այն հակասություններից, որ գոյություն ունեն «գիտություն» կոչվածի մեջ» (1 Տիմոթ. 6։12, 20, 21)։ Անկասկած, Տիմոթեոսը կիրառեց այդ իմաստուն խորհուրդը (1 Կորնթ. 10։12)։

      17. Ինչպե՞ս կարող է մեր հավատը փորձվել։

      17 Պողոսը հայտնեց Տիմոթեոսին, որ «ապագայում կգան ժամանակներ, երբ ոմանք կհեռանան հավատից՝ ուշադրություն դարձնելով մոլորեցուցիչ ներշնչյալ խոսքերին և դևերի ուսմունքներին» (1 Տիմոթ. 4։1)։ Ուստի վերջինս պետք է ամուր և անսասան հավատ դրսևորեր։ Նույնը պահանջվում է մեր օրերում ապրող բոլոր քրիստոնյաներից, այդ թվում պատասխանատվություններ ունեցող եղբայրներից։ Եթե վճռականորեն մերժենք հավատուրաց գաղափարները, ապա ակնհայտ կդարձնենք մեր առաջադիմությունը և հավատի հիանալի օրինակ կլինենք։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը