Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/07 էջ 22–23
  • Ո՞րն է փողի հանդեպ ճիշտ տեսակետը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞րն է փողի հանդեպ ճիշտ տեսակետը
  • 2007 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Զգուշացիր «փողասիրությունից»
  • Փողից ավելի լավ բան
  • Փող
    2014 Արթնացե՛ք
  • Փողը բոլոր չարիքների արմա՞տն է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հավասարակշռված տեսակետ փողի վերաբերյալ
    2015 Արթնացե՛ք
  • Ինչպես տնօրինել փողը
    Ձեր ընտանիքը կարող է երջանիկ լինել
Ավելին
2007 Արթնացե՛ք
g 7/07 էջ 22–23

Աստվածաշնչի տեսակետը

Ո՞րն է փողի հանդեպ ճիշտ տեսակետը

«ՓՈՂԸ պաշտպանություն է»,— ասում է Աստվածաշունչը (Ժողովող 7։12, ՆԱ)։ Եվ քանի որ նրանով կարելի է գնել ուտելիք, հագուստ ու կացարան, ուստի փողը պաշտպանություն է այն դժվարությունների դեմ, որոնք կարող են մեզ աղքատության հասցնել։ Իրականում ցանկացած նյութական բան կարելի է փողով ձեռք բերել։ Փողը «պատասխան է տալիս ամենին»,— ասում է Ժողովող 10։19–ը։

Աստծու Խոսքը հորդորում է մեզ ջանասեր լինել աշխատանքի մեջ, որպեսզի կարողանանք միջոցներ հայթայթել հոգ տանելու ինչպես մեր, այնպես էլ մեր ընտանիքի կարիքները (1 Տիմոթեոս 5։8)։ Ազնիվ և քրտնաջան աշխատանքը մեր մեջ բավարարվածության, արժանապատվության և ապահովության զգացում է առաջ բերում (Ժողովող 3։12, 13)։

Բացի այդ, մեր տքնաջան աշխատանքը կարող է թույլ տալ, որ մենք առատաձեռն լինենք ուրիշների հանդեպ։ «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ»,— ասաց Հիսուսը (Գործեր 20։35)։ Երջանկության նման զգացում ենք ունենում, երբ մենք ուրախ սրտով ֆինանսապես օգնում ենք կարիքավոր մարդկանց, հատկապես քրիստոնյա մեր հավատակիցներին, կամ էլ երբ մեզ սիրելի անձնավորության համար նվեր ենք գնում (2 Կորնթացիներ 9։7; 1 Տիմոթեոս 6։17–19)։

Հիսուսը քաջալերեց իր հետևորդներին առատաձեռն լինել ոչ միայն առիթից առիթ, այլև դա իրենց կյանքում սովորություն դարձնել։ Նա ասաց. «Տվե՛ք» (Ղուկաս 6։38)։ Առատաձեռնորեն տալու սկզբունքը կիրառվում է նաև Աստծու Թագավորության շահերը առաջ տանելու համար (Առակաց 3։9)։ Ինչ խոսք, նման ձևով դրսևորվող մեր առատաձեռնությունը օգնում է մեզ այնպիսի «ընկերներ ձեռք բերել», ինչպիսին որ Եհովան և իր Որդին են (Ղուկաս 16։9)։

Զգուշացիր «փողասիրությունից»

Եսասեր մարդիկ հազվադեպ են տալիս և եթե տալիս էլ են, ապա միայն թաքնված շարժառիթներով։ Պատճառը, որ նրանք դժկամությամբ են տալիս, հաճախ փողասիրությունն է, որը հակառակ իրենց ակնկալիքների՝ սովորաբար դժբախտություն է բերում։ «Բոլոր վնասակար բաների արմատը փողասիրությունն է, որին ձգտելով՝ ոմանք շեղվեցին հավատից և ամեն կողմից իրենց շատ ցավերով խոցեցին» (1 Տիմոթեոս 6։10)։ Ինչո՞ւ է փողասիրությունը բավարարվածություն չպատճառող և նույնիսկ վնասակար հատկություն։

Պատճառներից մեկն այն է, որ հարստության հանդեպ ագահ մարդու անհագ ցանկությունը երբեք չի բավարարվում։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ»,— գրված է Ժողովող 5։10–ում։ Ուստի փողասեր մարդիկ «խոցում են իրենց», այսինքն՝ իրենք իրենց անվերջ վհատության մեջ են գցում։ Ավելին, իրենց ագահության պատճառով նրանք կորցնում են մարդկանց հետ ունեցած լավ փոխհարաբերությունները, չեն ունենում երջանիկ ընտանեկան կյանք և նույնիսկ կորցնում են իրենց հանգիստը։ «Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ» (Ժողովող 5։12)։ Այս ամենից բացի՝ փողասիրության պատճառով անհատը կարող է զրկվել Աստծու հաճությունից (Յոբ 31։24, 28)։

Աստվածաշնչային և աշխարհիկ պատմության մեջ շատ օրինակներ կան, երբ մարդիկ գողացել են, անարդարությամբ վարվել, պոռնկությամբ զբաղվել, սպանություն են գործել, խաբել են ուրիշներին ու սուտ խոսել. և այս ամենն արել են փող ձեռք բերելու նպատակով (Յեսու 7։1, 20–26; Միքիա 3։11; Մարկոս 14։10, 11; Հովհաննես 12։6)։ Իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը մի «շատ հարուստ» երիտասարդ իշխանի հրավիրեց իրեն հետևել։ Ցավալի է, բայց այդ երիտասարդը մերժեց Հիսուսի սքանչելի հրավերը, քանի որ նա, այդպես վարվելով, ֆինանսապես կտուժեր։ Ի պատասխան նրա տված արձագանքին՝ Հիսուսը բարձր ձայնով ասաց. «Որքա՜ն դժվար կլինի Աստծու թագավորությունը մտնել նրանց համար, ովքեր փող ունեն» (Ղուկաս 18։23, 24)։

Այս վերջին օրերի ընթացքում քրիստոնյաները հատկապես պետք է զգոն լինեն, որովհետև մարդկանց մեծամասնությունը «փողասեր» է, ինչպես որ կանխագուշակվել էր (2 Տիմոթեոս 3։1, 2)։ Ճշմարիտ քրիստոնյաները, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, ագահության ազդեցության տակ չեն ընկնում, որովհետև նրանք փողից շատ ավելի գերազանց բան ունեն։

Փողից ավելի լավ բան

Նշելով այն մասին, որ փողը պաշտպանություն է՝ Սողոմոն թագավորը ավելացրեց, որ նաև «իմաստությունն է պաշտպանություն», քանի որ այն «կապրեցնի իր տիրոջը» (Ժողովող 7։12, ՆԱ)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Սողոմոնը այստեղ շեշտում է այն իմաստությունը, որի հիմքը Գրությունների ճշգրիտ գիտելիքներն են և Աստծու հանդեպ առողջ վախը։ Գերազանցելով փողին՝ աստվածային այս իմաստությունը կարող է փրկել անհատին կյանքի անհամար ծուղակներից և նույնիսկ վաղահաս մահից։ Նաև ճշմարիտ իմաստությունը թագի նման կբարձրացնի ու հարգանքի կարժանացնի բոլոր նրանց, ովքեր դրսևորում են այդ հատկությունը (Առակաց 2։10–22; 4։5–9)։ Եվ քանի որ դրա շնորհիվ անհատը Աստծու հավանությանն է արժանանում, այն կոչվում է «կենաց ծառ» (Առակաց 3։18)։

Նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են ունենալ այսպիսի իմաստություն և ովքեր ցանկանում են փնտրել այն, հասկանում են, որ դա հեշտությամբ կարելի է ձեռք բերել։ «Որդեակս.... երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին, եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես, այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։ Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը» (Առակաց 2։1–6)։

Քանի որ ճշմարիտ քրիստոնյաները իմաստությանը ավելի մեծ արժեք են տալիս, քան փողին, նրանք խաղաղություն, երջանկություն և ապահովություն են վայելում, ինչից որ զուրկ են փողասեր մարդիկ։ Եբրայեցիներ 13։5–ում ասվում է. «Թող ձեր ապրելակերպը զերծ լինի փողասիրությունից, և գոհացեք եղած բաներով։ Քանզի [Աստված] ասաց. «Ես ոչ մի դեպքում քեզ չեմ թողնի և ոչ մի դեպքում քեզ չեմ լքի»»։ Իսկ փողը այսպիսի ապահովություն երբեք չի բերում։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

◼ Ի՞նչ իմաստով է փողը համարվում պաշտպանություն (Ժողովող 7։12)։

◼ Ինչո՞ւ է աստվածային իմաստությունը փողից գերազանց (Առակաց 2։10–22; 3։13–18)։

◼ Ինչո՞ւ մենք պետք է խուսափենք փողասիրությունից (Մարկոս 10։23, 25; Ղուկաս 18։23, 24; 1 Տիմոթեոս 6։9, 10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը