Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
    • 9. Ի՞նչը երեխաներին կօգնի հնազանդվել իրենց ծնողներին։

      9 Երեխաներն ինչպե՞ս կարող են պաշտպանվել անհնազանդության ոգով վարակվելուց։ Նրանք դա կարող են անել՝ խորհելով այն մասին, թե իրենց ծնողները ինչ են արել իրենց համար։ Այդպես նրանք ավելի շատ կգնահատեն իրենց ծնողներին։ Բացի այդ, նրանք պետք է հասկանան, որ հնազանդությունը պահանջ է Աստծու կողմից, ով բոլորիս Հայրն է։ Երեխաները պետք է նաև լավը խոսեն իրենց ծնողների մասին, ինչով մյուս երեխաներին կմղեն, որ նրանք էլ իրենց ծնողներին լավ վերաբերվեն։ Իհարկե, եթե ծնողները բնական կապվածության զգացում չունեն երեխաների հանդեպ, վերջիններիս համար գուցե դժվար լինի սրտանց հնազանդվել նրանց։ Սակայն եթե երեխան զգում է ծնողների անկեղծ սերը, մղվում է հաճեցնելու նրանց, նույնիսկ երբ անհնազանդություն դրսևորելու գայթակղությունը մեծ է լինում։ Օսթին անունով մի եղբայր ասում է. «Հաճախ ուզում էի խորամանկորեն շրջանցել ծնողներիս դրած սահմանները։ Սակայն նրանք ողջամիտ կանոններ էին սահմանում ինձ համար, բացատրում էին դրանց պատճառները և հաղորդակցության դուռը միշտ բաց էին պահում։ Դա ինձ օգնում էր հնազանդվել նրանց։ Ես տեսնում էի, որ նրանք հոգ են տանում իմ մասին, և ցանկանում էի հաճեցնել նրանց»։

      10, 11. ա) Ո՞ր բացասական հատկություններն են ցույց տալիս, որ մարդիկ չեն սիրում իրար։ բ) Ճշմարիտ քրիստոնյաները ինչպե՞ս են սիրում դրացուն։

      10 Պողոսը այլ բացասական հատկություններ էլ է թվարկում, որոնք վկայում են ուրիշների հանդեպ սիրո բացակայության մասին։ «Ծնողներին անհնազանդ» արտահայտությանը հաջորդում է անշնորհակալ բառը, և սա տեղին է, քանի որ այս ածականը նկարագրում է այն մարդկանց, ովքեր չեն գնահատում իրենց հանդեպ դրսևորված բարությունը։ Պողոսի խոսքերի համաձայն՝ մարդիկ լինելու էին նաև անհավատարիմ։ Բացի այդ, նրանց բնորոշ էր լինելու համաձայնության չգալու հակումը. նրանք չէին ցանկանալու հաշտվել ուրիշների հետ։ Նաև լինելու էին հայհոյող ու մատնիչ՝ վիրավորական խոսքեր ասելով մյուսների և նույնիսկ Աստծու հասցեին։ Իսկ զրպարտող բառը ցույց է տալիս, որ նրանք հակված էին լինելու մարդկանց բարի անունն արատավորող տեղեկություններ տարածելու։a

  • Տես Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունվար
    • a Հունարեն դիաբոլոս բառը նշանակում է «զրպարտիչ», «բանսարկու» կամ «մեղադրող»։ Աստվածաշնչում Սատանան այս բառով է կոչվում, քանի որ չարամտորեն զրպարտում է Աստծուն։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը