Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 3/1 էջ 24–28
  • Գնահատել քրիստոնեական հավաքույթները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գնահատել քրիստոնեական հավաքույթները
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Զորացնող հավաքույթներ
  • Լավ պատրաստվածություն
  • Օրինակներ Աստվածաշնչից
  • Լավագույն օրինակը
  • Օրինակներ մեր օրերից
  • Հարգանք ցուցաբերենք մեր սուրբ հանդիպումների նկատմամբ
    2006 Դիտարան
  • Ինչո՞ւ հավաքվել երկրպագության համար
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞վ են օգտակար Եհովայի վկաների հանդիպումները
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ջանքեր ներդնո՞ւմ ես քրիստոնեական հանդիպումները կերտիչ դարձնելու համար
    2010 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 3/1 էջ 24–28

Գնահատել քրիստոնեական հավաքույթները

«Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը» (Եբրայեցիս 10։24, 25)։

1, 2. ա) Ճշմարիտ քրիստոնյաների հավաքույթներին հաճախելն ինչո՞ւ է առանձնաշնորհում համարվում։ բ) Ի՞նչ իմաստով է Հիսուսը ներկա իր հետևորդների հավաքույթներին։

ԻՆՉ առանձնաշնորհում է քրիստոնեական հավաքույթներին մասնակցելը, լինեն դրանք տաս կամ մի քանի հազար Եհովայի երկրպագուներից բաղկացած, քանզի Հիսուսն ասել է. «Ուր երկու կամ երեք հոգի հաւաքուած լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մէջ» (Մատթէոս 18:20)։ Այս խոստումը տալու ժամանակ Հիսուսը դատական հարցեր էր քննարկում, որոնք արդար կերպով պիտի լուծվեին ժողովի պատասխանատուների միջոցով (Մատթէոս 18:15—19)։ Սակայն կարելի՞ է Հիսուսի ասածը սկզբունքորեն կիրառել քրիստոնեական բոլոր հավաքույթների նկատմամբ, որոնք սկսվում և վերջանում են նրա անունով ասված աղոթքներով։ Այո՛, կարելի է։ Հիշենք, թե Հիսուսն ինչ խոստացավ, երբ իր հետևորդներին հանձնարարեց զբաղվել աշակերտներ պատրաստելու գործով. «Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթէոս 28:20)։

2 Կասկած չի կարող լինել, որ քրիստոնեական ժողովի գլուխը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, խիստ հետաքրքրվում է իր հավատարիմ հետևորդների բոլոր հավաքույթներով։ Ավելին, մենք վստահ ենք, որ նա Աստծո սուրբ հոգու միջոցով նրանց հետ ներկա է (Գործք 2։33; Յայտնութիւն 5։6)։ Եհովա Աստված նույնպես հետաքրքրվում է մեր հանդիպումներով։ Այսպիսի հանդիպումների հիմնական նպատակը «ժողովուրդների մէջ» Աստծուն գովաբանելն է (Սաղմոս 26։12)։ Աստծո հանդեպ մեր սերը ցույց ենք տալիս ժողովի հանդիպումներին հաճախելով։

3. Քրիստոնեական հավաքույթները գնահատելու ի՞նչ կարևոր պատճառներ ունենք։

3 Քրիստոնեական հանդիպումները գնահատելու ուրիշ կարևոր պատճառներ էլ ունենք։ Երկիրը թողնելուց առաջ Հիսուս Քրիստոսն իր օծյալ աշակերտներին «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» գործը հանձնարարեց, որպեսզի իրենց եղբայրակիցներին ժամանակին հոգևոր սննդով ապահովեն (Մատթէոս 24։45)։ Հոգևոր սննդի բաշխումը հիմնականում իրականացվում է ժողովի հանդիպումներում, ինչպես նաև ավելի մեծ հավաքույթներում՝ համաժողովներում։ Տեր Հիսուս Քրիստոսը առաջնորդում է հավատարիմ ծառային այդ հավաքույթներում կենսականորեն անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վերապրել այս չար համակարգի վերջը և կյանք ստանալ Աստծո արդար նոր աշխարհում։

4. Ի՞նչ վտանգավոր ‘սովորության’ մասին է նշում Աստվածաշունչը, և ի՞նչը կօգնի մեզ նրանից խուսափել։

4 Ուստի, յուրաքանչյուր քրիստոնյա ջանք պիտի թափի իր մեջ չզարգացնել Պողոս առաքյալի կողմից նշված հետևյալ վտանգավոր սովորությունը. «Հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը (Եբրայեցիս 10։24, 25)։ Քրիստոնեական հավաքույթների առանձնաշնորհման և նրանցից ստացվող օգուտների մասին խորհելը կօգնի մեզ անձնվիրաբար և ամբողջ սրտով աջակցել այդ հավաքույթներին։

Զորացնող հավաքույթներ

5. ա) Ի՞նչ ներգործություն պիտի ունենա մեր խոսքը ժողովի հավաքույթներում։ բ) Ինչո՞ւ չպետք է ձգձգենք հետաքրքրված անհատներին հավաքույթներին հրավիրելը։

5 Քանի որ քրիստոնյաները քրիստոնեական հավաքույթներին աղոթքով Եհովայից խնդրում են սուրբ հոգու ներգործությունը, յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի այդ հոգու հետ ներդաշնակ վարվելու, որպեսզի ‘չտրտմեցնի Աստծու Սուրբ Հոգին’ (Եփեսացիս 4։30)։ Այս ներշնչված խոսքերը գրելիս՝ Պողոս առաքյալը քննարկում էր խոսքի ճիշտ գործածումը։ Մեր խոսքը պետք է լինի միշտ ‘շինիչ եւ օգտակար, որպէսզի շնորհով լցուի նա, ով այն լսում է’ (Եփեսացիս 4։29)։ Սա հատկապես անհրաժեշտ է կիրառել քրիստոնեական հավաքույթներում։ Կորնթացիներին ուղղված իր նամակում Պողոսն առանձնահատուկ նշանակություն տվեց հավաքույթներին, որոնք պետք է զորացնող լինեին, ուսուցանող և մխիթարող (Ա Կորնթացիս 14։5, 12, 19, 26, 31)։ Այս հանդիպումներից օգուտ են քաղում բոլոր ներկաները, այդ թվում նաև նոր այցելուները, որոնք կարող են եզրակացնել, թե «արդարեւ ձեր մէջ է Աստուած» (Ա Կորնթացիս 14։25)։ Այդ իսկ պատճառով, հարկավոր է նոր հետաքրքրվող անհատներին անհապաղ հրավիրել ժողովի հանդիպումներին նրանց հոգևոր աճն արագացնելու նպատակով։

6. Ո՞ր ազդակների շնորհիվ է հավաքույթը շինիչ դառնում։

6 Քրիստոնեական հավաքույթին թեմաներ, հարցազրույցներ կամ ցուցադրումներ պատրաստողները պետք է վստահ լինեն, որ իրենց խոսքը շինիչ է և ներդաշնակ Աստծո գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի հետ։ Ճիշտ արտահայտվելուց բացի՝ մեր խոսքը զգացմունք և հույզ պիտի արտահայտի, որոնք ներդաշնակ են սիրող Աստծո և Քրիստոսի հատկությունների հետ։ Եթե հավաքույթի ծրագրին մասնակցողները զգում են ‘Աստծո Հոգու պտուղների’ ներգործությունը, որոնցից են՝ խնդությունը, համբերությունը և հավատարմությունը, ապա բոլոր ունկնդիրներն, անշուշտ, իրենց զորացած կզգան (Գաղատացիս 5։22, 23)։

7. Ինչպե՞ս կարող են ժողովի ամրացմանը բոլորն աջակցել։

7 Չնայած ժողովի ծրագրին միայն որոշ անհատներ են մասնակցում, սակայն բոլորն էլ կարող են իրենց մասնակցությունը բերել հավաքույթները շինիչ դարձնելու գործում։ Հաճախ ունկնդիրներին հարցերին պատասխանելու հնարավորություն է տրվում, ինչը մեր հավատը հրապարակավ հայտարարելու լավ առիթ է (Հռովմայեցիս 10։9)։ Այդ առիթները մեր սեփական գաղափարներն առաջ քաշելու, ինչպես նաև մեր հաջողություններով պարծենալու կամ հավատակիցներին քննադատելու համար չեն։ Չէ՞ր վշտացնի դա, արդյոք, Աստծո հոգուն։ Հավատակիցների միջև տարաձայնությունները լավագույն կերպով լուծվում են առանձին՝ սիրո ոգով։ Աստվածաշունչը գրում է. «Միմեանց հետ եղէք քաղցր, գթած՝ ներելով միմեանց, ինչպէս որ Աստուած ներեց մեզ Քրիստոսով» (Եփեսացիս 4։32)։ Քրիստոնեական հավաքույթներին այս հիանալի խորհուրդը կիրառելու ի՜նչ հոյակապ հնարավորություն է ստեղծվում։ Հետևաբար, շատերը շուտ են գալիս հանդիպման և այն ավարտվելուց հետո ավելի ուշ հեռանում։ Դա նաև օգնում է նոր հետաքրքրվող անհատներին, որոնք ջերմ ընդունելության կարիք ունեն։ Այսպիսով՝ բոլոր նվիրված քրիստոնյաները հավաքույթներն ամրացնելու իրենց դերն ունեն՝ «սիրոյ և բարի գործերի յորդորելով»։

Լավ պատրաստվածություն

8. ա) Ոմանք ինչպիսի՞ գովելի ջանքեր են թափում հավաքույթներին հաճախելու համար։ բ) Եհովան՝ որպես հովիվ, ի՞նչ օրինակ է ծառայում։

8 Մինչ ոմանց համար քրիստոնեական հավաքույթներին հաճախելը համեմատաբար հեշտ է, ուրիշներից անդադար զոհողություն է պահանջվում։ Օրինակ՝ քրիստոնյա մայրը, որը հարկադրված աշխատում է ընտանիքի կարիքները հոգալու համար, սովորաբար ուժասպառ եղած տուն է վերադառնում, որից հետո անցնում է կերակուր պատրաստելուն և երեխաներին հավաքույթին նախապատրաստելուն։ Որիշները ժողովի հանդիպումներին մասնակցելու համար երկար ճանապարհ են կտրում կամ էլ չեն կարողանում հաճախել վատառողջության և տարիքի պատճառով։ Եհովա Աստված, ինչպես իր հոտի ամեն մի ոչխարի կարիքները գիտակցող սիրալիր հովիվ, հասկանում է հավատարմորեն ժողովներին հաճախող յուրաքանչյուր անհատի վիճակը։ Աստվածաշունչը նշում է, որ «[Եհովան] հովիւի նման հովուելու է իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին» (Եսայիա 40։11)։

9, 10. Ինչպե՞ս կարող ենք հավաքույթներից առավելագույն օգուտ քաղել։

9 Հավաքույթներին կանոնավորապես մասնակցելու համար մեծ ջանք թափող անհատները, հավանաբար, քննարկվող թեման պատրաստելուն սահմանափակ ժամանակ կարող են տրամադրել։ Աստվածապետական ծառայության դպրոցում Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության գրաֆիկին հետևելով՝ մեր ներկայությունն ավելի արդյունավետ կդարձնենք։ Նմանապես, մնացած հավաքույթներին, օրինակ, «Դիտարանի» և ժողովի գրքի ուսումնասիրությանը նախօրոք պատրաստվելն ավելի օգտավետ է դարձնում հանդիպումները։ Ուսումնասիրվող թեման նախօրոք կարդալով և Աստվածաշնչից մեջբերված որոշ տեքստերի վրա ուշադրություն դարձնելով՝ ընտանիքի հոգսերով զբաղված անհատը տրամադրված կլինի առավել իմաստալից մասնակցություն ունենալու Աստվածաշնչի այդ կարևոր քննարկումներին։

10 Ոչ շատ ծանրաբեռնված անհատներն ի վիճակի են ավելի շատ ժամանակ տրամադրել հանդիպումներին նախապատրաստվելու համար։ Օրինակ՝ նրանք կարող են ուսումնասիրել Գրություններից այն համարները, որոնք տեքստում մեջբերված չեն։ Այսպիսով՝ կարող են պատրաստվել բոլորը, որպեսզի հավաքույթներից առավելագույնը քաղեն և իրենց պատրաստած թեմաներով ու մեկնաբանություններով աջակցեն ժողովքի ամրապնդմանը։ Լավ նախապատրաստվելով՝ երեցներն ու ծառայողական օգնականները հակիրճ և դիպուկ պատասխաններ տալու օրինակ կծառայեն մյուսներին։ Եհովայի միջոցառումների հանդեպ հարգանք ցուցաբերելով՝ հավաքույթների ժամանակ շեղումներից պետք է խուսափենք (Ա Պետրոս 5։3)։

11. Ինչո՞ւ է ինքնահսկում պահանջվում հավաքույթներին պատրաստ լինելու համար։

11 Այն գործերն ու ժամանցները, որոնք մեր հոգևոր առողջության համար էական դեր չեն խաղում, կարող են մեր ժամանակի մեծ մասը խլել։ Ժամանակը ճիշտ օգտագործելու հարցում հարկավոր է ինքնազննություն կատարել և ‘անմիտ չլինել’ (Եփեսացիս 5։17)։ Մեր նպատակն է՝ «ժամանակ ծախու առնել» նվազ կարևոր գործերից, այլ կերպ ասած, ավելի շատ ժամանակ տրամադրել Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությանը, նախապես պատրաստվել հավաքույթներին, ինչպես նաև Թագավորության ծառայությանը (Եփեսացիս 5։16, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Ճիշտ է, միշտ այդպես վարվելը դյուրին չէ, և ինքնահսկում է պահանջվում։ Այս հանգամանքին ուշադրություն դարձնող երիտասարդները լավ հիմք են դնում իրենց ապագա առաջադիմության համար։ Պողոսն իրենից ավելի երիտասարդ իր ուղեկից Տիմոթեոսին գրեց. «Այդ բանի վրայ մտածի՛ր [Տիմոթեոսին ուղղված Պողոսի խորհրդի] եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին» (Ա Տիմոթէոս 4։15)։

Օրինակներ Աստվածաշնչից

12. Ի՞նչ վառ օրինակ թողեց Սամուելի ընտանիքը։

12 Նկատի առնենք Սամուելի ընտանիքի օրինակը, որը կանոնավորաբար մասնակցում էր հավատակիցների հետ մեկտեղ հավաքվելու միջոցառումներին Աստծո խորանը Սելովում գտնվելու ժամանակ։ Միայն տղամարդկանցից էր պահանջվում այցելել տարեկան հանդիսավոր տոնակատարություններին։ Սակայն Սամուելի հայրը՝ Եղկանան, իր հետ վերցնում էր ողջ ընտանիքին, երբ տարուց տարի իր քաղաքիցը վեր էր գնում, որ Սելովի մէջ Զօրաց Տիրոջը երկրպագութիւն եւ զոհ մատուցանէ» (Ա Թագաւորաց 1։3—5)։ Սամուելի հայրենի քաղաքը՝ Արիմաթեմ–​սոփիմը, հավանաբար, գտնվում էր ծովի ափից ոչ հեռու՝ ներկայիս Ռենտիսի մերձակայքում, «Եփրեմ սարի» նախալեռնային շրջաններում (Ա Թագաւորաց 1։1)։ Դեպի Սելով ուղևորությունը մոտ երեսուն կիլոմետր էր. այդ օրերի համար դա հոգնեցուցիչ ճանապարհ էր։ Եվ այդ ճանապարհը Եղկանայի ընտանիքը հավատարմորեն անցնում էր «տարուց տարի Տիրոջ տունը գնալիս» (Ա Թագաւորաց 1։7)։

13. Ի՞նչ օրինակ ծառայեցին հրեաները Հիսուսի երկրի վրա գտնվելու ժամանակ։

13 Հիսուսը նույնպես բազմանդամ ընտանիքում էր մեծացել։ Ամեն տարի նրանց ընտանիքը Նազարեթից դեպի հարավ՝ Երուսաղեմ, մոտ 100 կմ ճանապարհ էր անցնում՝ զատիկի տոնին մասնակցելու։ Ընդամենը երկու հնարավոր ուղի կար, որով նրանք կարող էին ճամփորդել։ Ավելի ուղիղ ճանապարհով գնալու համար իջնում էին Մակեդդովի հովիտը, ապա մոտ 600 մ բարձրանում՝ սամարացիների տարածքով անցնելով դեպի Երուսաղեմ։ Հաջորդն այն ուղին էր, որով մ.թ. 33–ին անցավ Հիսուսը վերջին անգամ Երուսաղեմ ճանապարհվելիս։ Այս ճանապարհն անցնում էր ծովի մակարդակից ցածր գտնվող Հորդանանի հովտով և հասնում մինչև «Հրէաստանի սահմանները, Հորդանանի միւս կողմը» (Մարկոս 10։1)։ Այդտեղից «Երուսաղէմ ելնելու ճանապարհի» տարածությունը 30 կմ էր՝ ներառյալ նաև ավելի քան 1100 մ կազմող զառիվայրը (Մարկոս 10։32)։ Տոնակատարության բազմաթիվ հավատարիմ մասնակիցները ամեն անգամ դժվարին ճանապարհ էին անցնում Գալիլիայից մինչև Երուսաղեմ (Ղուկաս 2։44)։ Ի՜նչ հիանալի օրինակ է հարուստ երկրներում այսօր ապրող Եհովայի ծառաների համար, որոնցից շատերը ժամանակակից փոխադրամիջոցների շնորհիվ համեմատաբար հեշտությամբ են կարողանում այցելել քրիստոնեական հավաքույթներին։

14, 15. ա) Ի՞նչ օրինակ թողեց Աննան։ բ) Ի՞նչ կարող ենք սովորել հավաքույթներին հաճախող նոր անհատների ցուցաբերած լավ վերաբերմունքից։

14 Հաջորդը ութսունչորսամյա այրի Աննայի օրինակն էր։ Աստվածաշունչը նշում է, որ նա «չէր հեռանում տաճարից» (Ղուկաս 2։37)։ Դեռ ավելին, Աննան սիրով հետաքրքրվում էր ուրիշներով։ Ի՞նչ արեց նա, երբ տեսավ նորածին Հիսուսին և իմացավ, որ մանուկը խոստացված Մեսիան է։ Աննան շնորհակալություն հայտնեց Աստծուն և սկսեց խոսել «մանկան մասին բոլոր նրանց հետ, որոնք Երուսաղէմի փրկութեանն էին սպասում» (Ղուկաս 2։38)։ Ինչպիսի՜ հրաշալի վերաբերմունք և օրինակ այսօրվա քրիստոնյաների համար։

15 Այո, հավաքույթներին ներկա գտնվելը և մասնակցելը մեզ պետք է այնպիսի հաճույք պատճառի, որ մենք էլ Աննայի նման երբեք չցանկանանք բացակայել։ Բազում նորեկ անհատներ նույնպես գնահատում են հավաքույթները։ Դուրս գալով խավարից դեպի Աստծո հրաշալի լույսը՝ նրանք ցանկանում են սովորել ամեն բան, ինչ որ նրանք կարող են, և նրանից շատերը մեծ խանդավառություն են ցուցաբերում քրիստոնեական հավաքույթների հանդեպ։ Մյուս կողմից, երկար ժամանակ հավատի մեջ գտնվողները պետք է զգուշանան՝ ‘առաջին սէրը չթողնելու’ (Յայտնութիւն 2։4)։ Հիվանդության հետ կապված լուրջ խնդիրները և մեր ազդեցությունից դուրս գտնվող այլ ազդակներ ժամանակ առ ժամանակ սահմանափակում են հավաքույթներին հաճախելու մեր հնարավորությունը։ Սակայն երբեք թույլ մի տվեք, որ նյութապաշտությունը, հանգիստը կամ նվազ հետաքրքրվածությունը մեզ հավաքույթի անպատրաստ, անտարբեր կամ անկանոն մասնակից դարձնեն (Ղուկաս 8։14)։

Լավագույն օրինակը

16, 17. ա) Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում հոգևոր նպատակներով կազմակերպված հավաքույթներին։ բ) Ո՞ր լավ սովորությանը պիտի ձգտեն հետևել բոլոր քրիստոնյաները։

16 Հիսուսը վառ օրինակ թողեց հոգևոր նպատակներով կազմակերպված հավաքույթների հանդեպ երախտագիտություն ցուցաբերելու մեջ։ Տասներկուամյա Հիսուսը Երուսաղեմում իր սերն Աստծո տան հանդեպ հետևյալ կերպ ցուցաբերեց։ Հիսուսին կորցնելուց հետո ծնողները, վերջիվերջո, գտան նրան տաճարում՝ վարդապետների հետ Աստծո Խոսքը քննարկելիս։ Որպես պատասխան իր ծնողների հոգատարությանը՝ Հիսուսը հարգալից հարցրեց. «Չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ» (Ղուկաս 2։49)։ Հիսուսը հնազանդորեն ծնողների հետ ետ վերադարձավ Նազարեթ և շարունակեց կանոնավոր հաճախել ժողովարան՝ դրանով ցույց տալով իր սերը երկրպագությանը նվիրված հավաքույթների հանդեպ։ Այդ կապակցությամբ Աստվածաշունչը Հիսուսի ծառայության սկզբի մասին հետևյալն է նշում. «Եկաւ Նազարէթ, ուր նա սնուել մեծացել էր. եւ ըստ իր սովորութեան՝ շաբաթ օրը ժողովարան մտավ»։ Եսայիա 61։1, 2 խոսքերը կարդալուց և բացատրելուց հետո բոլոր նրան լսողները սկսեցին ‘զարմանալ նրա բերանից ելած շնորհալի խօսքերի վրայ’ (Ղուկաս 4։16, 22)։

17 Այսօր քրիստոնեական հավաքույթները միևնույն հիմնական սկզբունքով են շարժվում։ Ժողովը սկսվում է գովաբանության երգով ու աղոթքով, ապա կարդացվում և բացատրվում են Աստվածաշնչի խոսքերը (կամ Աստվածաշնչի ուսումնասիրության նյութի մեջ մեջբերված խոսքերը)։ Ճշմարիտ քրիստոնյաները պարտավոր են ընդօրինակել Հիսուս Քրիստոսի այդ գեղեցիկ սովորությանը։ Նրանք հաճույք են ստանում քրիստոնեական հավաքույթներին սիստեմատիկ հաճախելուց, քանի դեռ հանգամանքները թույլ են տալիս։

Օրինակներ մեր օրերից

18, 19. Ի՞նչ հիանալի օրինակ թողեցին թույլ զարգացած երկրներում ապրող եղբայրները ժողովների և համաժողովների հարցում։

18 Թույլ զարգացած երկրներում ապրող բազմաթիվ եղբայրներ և քույրեր քրիստոնեական հավաքույթների համար երախտագիտության լավ օրինակ թողեցին։ Մոզամբիկում շրջանային տեսուչ Օռլանդոն և իր կինը՝ Ամելիան, համաժողովում ծառայութուն մատուցելու համար քառասունհինգ ժամում բարձր սարերով կտրեցին–​անցան իննսուն կիլոմետր։ Այնուհետև նրանք միևնույն ճանապարհով կրկին ետ դարձան հաջորդ համաժողովին մասնակցելու համար։ Օռլանդոն համեստորեն պատմում է. «Մեր անցած ճանապարհը մեզ չնչին թվաց, երբ հանդիպեցինք Բավայի ժողովից եկած եղբայրներին։ Համաժողովին հասնելու և տուն վերադառնալու համար այդ եղբայրները վեցօրյա ճանապարհորդություն էին կատարել՝ քայլելով մոտ չորս հարյուր կիլոմետր. ի դեպ, նրանց մեջ վաթսունամյա մի եղբայր էլ կար»։

19 Իսկ ի՞նչ կարելի է ասել շաբաթական հավաքույթների հանդեպ ունեցած գնահատանքի մասին։ Կաշվաշվա Նջամբան յոթանասուն տարեկան տկար քույր է։ Նա ապրում է փոքր Կայսոսոսի գյուղում, որը Ռունդուի (Նամիբիա) Թագավորության սրահից հինգ կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Այդ քույրը ժողովներին մասնակցելու համար ամեն անգամ թավուտների միջով տաս կիլոմետր ճանապարհ է կտրում–​անցնում։ Ուրիշներին վանում է այս երթուղին, բայց ոչ Կաշվաշվային։ Հանդիպումների մեծ մասն անց է կացվում նրան անհասկանալի լեզուներով։ Այդ հանդիպումներից ինչպե՞ս է նա օգուտ քաղում։ «Գրություններին հետևելով,— պատմում է Կաշվաշվան,— փորձում եմ ըմբռնել, թե ինչի մասին է խոսվում»։ Սակայն հարց է առաջանում, եթե նա գրաճանաչ չէ, ապա ինչպե՞ս է հետևում Գրություններին։ «Ուշադրությամբ լսելով անգիր արած գրությունները,— պատասխանում է նա։ Իսկ Կաշվաշվայի հիշողության մեջ տարիների ընթացքում բավականին շատ մեջբերումներ են մնացել։ Որպեսզի կարողանա Աստվածաշնչից օգտվել, նա հաճախում է ժողովի կազմակերպած գրագիտության դասերին։ «Ես սիրում եմ հավաքույթները,— ասում է նա,— միշտ սովորելու նոր բաներ են լինում։ Եղբայրների և քույրերի հետ շփումն ինձ դուր է գալիս։ Թեև բոլորի հետ խոսել չեմ կարողանում, նրանք միշտ մոտենում և ողջունում են ինձ։ Եվ, ամենակարևորը, գիտեմ, որ հավաքույթներին հաճախելով, ուրախացնում եմ Եհովայի սիրտը»։

20. Ինչո՞ւ չպետք է թողնենք մեր քրիստոնեական հավաքույթները։

20 Ողջ աշխարհով սփռված Եհովայի երկրպագուները Կաշվաշվայի նման գնահատում են քրիստոնեական հավաքույթները, որը գովասանքի է արժանի։ Քանի որ Սատանայի աշխարհը գնում է դեպի կործանում, մենք չպիտի թողնենք միասին հավաքվելը։ Այո՛, եկեք հոգևորապես արթուն մնանք և խորը երախտագիտություն ցուցաբերենք հավաքույթների ու համաժողովների հանդեպ։ Այսպես վարվելով՝ ոչ միայն Եհովայի սիրտը կուրախացնենք, այլև հավիտենական կյանքի առաջնորդող աստվածային ուսուցումը ճաշակելուց առատորեն օգուտներ կքաղենք (Առակաց 27։11; Եսայիա 48։17, 18; Մարկոս 13։35—37)։

Հարցեր կրկնողության համար

◻ Ինչո՞ւ է քրիստոնեական հավաքույթներին հաճախելն առանձնաշնորհում համարվում

◻ Ինչպե՞ս կարող են բոլորն աջակցել ժողովի ամրացմանը

◻ Ի՞նչ ակնառու օրինակ թողեց Հիսուսը

◻ Ի՞նչ դաս կարելի է քաղել տնտեսապես աղքատ երկրներում ապրող եղբայրներից

[շրջանակ 27–րդ էջի վրա]

Շաբաթական հանդիպումները գնահատվում են

Միլիոնավոր մարդիկ են ապրում չքավորությամբ և հանցագործությամբ ողողված քաղաքներում։ Չնայած նման պայմաններին, անհնար է չնկատել ճշմարիտ քրիստոնյաների՝ քրիստոնեական հանդիպումների հանդեպ դրսևորած գնահատանքով լի վերաբերմունքը։ Ահա թե ինչ է պատմում Գաուտն–​Սովետո ժողովի (Հարավային Աֆրիկա) երեցներից մեկը. «Հանդիպումներին ներկա են լինում 70, 80 հոգի, թեև ժողովը բաղկացած է վաթսուն Վկաներից և չմկրտված քարոզիչներից։ Եղբայրներին և քույրերին հարկավոր չէ երկար ճանապարհ անցնել ժողովին մասնակցելու համար, սակայն իրավիճակը Սովետոյի այս տարածքում իրոք ծանր է։ Պատահել է, որ եղբայրներից մեկը դանակահարվել է ժողովի գնալու ճանապարհին։ Երկու քույրերի վրա կողոպտելու միտումով հարձակում է կատարվել։ Այնուհանդերձ, այդ պատահարը իրենց ճանապարհը շարունակելուց նրանց ետ չի պահել։ Կիրակի օրերը հանդիպումն աղոթքով եզրափակելուց հետո երգեցողության կարճ փորձեր ենք ունենում։ Ներկաների առնվազն 95 տոկոսը չեն հեռանում և երգում են հաջորդ շաբաթվա համար նախատեսված բոլոր երգերը։ Այս կերպով օգնություն են ստանում նաև նոր հետաքրքրված այցելուները՝ սովորելով երգերը և մասնակցելով մեզ հետ»։

Այլ խոչընդոտներ են ունենում գյուղի բնակիչները. նրանց հարկավոր է երկար ճանապարհ անցնել շաբաթական երեք անգամ անցկացվող ժողովի հանդիպումներին մասնակցելու համար։ Բոտսվանայի Լոբացեում գտնվող Թագավորության սրահից 15 կմ հեռավորության վրա ապրում է Աստվածաշնչով հետաքրքրվող մի ընտանիք։ Անցած տարի ամբողջ ընտանիքով՝ ամուսիններն իրենց երկու երեխաների հետ միասին, կանոնավորաբար հաճախել են ժողովի բոլոր հանդիպումներին։ Ընտանիքն ապահովելու համար ամուսինը կոշկակարություն է անում, իսկ որպեսզի կարողանան մասնակցել ժողովի հանդիպումներին, կինը տրանսպորտի ծախսերը հոգալու համար թեթև առևտրով է զբաղվում։

Անցած ամռանը՝ շրջանային վերակացուի հետ ժողովի հանդիպումից հետո, այս ընտանիքը երեկոյան ժամը 9–ին կանգնած էր ավտոբուսի կանգառում։ Վատ եղանակի պատճառով ավտոբուսներն այդ օրը վաղ էին ավարտել իրենց աշխատանքը։ Տեսնելով կանգառում կանգնած մարդկանց՝ իր մեքենայով նրանց է մոտենում մի ոստիկան։ Իմանալով նրանց կացությունը՝ վերջինս խղճահարվում է և, անցնելով 15 կմ ճանապարհ, ընտանիքին տուն է հասցնում։ Կինը, որը չմկրտված քարոզիչ էր, դիմելով ամուսնուն, ասել էր. «Տեսնում եմ, որ երբ ժողովներն առաջին տեղն ենք դնում, Եհովան միշտ էլ հոգ է տանում մնացածի մասին»։ Իսկ հիմա ամուսինը ևս ցանկություն է հայտնել բարի լուրի քարոզիչ դառնալու։

[նկար 26–րդ էջի վրա]

Քրիստոնեական հանդիպումները գնահատելու հարցում լավ օրինակ են ծառայում Ռումինիայի Վկաները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը