Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Լինենք հավատը պահողներից
    2000 Դիտարան | հունվար 1
    • Աստծո Խոսքի հմտորեն գործածումը

      6. Եբրայեցիս 10։38–ում արձանագրված խոսքերը գրելիս՝ Պողոսը ո՞ր աղբյուրից մեջբերում կատարեց։

      6 Պողոսն իր հավատակիցների հավատն ամրապնդեց նաև՝ հմտորեն գործածելով Գրությունները։ Օրինակ՝ նա գրեց. «Արդ՝ իմ արդարը պիտի ապրի հաւատով. և եթէ մէկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հաւանի» (Եբրայեցիս 10։38)։ Պողոսն այստեղ մեջբերեց Ամբակում մարգարեի գրքից։a Պողոսի ընթերցողներին՝ մարգարեական գրքերին քաջատեղյակ եբրայեցի քրիստոնյաներին, այս խոսքերը հավանաբար ծանոթ էին։ Եթե հաշվի առնենք, որ Պողոսի նպատակն էր մ.թ. 61–ին Երուսաղեմում և նրա շրջակայքում ապրող քրիստոնյաների հավատն ամրապնդելը, ապա Ամբակումի օրինակը շատ տեղին էր։ Իսկ ինչո՞ւ։

      7. Ամբակումը ե՞րբ գրեց իր մարգարեությունը, և այդ օրերում Հրեաստանում ի՞նչ պայմաններ էին տիրում։

      7 Ակներևաբար, Ամբակումն իր գիրքը գրել է Երուսաղեմի՝ մ.թ.ա. 607 թ. կործանումից երկու տասնամյակ առաջ։ Տեսիլքում մարգարեին երևում են քաղդեացիները (բաբելոնացիները)՝ «այն դառն ու արագընթաց ազգը»՝ Հուդայի երկրի վրա հարձակվելիս, Երուսաղեմը կործանելիս և, միաժամանակ, ազգերին ու ժողովուրդներին ոտնատակ անելիս (Ամբակում 1։5—11)։ Բայց այդ աղետը մարգարեացվել էր դեռևս Եսայիա մարգարեի օրերում՝ կատարվելիք դեպքերից ավելի քան մեկ հարյուրամյակ առաջ։ Ամբակումի օրերում Հովսիա աստվածավախ թագավորին հաջորդել էր Հովակիմը, և չարությունը կրկին տարածվել էր Հուդայում։ Վերջինս հալածում, անգամ սպանում էր Եհովայի անունից խոսողներին (Բ Մնացորդաց 36։5; Երեմիա 22։17; 26։20—24)։ Ուստի, զարմանալի չէ, թե Ամբակում մարգարեն ինչո՛ւ ցավով աղաղակեց. «Մինչեւ ե՞րբ, ով Տէր» (Ամբակում 1։2)։

      8. Ինչո՞ւ Ամբակումի օրինակը կարող էր օգնել ինչպես առաջին դարի, այնպես էլ մեր օրերի քրիստոնյաներին։

      8 Ամբակումը չգիտեր, թե Երուսաղեմի մոտալուտ կործանումը երբ էր գալու։ Եվ, ինչպես առաջին դարի քրիստոնյաներին հայտնի չէր հրեական իրերի համակարգի վերահաս վախճանի օրն ու ժամը, այնպես էլ մենք չգիտենք այն «օրն ու ժամը», երբ Եհովայի դատաստանը վրա կհասնի այս չար համակարգի վրա (Մատթէոս 24։36)։ Սակայն, ուշադրություն դարձնենք երկու մասից բաղկացած պատասխանին, որ Եհովան տվեց Ամբակումին։ Նախ՝ նա հավաստիացրեց, որ վախճանը գալու է ճիշտ ժամանակին։ Այն «չի ուշանայ»,— ասաց Եհովան, չնայած որ մարդկանց կարող էր թվալ, թե վախճանն ուշանում է (Ամբակում 2։3, ԷԹ)։ Ապա՝ Եհովան հիշեցրեց Ամբակումին. «Բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ» (Ամբակում 2։4)։ Ի՜նչ պարզ ու սիրալիր խոսքեր։ Գլխավոր հարցն այն չէ, թե վերջը ե՛րբ է գալու, այլ այն, թե շարունակո՞ւմ ենք արդյոք հավատով լի կյանքով ապրել։

      9. Ինչպե՞ս եղավ, որ Եհովային հնազանդ ծառաներն ‘ապրեցին’ իրենց հավատարմության շնորհիվ ա) մ.թ.ա. 607–ին. բ) մ.թ. 66–ից հետո։ գ) Ինչո՞ւ է էական մեր հավատն ամրապնդելը։

      9 Երբ մ.թ.ա. 607–ին Երուսաղեմը կործանվեց, Երեմիան, նրա գրագիր Բարուքը, Աբդիմելեքը և Ռեքաբյանց տան հավատարիմները Եհովայի ճշմարիտ խոստումների ականատեսները դարձան։ Նրանք ‘ապրեցին’՝ փրկվելով Երուսաղեմի վրա եկած սարսափելի կործանումից։ Իսկ ինչո՞ւ ‘ապրեցին’. քանի որ Եհովան նրանց վարձատրեց իրենց հավատարմության դիմաց (Երեմիա 35։1—19; 39։15—18; 43։4—7; 45։1—5)։ Պողոսի խորհուրդը՝ ուղղված առաջին դարի քրիստոնյաներին, նույնպես անպատասխան չմնաց. չէ՞ որ երբ հռոմեական զորքերը մ.թ. 66–ին պաշարեցին Երուսաղեմը և ապա առեղծվածային կերպով հեռացան, այդ քրիստոնյաները հավատարմորեն հնազանդվեցին անհապաղ փախչելու մասին Հիսուսի տված նախազգուշացմանը (Ղուկաս 21։20, 21)։ Նրանք ‘ապրեցին’ իրենց հավատարմության շնորհիվ։ Նմանապես մենք էլ ‘կապրենք’, եթե հավատարիմ գտնվենք մինչև վախճանի գալը։ Ուստի, սա իրոք որ ծանրակշիռ պատճառ է, որպեսզի մեր հավատը հիմա արդեն ամրապնդենք։

  • Լինենք հավատը պահողներից
    2000 Դիտարան | հունվար 1
    • a Պողոսն այստեղ մեջ էր բերում Ամբակում 2։4–ի «Յոթանասնից» թարգմանությունից, որը պարունակում է «եթէ մէկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հաւանի» արտահայտությունը։ Բայց վերջինս չի հանդիպում մեզ հասած եբրայերեն ձեռագրերից և ոչ մեկում։ Ոմանք այն կարծիքին են, որ «Յոթանասնից»–ը հիմնվել է եբրայերեն ավելի հին ձեռագրերի վրա, որոնք այլևս գոյություն չունեն։ Ամեն դեպքում, քանի որ Պողոսը տվյալ խոսքերը գրի է առել սուրբ ոգու ներշնչմամբ, ապա այն Աստծո հավանությունն ունի։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը