Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 9/1 էջ 11–16
  • Կարողացե՛ք սպասել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարողացե՛ք սպասել
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Կարողանանք սպասել
  • Ունեցեք իրակա՛ն տեսակետ
  • Սպասելը հուսահատությո՞ւն է բերում, թե՝ ուրախություն
  • Եհովային սպասելը երջանկություն է բերում
    2007 Դիտարան
  • Արտացոլե՛ք Քրիստոսի մտածելակերպը
    2000 Դիտարան
  • Կարողանո՞ւմ եք սպասել
    2000 Դիտարան
  • Համբերատարությամբ սպասելը օգնում է, որ տոկանք
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2017)
Ավելին
2000 Դիտարան
w00 9/1 էջ 11–16

Կարողացե՛ք սպասել

«Կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ» (Միքիա 7։7, ԷԹ)։

1, 2. ա) Սխալ մտայնությունը ինչպիսի՞ վնաս հասցրեց անապատում գտնվող իսրայելացիներին։ բ) Ի՞նչ կարող է պատահել քրիստոնյային, եթե նա ճիշտ մտածելակերպ չզարգացնի։

ԿՅԱՆՔՈՒՄ շատ բաներ՝ կախված մտածելակերպից, կարելի է դիտել կա՛մ դրական, կա՛մ բացասական տեսանկյունից։ Երբ իսրայելացիներն անապատում էին, նրանց հրաշքով մանանա էր մատակարարվում։ Նրանք, անշուշտ տեսնում էին, թե ինչ ամայություն է տիրում շուրջ բոլորը և պետք է որ խորապես երախտապարտ լինեին Եհովային իրենց մասին հոգ տանելու համար։ Այդ ամենը պիտի մղեր նրանց ունենալու դրական մտայնություն։ Այնինչ, դրա փոխարեն, նրանք հիշում էին Եգիպտոսի տեսակ–​տեսակ կերակուրները և դժգոհում մանանայի համից։ Ինչպիսի՛ բացասական մտայնություն (Թուոց 11։4–6)։

2 Այսօր քրիստոնյայի տրամադրվածությունը իրերի հանդեպ նմանապես կարող է լինել դրական կամ բացասական։ Առանց ճիշտ մտածելակերպի՝ քրիստոնյան կարող է հեշտությամբ կորցնել իր ուրախությունը, իսկ դա արդեն լուրջ է, որովհետև, ինչպես Նեեմիան ասաց, «Տիրոջ ուրախութիւնը [մեր] զօրութիւնն է» (Նէեմիա 8։10)։ Դրական, կենսուրախ մտավիճակը օգնում է մեզ ամուր մնալ և նպաստել ժողովի խաղաղությանն ու միասնությանը (Հռովմայեցիս 15։13; Փիլիպպեցիս 1։25)։

3. Ճիշտ մտայնություն ունենալը ինչպե՞ս օգնեց Երեմիային ծանր ժամանակներում։

3 Երեմիան դրական մտայնություն հանդես բերեց՝ չնայած ապրում էր ծանր ժամանակներում։ Նույնիսկ ականատես լինելով մ.թ.ա. 607–ին Երուսաղեմի անկման սարսափներին, նա կարողացավ լավ բաներ նկատել։ Եհովան չէր մոռացել Իսրայելին, և ազգը պիտի վերապրեր։ Երեմիան գրում է իր «Ողբերում». «Տիրոջ ողորմությիւններն են, որ չ‘վերջացանք, որովհետեւ չ‘պակասեցան նորա գթութիւնները. նորանք ամեն առաւոտ նորանոր են. մեծ է քո հաւատարմութիւնը» (Երեմիայի Ողբերը 3։22, 23)։ Ամբողջ պատմության ընթացքում Աստծո ծառաները ամենադժվար պայմաններում իսկ ձգտել են դրական, նույնիսկ ուրախ մտայնություն պահպանել (Բ Կորնթացիս 7։4; Ա Թեսաղոնիկեցիս 1։6; Յակոբոս 1։2)։

4. Ինչպիսի՞ն էր Հիսուսի մտայնությունը, և ինչպե՞ս էր դա օգնում իրեն։

4 Երեմիայից վեց հարյուր տարի հետո դրական մտայնությունը Հիսուսին օգնեց տոկալ դժվարություններին։ Կարդում ենք. «Իր առաջ դրուած ուրախութեան համար [Հիսուսը] յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում» (Եբրայեցիս 12։2)։ Ինչպիսի հակառակության կամ հալածանքի էլ որ Հիսուսը հանդիպեր, նույնիսկ տանջանքի սյան չարչարանքները, նա մտքով նայում էր «իր առաջ դրուած ուրախութեանը»։ Այդ ուրախությունը կայանում էր Եհովայի գերիշխանության արդարացման, նրա անունը սրբագործելու առանձնաշնորհման, ինչպես նաև՝ հնազանդ մարդկությանը ապագայում առատորեն օրհնելու հեռանկարի մեջ։

Կարողանանք սպասել

5. Ինչպիսի՞ իրավիճակում, օրինակ, սպասելը կօգնի մեզ ճիշտ մոտեցում ունենալ։

5 Եթե զարգացնում ենք Հիսուսի մտածելակերպը, ապա չենք կորցնի Եհովայի ուրախությունը նույնիսկ այն դեպքում, երբ ամեն ինչ չէ, որ տեղի է ունենում մեր ուզած ձևով և մեր նախընտրած ժամանակին։ Միքիա մարգարեն ասաց. «Ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն» (Միքիա 7։7, ԷԹ; Երեմիայի Ողբերը 3։21)։ Մենք նույնպես կարող ենք սպասել։ Ինչպե՞ս։ Տարբեր ձևերով։ Օրինակ՝ գուցե մտածում ենք, որ պատասխանատու եղբայրը սխալ է թույլ տվել ու կարիք ունի անհապաղ ուղղվելու։ Սպասելը հնարավորություն կտա մեզ խորհել. «Իսկապե՞ս նա սխալվել է. գուցե ե՞ս եմ սխալվում։ Իսկ եթե իրոք սխալ քայլ է կատարվել, արդյոք չի՞ կարող պատահել, որ Եհովան թույլ է տալիս իրադարձություններն իրենց հունով զարգանան՝ գիտենալով, որ անհատը կշտկվի, և որ կտրուկ միջոցների դիմելու անհրաժեշտություն չկա։»

6. Սպասելու ընդունակությունը ինչպե՞ս կարող է նպաստել անձնական խնդիրների լուծմանը։

6 Գուցե անհրաժեշտ լինի սպասել, երբ մեզ անհանգստացնում են անձնական խնդիրները կամ պայքարում ենք որևէ տկարության դեմ։ Ենթադրենք, օգնության համար Եհովային ենք դիմել, իսկ պրոբլեմի լուծումը դեռևս չի գտնվում։ Ի՞նչ անել։ Հարկավոր է ուժերի ներածին չափով շարունակական ջանքեր ներդնել խնդիրը լուծելու համար ու հավատ ընծայել Հիսուսի խոսքերին. «[«Շարունակ», ՆԱ] խնդրեցե՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցե՛ք, եւ կը գտնեք, բախեցե՛ք, եւ կը բացուի ձեզ համար» (Ղուկաս 11։9)։ Շարունակաբար աղոթեցեք ու սպասեք Եհովային։ Համապատասխան ժամանակին և իր ձևով՝ Եհովան կպատասխանի ձեր աղոթքներին (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։

7. Սպասելու կարողությունը ինչպե՞ս է մեզ օգնում Աստվածաշնչի՝ հետզհետե պարզաբանվող հասկացողության առնչությամբ։

7 Աստվածաշնչային մարգարեությունների կատարմանը զուգընթաց Սուրբ Գրությունների մեր հասկացողությունն ավելանում է։ Այնուամենայնիվ, երբեմն գուցե մտածենք, որ որոշ պարզաբանումներ ուշանում են։ Արդյոք պատրա՞ստ ենք սպասել, եթե դրանք չեն տրվում այն ժամանակ, երբ որ մենք ենք ցանկանում։ Հիշեցե՛ք. Եհովան հարկ է համարում «Քրիստոսի ծածուկ ծրագիրը» (ՆԿ–ի ՆԱԹ) քիչ–​քիչ բացել գրեթե 4 000 տարվա ընթացքում (Եփեսացիս 3։3–6)։ Այդ դեպքում պատճառ ունե՞նք անհամբեր լինելու։ Կասկածո՞ւմ ենք արդյոք, որ «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» նշանակվել է «իր ժամին կերակուր» տալու Եհովայի ժողովրդին (Մատթէոս 24։45)։ Ինչո՞ւ ինքներս մեզ զրկենք աստվածային ուրախությունից միայն այն պատճառով, որ ամեն ինչ լրիվ հասկանալի չէ։ Հիշեցե՛ք. Եհովան է որոշում՝ երբ և ինչպես հայտնել իր «խորհուրդը» (Ամովս 3։7)։

8. Ինչպե՞ս է Եհովայի համբերատարությունը շատերի օգտին ծառայում։

8 Ոմանք, հնարավոր է, վհատության զգացում ապրեն այն մտքից, որ չնայած տարիներ շարունակ իրենց հավատարիմ ծառայությանը՝ իրենք, հավանական է, կենդանի չեն լինի՝ տեսնելու «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը» (Յովէլ 2։30, 31)։ Այնուամենայնիվ, ձեռք բերելով դրական մտավիճակ՝ նրանք իրենց քաջալերված կզգան։ Պետրոսը խորհուրդ է տալիս. «Տիրոջ համբերատարութիւնը փրկութիւն համարեցէք» (Բ Պետրոս 3։15)։ Եհովայի համբերատարությունը հնարավորություն է ընձեռել միլիոնավոր այլ անկեղծ անհատների՝ սովորելու ճշմարտությունը։ Մի՞թե դա հրաշալի չէ։ Բացի այդ, ինչքան երկար է Եհովան համբերում, այնքան ավելի ժամանակ ենք ունենում ‘ահով և դողով մեր փրկության համար աշխատելու’ (Փիլիպպեցիս 2։12; Բ Պետրոս 3։11, 12)։

9. Եթե Եհովային ծառայելու մեր հնարավորությունները սահմանափակ են, ինչպե՞ս սպասելու կարողությունը կօգնի համբերել։

9 Սպասելու կարողությունը օգնում է չվհատվել, երբ հակառակությունը, հիվանդությունը, ծերությունը կամ այլ դժվարություններ խանգարում են մեզ ծառայել Թագավորության շահերին։ Եհովան մեզանից ակնկալում է սրտանց ծառայություն (Հռովմայեցիս 12։1)։ Սակայն, ո՛չ նա, ո՛չ էլ իր Որդին, որ խղճում է «տկարին եւ խեղճին», չեն պահանջում մեր հնարավորություններից ավելին (Սաղմոս 72։13)։ Ուրեմն, անե՛նք ինչ որ կարող ենք, համբերությամբ սպասելով հանգամանքների փոփոխությանը՝ կամ ներկա աշխարհում, կամ՝ գալիք։ Հիշեցե՛ք. «Անարդար չէ Աստուած, որ մոռանայ ձեր գործերը եւ սէրը, որ ցոյց տուեցիք իր անունով [«անունի համար», ԱԹ], քանի որ ծառայում էիք սրբերին եւ ծառայում էք մինչեւ այժմ» (Եբրայեցիս 6։10)։

10. Սպասելու կարողության շնորհիվ ինչպիսի՞ ոչ աստվածահաճո հատկությունից կարող ենք խուսափել։ Բացատրե՛ք։

10 Սպասելը կօգնի նաև խուսափել մեծամտությունից։ Ոմանք, ովքեր հավատուրացներ դարձան, տրամադրված չէին սպասելու։ Նրանք գուցե կարծում էին, որ Աստվածաշնչի հասկացողության մեջ կամ կազմակերպչական առումով փոփոխություններ էին հարկավոր։ Սակայն իրենք անկարող եղան ճանաչելու, որ Եհովայի ոգին մղում է հավատարիմ և իմաստուն ծառային կարգավորումներ անել Նրա նպատակադրած ժամին, ոչ այն ժամանակ, երբ մենք ենք ցանկանում։ Բացի այդ, որևէ արվելիք կարգավորում պետք է ներդաշնակ լինի Եհովայի կամքին, և ոչ թե մեր անձնական պատկերացումներին։ Հավատուրացները թույլ են տվել, որ մեծամտությունը ծռի իրենց մտածողությունն ու սայթաքելու պատճառ դառնա։ Բայց եթե նրանք որդեգրած լինեին Քրիստոսի մտածելակերպը, ապա պահպանած կլինեին իրենց ուրախությունը և կմնային Եհովայի ժողովրդի մեջ (Փիլիպպեցիս 2։5–8)։

11. Ինչպե՞ս կարելի է ի նպաստ օգտագործել սպասելու մեր ժամանակը, և ո՞ւմ օրինակին հետևելով։

11 Իհարկե, սպասել՝ չի նշանակում ծույլ կամ պարապ լինել։ Մենք անելու բա՛ն ունենք։ Օրինակ՝ անհրաժեշտ է անձնական ուսումնասիրություն կատարել ու, այդպիսով, ցույց տալ, որ նույնքան խորապես հետաքրքրված ենք հոգևորով, որքան հավատարիմ մարգարեները և նույնիսկ հրեշտակները։ Այդպիսի հետաքրքրության մասին խոսելով՝ Պետրոսն ասում է. «Այդ փրկութեան համար է, որ փնտռտուքներ կատարեցին եւ քննեցին մարգարէները.... մի բան, որ կը ցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել» (Ա Պետոս 1։10–12)։ Անձնական ուսումնասիրությունից բացի անփոխարինելի է նաև ժողովի հանդիպումներին կանոնավորաբար հաճախելն ու աղոթելը (Յակոբոս 4։8)։ Նրանք, ովքեր, գիտակցելով իրենց հոգևոր կարիքները, կանոնավորաբար սնվում են հոգևորապես և համագործակցում հավատակից քրիստոնյաների հետ, ցույց են տալիս, որ իրենք որդեգրել են Հիսուս Քրիստոսի մտածելակերպը (Մատթէոս 5։3)։

Ունեցեք իրակա՛ն տեսակետ

12. ա) Ինչպիսի՞ անկախություն էին ցանկանում ունենալ Ադամն ու Եվան։ բ) Ի՞նչ արդյունքի հասավ մարդկությունը՝ հետևելով Ադամի ու Եվայի ընտրած ուղուն։

12 Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, նա իրեն վերապահեց սահմանելու, թե նրանց համար ինչն էր բարի և ինչը՝ չար (Ծննդոց 2։16, 17)։ Ադամն ու Եվան ցանկացան առանց Աստծո առաջնորդության ապրել, և դրա արդյունքը ներկայիս աշխարհն է, որին ականատես ենք։ Պողոս առաքյալն ասաց. «Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։ Ադամից սկսած՝ մարդկության պատմությունը արդեն վեց հազար տարի է, ինչ ապացուցում է Երեմիայի խոսքերի ճշմարիտ լինելը. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը» (Երեմիա 10։23)։ Համաձայնել Երեմիայի խոսքերի հետ՝ չի նշանակում հոռետես լինել։ Դրանք իրականությանը համապատասխանող խոսքեր են, որոնք ցույց են տալիս, որ դարեր ի վեր ‘մարդ մարդու վրա իշխել է իր վնասի համար’ այն պատճառով, որ մարդիկ նախընտրել են ապրել առանց Աստծո ղեկավարության (Ժողովող 8։9)։

13. Ի՞նչ իրական տեսակետ ունեն Եհովայի վկաները մարդու հնարավորությունների վերաբերյալ։

13 Դատելով մարդկության կացությունից՝ Եհովայի վկաները գիտակցում են, որ իրերի ներկա համակարգի հնարավորությունները սահմանափակ են։ Դրական տրամադրվածություն ունենալը կարող է օգնել մեզ չկորցնել ներքին ուրախությունը, սակայն դա չի կարող բոլոր տեսակի խնդիրների լուծում հանդիսանալ։ 50–ականների սկզբում մի ամերիկացի հոգևորական լույս ընծայեց «Դրական մտածողության զորությունը» գիրքը, որն այդ ժամանակ լավագույնս վաճառվող գիրքն էր («The Power of Positive Thinking»)։ Գրքում խոսվում էր, որ դրական տեսանկյունից դիտելու դեպքում խոչընդոտների մեծ մասը կարելի է հաղթահարել։ Դրականորեն մտածելը ինքնին հիանալի հատկություն է։ Բայց փորձը ցույց է տալիս, որ մեր գիտելիքների, հմտությունների, ունեցած նյութական միջոցների սահմանափակությունն ու այլևայլ գործոններ նվազեցնում են յուրաքանչյուրիս հնարավորությունները։ Համաշխարհային հիմնահարցերը այնքան բարդ են, որ մարդիկ չեն կարող դրանք հաջողությամբ լուծել, ինչքան էլ որ դրականորեն մտածեն։

14. Արդյո՞ք Եհովայի վկաներին բնորոշ է բացասական մտայնությունը։ Բացատրե՛ք։

14 Քանի որ Եհովայի վկաները իրերի հանդեպ ռեալիստական տեսակետ ունեն, նրանց հաճախ մեղադրում են բացասական մտայնություն ունենալու մեջ։ Մինչդեռ բոլորովին էլ այդպես չէ. նրանք եռանդուն կերպով պատմում են մարդկանց այն Միակ անձնավորության մասին, ով կարող է մեկընդմիշտ բարելավել մարդկության վիճակը։ Դա անելով էլ Վկաներն ընդօրինակում են Քրիստոսի մտածելակերպը (Հռովմայեցիս 15։2)։ Նրանք ջանում են օգնել մարդկանց՝ Աստծո հետ լավ փոխհարաբերություններ հաստատելու և գիտեն, որ վերջիվերջո դա մեծագույն բարիք կբերի (Մատթէոս 28։19, 20; Ա Տիմոթէոս 4։16)։

15. Եհովայի վկաների գործունեությունը ինչպե՞ս է բարեփոխում անհատներին։

15 Եհովայի վկաները չեն անտեսում գոյություն ունեցող սոցիալական պրոբլեմները, հատկապես պիղծ, ոչ սուրբգրային վարք ու բարքը։ Որպեսզի հետաքրքրվող անհատը Եհովայի վկա դառնա, անհրաժեշտ է, որ նա փոփոխություններ մտցնի իր կյանքում՝ հաճախ ստիպված լինելով հաղթահարել Աստծուն տհաճ սովորություններ (Ա Կորնթացիս 6։9–11)։ Այսպես. Եհովայի վկաներն օգնել են բարեսիրտ անհատներին հաղթահարելու հարբեցողությունը, թմրամոլությունը, անբարոյականությունը և խաղամոլությունը։ Արդյունքը եղել է այն, որ նրանք սկսել են լրջորեն վերաբերվել ընտանիքում ունեցած իրենց պատասխանատվություններին ու բարեխղճորեն կատարել դրանք (Ա Տիմոթէոս 5։8)։ Երբ առանձին անհատներ ու ընտանիքներ այսպիսի օգնություն են ստանում, հասարակության հիմնախնդիրները պակասում են. քչանում են թմրամոլները, ընտանիքի անդամների հանդեպ բռնության դեպքերը և այլն։ Լինելով օրինապահ քաղաքացիներ ու օգնելով մարդկանց իրենց կյանքը փոխել դեպի լավը՝ Եհովայի վկաները թեթևացնում են այն հաստատությունների բեռը, որոնք զբաղվում են հասարակական հիմնախնդիրներով։

16. Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն մասնակցում բարեփոխումների նպատակով կազմակերպվող շարժումներին։

16 Ուրեմն ինչ՝ Եհովայի վկաները փոխե՞լ են աշխարհի բարոյական մթնոլորտը։ Անցած տասնամյակում ակտիվ Վկաների թիվը աճել է մոտ 3 800 000–ից մինչև գրեթե 6 000 000։ Աճը կազմում է մոտ 2 200 000 մարդ, որոնցից շատերը, դառնալով քրիստոնյաներ, թողել են անազնիվ ապրելակերպը։ Քանի՜ քանիսն են բարեփոխել իրենց կյանքը։ Սակայն, համեմատած աշխարհի բնակչության նույն տասնամյակի աճի հետ՝ այս թիվը շատ փոքր է՝ 875 մլն մարդ։ Եհովայի վկաները հասկանում են, որ քչերն են ընտրելու կյանքի ճանապարհը, սակայն դա չի խանգարում իրենց ուրախություն ապրել՝ օգնելով ընկալունակ անհատներին (Մատթէոս 7։13, 14)։ Սպասելով համաշխարհային բարեփոխումների՝ որ միայն Աստված կարող է կատարել, Վկաները չեն մասնակցում հասարակական շարժումներին, որոնք հաճախ, սկզբում ունենալով բարի նպատակներ, վերջանում են բռնությամբ ու մարդկանց հիասթափությամբ (Բ Պետրոս 3։13)։

17. Ի՞նչ արեց Հիսուսը՝ օգնելու իր շուրջ գտնվողներին, սակայն ի՞նչը մերժեց անել։

17 Այդպիսի դիրք բռնելով՝ Եհովայի վկաները դրսևորում են նույն վստահությունը Եհովայի հանդեպ, որն ուներ Հիսուսը՝ երկրի վրա գտնվելիս։ Առաջին դարում Հիսուսը հրաշքով բուժումներ էր կատարում (Ղուկաս 6։17–19)։ Նա նույնիսկ հարություն տվեց մահացածներին (Ղուկաս 7։11–15; 8։49–56)։ Սակայն նա չվերացրեց հիվանդությունը կամ չհաղթահարեց մահ–​թշնամուն։ Հիսուսը գիտեր, որ դրա համար Աստծո կողմից սահմանված ժամանակը դեռ չէր եկել։ Կատարյալ մարդու իր գերազանց կարողությունների շնորհիվ՝ Հիսուսը, հավանաբար, կարող էր լուրջ սոցիալական ու քաղաքական հիմնախնդիրներ լուծել։ Ըստ երևույթին, նրա ժամանակակիցներից ոմանք ցանկանում էին, որ Հիսուսն իշխանության գլուխ անցնի ու իրենց խնդիրները լուծի, սակայն իզուր. նա մերժեց։ Կարդում ենք. «Մարդիկ, երբ տեսան այն նշանները, որ նա արեց, ասացին. «Սա՛ է ճշմարիտ մարգարէն, որ աշխարհ էր գալու»։ Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց» (Յովհաննէս 6։14, 15)։

18. ա) Ինչպե՞ս է Հիսուսը միշտ ցույց տվել սպասելու իր պատրաստակամությունը։ բ) Ի՞նչ փոփոխություն է տեղի ունեցել Հիսուսի կյանքում 1914–ից սկսած։

18 Հիսուսը մերժեց զբաղվել քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ, գիտենալով, որ դեռ չի եկել թագավորական իշխանություն ստանալու և ամենուրեք բոլորին բուժելու իր ժամանակը։ Նույնիսկ այն բանից հետո, երբ նա համբարձվեց երկնային կյանքի՝ որպես անմահ ոգեղեն էակ, դարձյալ պատրաստակամորեն սպասեց, մինչև որ կգար Եհովայի նշանակած գործելու ժամանակը (Սաղմոս 110։1; Գործք 2։34, 35)։ Բայց երբ 1914–ին նա նստեց Աստծո Թագավորության գահին որպես Թագավոր, դուրս եկավ «յաղթելով եւ յաղթելու համար» (Յայտնութիւն 6։2, ԱԹ; 12։10)։ Որքա՜ն լավ է հպատակվել նրա թագավորությանը։ Մինչդեռ նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են համարում, նախընտրում են անտեսել Թագավորության վերաբերյալ աստվածաշնչային ուսմունքները։

Սպասելը հուսահատությո՞ւն է բերում, թե՝ ուրախություն

19. Ե՞րբ է սպասելը ‘սիրտ հիվանդացնում’ և երբ՝ ուրախություն պարգևում։

19 Սողոմոնը գիտեր, որ մի բանի սպասելը կարող է վերջիվերջո հուսահատության մեջ գցել։ Նա գրեց. «Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ» (Առակաց 13։12)։ Իհարկե, եթե մարդն անհիմն ակնկալիքներ ունի, նրան հիասթափություն է սպասում։ Բայց եթե, օրինակ, սպասում ենք այնպիսի հաճելի իրադարձությունների, ինչպիսիք են՝ հարսանիքը, երեխայի ծնունդը կամ բաժանումից հետո հարազատներին կրկին հանդիպելը, ապա ուրախություն ենք ապրում դրանց տեղի ունենալուց շատ առաջ։ Այդ ուրախությունը մեծանում է, եթե ժամանակը իմաստուն կերպով ենք օգտագործում և պատրաստություններ ենք տեսնում՝ դիմավորելու գալիք իրադարձությունը։

20. ա) Ի՞նչ զարմանահրաշ իրադարձություններ են մեզ սպասում։ բ) Ինչպե՞ս կարելի է ուրախություն պահպանել, մինչ սպասում ենք Եհովայի նպատակների իրագործմանը։

20 Երբ լիովին վստահ ենք, որ մեր ակնկալիքները կիրականանան, նույնիսկ եթե չգիտենք, թե՝ երբ, սպասելու ժամանակահատվածը չի ‘հիվանդացնի սիրտը’։ Աստծո հավատարիմ երկրպագուները գիտեն, որ Քրիստոսի Հազարամյա թագավորությունը մոտ է։ Նրանք վստահ են, որ կտեսնեն հիվանդության ու մահի վերջը։ Խորին ակնկալիքներով նրանք խնդությամբ սպասում են այն ժամանակին, երբ կդիմավորեն մահվան քնից արթնացած միլիարդավոր անհատների, որոնց մեջ կլինեն նաև իրենց հարազատները (Յայտնութիւն 20։1–3, 6; 21։3, 4)։ Էկոլոգիական ճգնաժամի այս դարում նրանք մի առանձնահատուկ բերկրանքով վայելում են ապագա Դրախտ–​երկրի ստույգ հեռանկարը (Եսայիա 35։1, 2, 7)։ Ուստի որքա՜ն իմաստուն կլինի ժամանակը ճիշտ օգտագործել, քանի դեռ սպասում ենք՝ ‘ամեն ժամանակ ավելի առաջանալով Տիրոջ գործում’ (Ա Կորնթացիս 15։58)։ Շարունակե՛ք սնվե՛լ հոգևորապես։ Ջանացե՛ք, որ ձեր փոխհարաբերությունները Եհովայի հետ ավելի ջե՛րմ լինեն։ Փնտրեցե՛ք նրանց, ովքեր սրտանց փափագում են ծառայել Եհովային։ Ոգևորե՛ք միմյանց։ Քանի դեռ Եհովան հնարավորություն է տալիս, առավելագույնս ճիշտ օգտագործեք ժամանակը։ Այդպես անելով՝ Եհովային սպասելը երբեք ‘ձեր սիրտը չի հիվանդացնի’։ Ընդհակառակը, դուք ուրախությամբ կլցվեք։

Կարո՞ղ եք բացատրել

• Ինչպե՞ս էր Հիսուսը սպասում։

• Որո՞նք են այն իրավիճակները, որոնցում քրիստոնյաները սպասելու կարիք ունեն։

• Ինչո՞ւ են Եհովայի վկաները պատրաստ սպասել Եհովային։

• Ինչպե՞ս կարող է Եհովային սպասելը ուրախություն բերել։

[նկարներ 12–րդ էջի վրա]

Հիսուսը տոկաց իրեն սպասող ուրախության համար։

[նկար 13–րդ էջի վրա]

Տարիներ շարունակ ծառայելով՝ կարող ենք պահպանել մեր ուրախությունը։

[նկարներ 15–րդ էջի վրա]

Միլիոնավոր անհատներ, դառնալով Եհովայի վկաներ, բարեփոխել են իրենց կյանքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը