Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Բարություն. կարևոր հատկություն Աստծու աչքում
    2012 Դիտարան | սեպտեմբեր 1
    • Բարությունը մարդու էության մի մասն է և Աստծու կողմից շատ թանկ է գնահատվում, ուստի տրամաբանական է, որ Աստված մեզ պատվիրում է «իրար հանդեպ լինել բարի» (Եփեսացիներ 4։32)։ Պողոս առաքյալը հետևյալ հորդորն է տալիս. «Մի՛ մոռացեք հյուրասիրությունը»։ Բնագիր լեզվում «հյուրասիրություն» բառը նշանակում է «սեր օտարի հանդեպ»։ Ուստի Պողոսը քաջալերում է մեզ բարություն դրսևորել նաև այն մարդկանց հանդեպ, ում չենք ճանաչում (Եբրայեցիներ 13։2)։

  • Բարություն. կարևոր հատկություն Աստծու աչքում
    2012 Դիտարան | սեպտեմբեր 1
    • Պողոս առաքյալը անծանոթների հանդեպ բարություն դրսևորելու հորդորը տալուց հետո նշում է. «Դրա շնորհիվ ոմանք, առանց իմանալու, հրեշտակների հյուրընկալեցին»։ Ի՞նչ կզգայիր, եթե դու էլ հնարավորություն ունենայիր հրեշտակների հյուրընկալելու։ Ուշադրություն դարձրու, որ Պողոսն ասում է՝ «առանց իմանալու»։ Ուստի եթե մենք սովորություն ունենանք բարի լինելու, անսպասելիորեն կվարձատրվենք։

      Բազմաթիվ աստվածաշնչյան թարգմանություններ Պողոսի այս խոսքերը զուգահեռ հղումներով կապում են «Ծննդոց» գրքի 18 և 19-րդ գլուխներում նկարագրվող Աբրահամի և Ղովտի հետ պատահած դեպքերի հետ։ Երկու պարագայում էլ նրանց հայտնվեցին օտար մարդկանց տեսքով հրեշտակներ, որոնք կարևոր պատգամներ հաղորդեցին։ Նրանց միջոցով Աբրահամին Աստված խոստացավ, որ նա որդի կունենա, իսկ Ղովտին հայտնեց Սոդոմ և Գոմոր քաղաքների կործանման և նրա ընտանիքի փրկության մասին լուրը (Ծննդոց 18։1–10; 19։1–3, 15–17)։

      Կարդալով վերը նշված աստվածաշնչյան համարները՝ կնկատենք, որ թե՛ Աբրահամը, թե՛ Ղովտը բարություն դրսևորեցին այն մարդկանց հանդեպ, ում չէին ճանաչում։ Ինչ խոսք, հնում սովորություն էր ճամփորդների հանդեպ հյուրասիրություն դրսևորելը, անկախ նրանից՝ նրանք ընկերներ էին, բարեկամներ, թե՝ օտարականներ։ Մովսիսական օրենքով պահանջվում էր, որ իսրայելացիները չանտեսեին ուրիշ ազգի մարդկանց (2 Օրենք 10։17–19)։ Աբրահամն ու Ղովտը ավելին արեցին, քան հետագայում պահանջվեց Օրենքով. նրանք անծանոթ մարդկանց հանդեպ բարություն դրսևորեցին և օրհնվեցին։

      Աբրահամը բարություն է դրսևորում օտարականների հանդեպ

      Աբրահամի բարությունը առատապես վարձատրվեց

      Աբրահամի դրսևորած բարությունը օրհնություններ բերեց ոչ միայն նրան, այլև մեզ։ Աբրահամը և իր որդի Իսահակը կարևոր դեր ունեցան Աստծու նպատակների իրականացման մեջ։ Նրանց շառավղից սերեց Մեսիան՝ Հիսուսը։ Նրանց հավատի գործերը նաև նախաշողն էին այն բանի, թե ինչպես էր Աստված մարդկության փրկության համար հիմք նախապատրաստելու՝ սեր ու անզուգական բարություն դրսևորելով (Ծննդոց 22։1–18; Մատթեոս 1։1, 2; Հովհաննես 3։16)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը