-
Մենք կարող ենք հաղթահարել ցանկացա՛ծ փորձություն2005 Դիտարան | հունիս 15
-
-
Սուրբ Գրություններում ասվում է, որ Աստծու ծառաները կընկնեն «կերպ կերպ» փորձությունների մեջ (Յակոբոս 1։2)։ Ուշադրություն դարձրու «կերպ–կերպ» (հունարեն՝ պիկի՛լոս) բառին։ Հին ժամանակներում այն ունեցել է «բազմապիսի» կամ «բազմերանգ» իմաստը և ընդգծել է «տարբեր տեսակի փորձություններ» ունենալու միտքը։ Առօրյա խոսքում հունարեն այս բառը հիմնականում նշանակում է «բազմագույն»։ «Կերպ կերպ» փորձությունները կարծես արտահայտվում են բազում գույներով։ Բայց Եհովան աջակցում է մեզ, որպեսզի կարողանանք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։
-
-
Մենք կարող ենք հաղթահարել ցանկացա՛ծ փորձություն2005 Դիտարան | հունիս 15
-
-
Այո՛, ինչ «գույնի», կամ՝ բնույթի փորձություն էլ որ ունենանք, միշտ կլինի Աստծու անարժան բարության այնպիսի «գույն», կամ՝ դրսևորում, որը «կհամապատասխանի» մեր փորձությանը և կօգնի հաղթահարել այն (Յակոբոս 1։17)։ Եհովայի աջակցությունը, որ նա պատեհ ժամանակին և հարկ եղած կերպով ցույց է տալիս իր ծառաներին՝ անկախ այն բանից, թե որքան տարբեր են նրանց փորձություններն ու դժվարությունները, ‘Աստծու բազմատեսակ իմաստության’ ընդամենը մի ապացույցն է (Եփեսացիս 3։10, ԱԱ)։ Համաձայն չե՞ք։
-