Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 5/1 էջ 4–7
  • Օգնել այրիներին իրենց նեղության մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնել այրիներին իրենց նեղության մեջ
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Օգնություն՝ առանց թելադրանքի
  • Աջակցություն ընտանիքի կողմից
  • Մոտեցեք Աստծուն
  • Աստված գործում է քրիստոնյա հավատակիցների միջոցով
  • Հարատև մխիթարություն՝ երկրի Նոր թագավորից
  • «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Ուր էլ որ գնաս, ես էլ կգամ»
    2012 Դիտարան
  • «Առաքինի կին»
    2012 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Հռութ» գրքից
    2005 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 5/1 էջ 4–7

Օգնել այրիներին իրենց նեղության մեջ

Այրիների մասին ամենահայտնի պատմություններից մեկը Հռութի և նրա սկեսրոջ՝ Նոեմիի պատմությունն է՝ գրի առնված Աստվածաշնչում։ Նրանք երկուսն էլ այրի էին։ Սակայն Նոեմին կորցրել էր ոչ միայն ամուսնուն, այլ նաև իր երկու որդիներին, որոնցից մեկը Հռութի ամուսինն էր։ Քանի որ այն երկրում, որտեղ նրանք բնակվում էին, մարդիկ հիմնականում զբաղվում էին հողագործությամբ, որը ավելի շատ տղամարդու գործ է, ուստի կարող ենք պատկերացնել, թե իրականում ինչ ողբերգական վիճակում էին գտնվում այդ երկու կանայք (Հռութ 1։1–5, 20, 21)։

Սակայն Նոեմին մի հիանալի բարեկամ և մխիթարող ուներ՝ իր հարս Հռութը, որը չուզեց հեռանալ նրանից։ Ժամանակի ընթացքում պարզվեց, որ Հռութը Նոեմիի համար «եօթը որդիից լաւ է[ր]»՝ ոչ միայն նրա համար, որ շատ էր սիրում Նոեմիին, այլև՝ Աստծո հանդեպ ունեցած իր սիրո համար (Հռութ 4։15)։ Երբ Նոեմին խորհուրդ տվեց Հռութին վերադառնալ Մովաբի երկիր՝ իր ընտանիքի և ընկերների մոտ, Հռութը այնպիսի պատասխան տվեց, որը հավատարմության ամենահուզիչ արտահայտություններից մեկն է՝ երբեմնի արձանագրված. «Ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է։ Ուր որ մեռնես՝ ես էլ կ’մեռնեմ եւ այնտեղ կ’թաղուիմ. Տէրը ինձ այսպէս եւ սորանից աւելի անէ, որ ինձ քեզանից մահը պիտի բաժանէ» (Հռութ 1։16, 17)։

Հռութի բռնած դիրքը աննկատ չմնաց Եհովա Աստծո կողմից։ Նա օրհնեց Նոեմիի և Հռութի փոքր ընտանիքը, և, վերջիվերջո, Հռութն ամուսնացավ իսրայելացի Բոոսի հետ։ Նրանց երեխային, որը դարձավ Հիսուս Քրիստոսի նախահայրը, Նոեմին խնամում էր իր հարազատ որդու պես։ Այս պատմությունը մի օրինակ է այն մասին, թե ինչպես է Եհովան սիրալիրությամբ հոգում այն այրիներին, ովքեր վստահությամբ մոտենում են իրեն։ Բացի այդ, Աստվածաշունչը նաև պատմում է, որ Աստված գնահատում է այն անձանց, ովքեր սիրով օգնում են այրիներին նրանց նեղության մեջ։ Իսկ մենք այսօր ինչպե՞ս կարող ենք աջակցություն ցույց տալ մեր շրջապատում գտնվող այրիներին (Հռութ 4։13, 16–21; Սաղմոս 68։5)։

Օգնություն՝ առանց թելադրանքի

Այրի կնոջը օգնություն առաջարկելիս լավ է լինել կոնկրետ և որոշակի, բայց ոչ՝ պարտադրող։ Խուսափեք անորոշ խոսքեր ասելուց, ինչպես օրինակ՝ «տեղյակ պահիր ինձ, երբ ինչ–​որ բանի կարիք կունենաս»։ Նույնն է, թե նրան, ով մրսում է և սոված է, ասեք՝ «տաքացէ՛ք եւ յագեցէ՛ք», սակայն ոչնչով չօգնեք (Յակոբոս 2։16)։ Շատերն օգնության չեն դիմում, երբ ինչ–​որ բանի կարիք են ունենում, փոխարենը՝ նրանք լուռ տառապում են։ Նման անհատներին օգնելու համար հարկավոր է լինել նրբանկատ, փորձել հասկանալ, թե ինչի կարիք ունեն։ Մյուս կողմից՝ մեզ ավելին վերապահելը, հատկապես՝ կենսակերպ թելադրելը, կարող է վիրավորել նրանց զգացմունքները կամ ընդհարման պատճառ դառնալ։ Ուստի Աստվածաշունչը ընդգծում է ուրիշների հետ մեր վերաբերմունքում հավասարակշռված լինելու անհրաժեշտությունը։ Թեև այն քաջալերում է մեզ անշահախնդրորեն հետաքրքրվել մարդկանցով, սակայն նաև հիշեցնում է չխառնվել ուրիշների գործերին (Փիլիպպեցիս 2։4; Ա Պետրոս 4։15)։

Հռութը այդպիսի հավասարակշռված վերաբերմունք ուներ Նոեմիի հանդեպ։ Թեպետ նա հավատարմորեն հետևեց իր սկեսրոջը, բայց երբեք ճնշում կամ իշխանություն չբանեցրեց նրա վրա։ Հռութը խելամիտ նախաձեռնություններ էր վերցնում իր վրա՝ սնունդ էր ձեռք բերում իր և Նոեմիի համար, բայցև հետևում էր սկեսրոջ հրահանգներին (Հռութ 2։2, 22, 23; 3։1–6)։

Ինչ խոսք, մարդիկ տարբեր կարիքներ ունեն։ Սանդրան, ում մասին հիշատակվեց նախորդ հոդվածում, պատմում է. «Ամենադժվար պահերին ունեի այն ամենը, ինչի կարիքը որ զգում էի։ Ես միշտ շրջապատված էի ինձ շատ սիրելի և թանկագին ընկերներով»։ Իսկ Իլեյնը, ում մասին դարձյալ խոսվել է, առանձնանալու կարիք ուներ։ Հետևաբար՝ լինել օգտակար՝ նշանակում է լինել նրբանկատ ու հավասարակշռված. եթե հարկ է՝ հարգել ուրիշների մենակ մնալու ցանկությունը և անհրաժեշտության դեպքում նրանց օգնել։

Աջակցություն ընտանիքի կողմից

Ջերմ, հոգատար ընտանիքը, եթե այն այդպիսին է, շատ բան կարող է անել վստահեցնելու այրի կնոջն այն բանում, որ նա ի վիճակի է դիմագրավելու բոլոր դժվարությունները։ Թեև ընտանիքի անդամներից ոմանք կարողանում են ավելին անել օգնելու համար, քան մյուսները, սակայն կարող են բոլորը մասնակցել։ «Եթէ մի այրի որդիներ եւ թոռներ ունի, նախ նրանք թող սովորեն իրենց տան հանդէպ բարի վերաբերմունք ցոյց տալ եւ իրենց ծնողների արածի փոխարէն նրանց հատուցել, որովհետեւ ա՛յն է բարին եւ ընդունելին Աստծու առաջ» (Ա Տիմոթէոս 5։4)։

Շատ դեպքերում հնարավոր է ֆինանսական աջակցության կամ ‘փոխհատուցման’ անհրաժեշտությունը չլինի։ Այրիներից ոմանք բավականաչափ ֆինանսական միջոցներ ունեն՝ հոգալու իրենց կարիքները, ոմանք էլ, որոշ երկրներում, կառավարության կողմից սահմանված կենսաթոշակ են ստանում։ Բայց եթե այրիները նման կարիքի մեջ են, ապա նրանց ընտանիքի անդամները պարտավոր են օգնել։ Եթե այրին մոտիկ բարեկամներ չունի, որ իրեն նեցուկ կանգնեն, կամ՝ եթե նրանք ի վիճակի չեն դա անել, ապա Սուրբ գրությունները հավատակիցներին է խրախուսում օգնության ձեռք մեկնել. «Հօր Աստուծոյ համար անկեղծ եւ իսկական բարեպաշտութիւնը՝ կարօտութեան մէջ եղող որբերուն եւ այրիներուն այցելու եւ օգնական ըլլալն է» (Յակոբոս 1։27, ՆԿ–ի ՆԱԹ)։

Նրանք, ովքեր կիրառում են Աստվածաշնչի այս սկզբունքը, իրապես ‘պատվում են որբևայրիներին’ (Ա Տիմոթէոս 5։3, ԱԹ)։ Մեկին պատվել, ըստ էության, նշանակում է նրան հարգանք մատուցել։ Պատվի արժանացողները զգում են, որ իրենց գնահատում և սիրում են, հաշվի են առնում իրենց արժանապատվության զգացումը։ Նրանք այն տպավորությունը չեն ստանում, թե ուրիշներն իրենց ընդամենը պարտքի զգացումից ելնելով են օգնում։ Հռութը, որոշ ժամանակ այրի լինելով հանդերձ, իրականում պատվեց Նոեմիին՝ հոժարակամորեն և սիրով հոգալով նրա ֆիզիկական և էմոցիոնալ կարիքները։ Իր վերաբերմունքի շնորհիվ՝ նա անմիջապես բարի համբավ ձեռք բերեց, այնպես, որ նրա ապագա ամուսինը այսպես արտահայտվեց. «Քաղաքիս բոլոր ժողովուրդը գիտէ որ դու մի առաքինի կին ես» (Հռութ 3։11)։ Միևնույն ժամանակ այն, որ Նոեմին սիրում էր Աստծուն, բնավորությամբ պահանջկոտ չէր և խորապես գնահատում էր իրեն օգնելու համար հարսի թափած ջանքերը, անշուշտ նպաստում էր, որ Հռութը հաճույքով օգներ նրան։ Նոեմին կարող է հիանալի օրինակ ծառայել այսօրվա այրիների համար։

Մոտեցեք Աստծուն

Ինչ խոսք, ընտանիքի անդամներն ու ընկերները չեն կարող կողակցի տեղը լրացնել։ Այդ իսկ պատճառով կորուստ ունեցած անհատին հարկավոր է հատկապես մոտենալ ‘գթությունների և ամենայն մխիթարության Աստծուն, որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղությունների մեջ’ (Բ Կորնթացիս 1։3, 4)։ Նկատի առնենք 84–ամյա Աննայի՝ բարեպաշտ այրի կնոջ օրինակը, որն ապրել է Հիսուսի ծնվելու օրերին։

Ամուսնությունից ընդամենը յոթ տարի անց, երբ Աննայի ամուսինը մահացավ, Աննան մխիթարության համար դիմեց Եհովային։ Նրա մասին կարդում ենք. «[Աննան] չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահութեամբ եւ աղօթքով գիշեր–ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկաս 2։36, 37)։ Արդյոք Եհովան գնահատե՞ց Աննայի աստվածապաշտությունը։ Իհարկե։ Նա իր սերն Աննայի հանդեպ հատուկ ձևով արտահայտեց. հնարավորություն տվեց նրան տեսնելու այն երեխային, որը պետք է մեծանար և աշխարհի Փրկիչը դառնար։ Ինչպիսի՜ մխիթարություն էր դա Աննայի համար։ Աննան, անշուշտ, ունեցավ այն զգացումը, ինչպես որ գրված է Սաղմոս 37։4–ում. «Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները»։

Աստված գործում է քրիստոնյա հավատակիցների միջոցով

Իլեյնը պատմում է. «Դեյվիդի մահից հետո երկար ժամանակ այնպիսի ցավ էի զգում, ասես կրծքավանդակումս դանակ մտցված լիներ։ Կարծում էի, թե մարսողությունս է խանգարվել։ Մի օր ցավն այնքան սաստկացավ, որ մտածեցի՝ հարկավոր է բժշկի դիմել։ Ընկերուհիներիցս մեկը, որը բավականին խորաթափանց քույր էր, ասաց, որ պատճառը, հավանաբար, իմ վիշտն է, և ինձ խորհուրդ տվեց Եհովայից օգնություն ու մխիթարություն խնդրել։ Ես անմիջապես ընդունեցի նրա խորհուրդը և լուռ, բայց սրտաբուխ աղոթքով դիմեցի Եհովային՝ խնդրելով նրան վիշտս սփոփել։ Նա այդպես էլ արեց»։ Իլեյնի ինքնազգացողությունը լավացավ, և դրանից հետո՝ շատ չանցած, նույնիսկ նրա ֆիզիկական ցավերն անցան։

Վշտացած այրիներին բարյացակամորեն կարող են օգնել հատկապես ժողովի երեցները։ Կանոնավորապես հոգևոր աջակցություն ցույց տալով, պատշաճ վարվեցողությամբ ու նրբանկատորեն մխիթարելով՝ երեցները կարող են օգնել նրանց, չնայած իրենց վշտին, Եհովային մոտիկ մնալ։ Անհրաժեշտության դեպքում երեցները կարող են նաև նյութական օգնություն կազմակերպել։ Լինելով կարեկցող և նրբազգաց՝ երեցները իրոք որ «քամիի դէմ եղող պատսպարան» են (Եսայիա 32։2; Գործք 6։1–3)։

Հարատև մխիթարություն՝ երկրի Նոր թագավորից

Նա, ում տեսնելով տարեց Աննան մեծ ուրախություն ստացավ, մոտ երկու հազար տարի հետո՝ այժմ, Աստծո երկնային Թագավորության Մեսիական թագավորն է դարձել։ Այս կառավարությունը շուտով կվերացնի տխրության բոլոր պատճառները, այդ թվում նաև՝ մահը։ Դրա վերաբերյալ Յայտնութիւն 21։3, 4 խոսքերում կարդում ենք. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. .... եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ»։ Նկատեցի՞ք արդյոք, որ այս հատվածը «մարդկանց» է վերաբերում։ Այո, մարդիկ կազատագրվեն մահից և դրա պատճառած սուգ ու աղաղակից։

Բայց Աստվածաշունչը շատ ավելի լավ լուր է հայտնում։ Նա խոստանում է նաև, որ մահացածների հարություն է լինելու։ «Կը գայ ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կը լսեն նրա [Հիսուսի] ձայնը եւ դուրս կը գան» (Յովհաննէս 5։28, 29)։ Ղազարոսի նման, որին Հիսուսը հարություն տվեց, նրանք էլ կկենդանանան որպես մարդ, և ոչ թե՝ որպես ոգեղեն էակներ (Յովհաննէս 11։43, 44)։ Դրանից հետո նրանք, ովքեր ‘բարի գործեր կանեն’, կբերվեն մարդկային կատարյալ վիճակի և անձամբ կզգան Եհովայի հայրական հոգատարությունը՝ թե ինչպես է նա ‘իր ձեռքը բացում և ամեն կենդանիի փափագը լցնում’ (Սաղմոս 145։16, Արևմտ. Աստ.)։

Նրանք, ովքեր կորցրել են սիրելի մեկին և հարության այս հաստատուն հույսն ունեն, մխիթարության մեծ աղբյուր են գտել (Ա Թեսաղոնիկեցիս 4։12)։ Ուստի՝ եթե դուք էլ այրի էք, «անդադար աղօթեցէ՛ք» ամեն օր ձեզ անհրաժեշտ մխիթարության և օգնության համար, որպեսզի կարողանաք կրել ձեր վիճակից առաջ եկող տարբեր դժվարությունները (Ա Թեսաղոնիկեցիս 5։17; Ա Պետրոս 5։7)։ Ամեն օր ժամանակ հատկացրեք կարդալու Աստծո Խոսքը, որպեսզի Աստծո մտքերը մխիթարեն ձեզ։ Եթե այս ամենն անեք, ինքներդ կտեսնեք, թե Եհովան ինչպես կօգնի ձեզ խաղաղություն գտնել՝ չնայած ձեր բոլոր փորձություններին և դժվարություններին։

[մեջբերում 5–րդ էջի վրա]

Լինել օգտակար՝ նշանակում է լինել հավասարակշռված. եթե հարկ է՝ հարգել ուրիշների մենակ մնալու ցանկությունը և անհրաժեշտության դեպքում՝ նրանց օգնել

[նկար 7–րդ էջի վրա]

Տարեց այրի Աննան օրհնվեց Աստծո կողմից

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը