Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 5/1 էջ 32
  • ‘Բարի խղճմտանք ունեցեք’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Բարի խղճմտանք ունեցեք’
  • 2003 Դիտարան
2003 Դիտարան
w03 5/1 էջ 32

‘Բարի խղճմտանք ունեցեք’

ՇԱՏ մարդիկ կարծում են, որ որոշումներ կայացնելիս հարկավոր է առաջնորդվել խղճի թելադրանքով։ Բայց որպեսզի մեր խիղճը վստահելի «առաջնորդ» լինի, այն պետք է ինչպես հարկն է մարզված լինի բարին ու չարը զանազանելու հարցում, իսկ մենք պետք է արձագանքենք նրա «առաջնորդությանը»։

Քննենք Զաքեոս անունով մի մարդու օրինակը, որն արձանագրված է Աստվածաշնչում։ Զաքեոսը ապրում էր Երիքովում։ Նա մաքսապետ էր ու հարուստ մարդ։ Զաքեոսը խոստովանեց, որ այդ հարստությունը դիզել էր շորթման միջոցով. մի բան, որով վնաս է հասցվում ուրիշներին։ Արդյո՞ք նրա խիղճը անհանգստացրել էր իրեն այդ անազնիվ գործերի համար։ Եթե այո, ապա ակնհայտ է, որ Զաքեոսը անտեսել էր դա (Ղուկաս 19։1–7)։

Սակայն մի իրադրություն Զաքեոսին մղեց վերանայելու իր վարքագիծը։ Հիսուսը եկել էր Երիքով։ Կարճահասակ Զաքեոսը ցանկացավ տեսնել նրան, բայց ամբոխի պատճառով չկարողացավ։ Ուստի նա վազեց առաջ ու բարձրացավ մի ծառ, որպեզի կարողանա տեսնել։ Զաքեոսի մեծ հետաքրքրությունից տպավորված՝ Հիսուսն ասաց, որ կայցելի նրան։ Զաքեոսը ուրախությամբ ընդունեց իր նշանավոր հյուրին։

Այն, ինչ Զաքեոսը տեսավ ու լսեց Հիսուսի հետ շփվելիս, մեծ ազդեցություն գործեց նրա վրա, ինչն էլ մղեց նրան փոխելու իր վարքագիծը։ Նա հայտարարեց. «Տէր, ահա իմ ինչքերի կէսն աղքատներին կ’տամ. եւ եթէ մէկին զրպարտութիւնով զրկել եմ՝ չորեքպատիկ կ’վճարեմ» (Ղուկաս 19։8)։

Զաքեոսի խիղճը որոշ չափով կրթվեց։ Նա լսեց իր խղճի ձայնին ու արձագանքեց։ Դրական արդյունքները շատ էին։ Պատկերացրեք, թե ինչ զգաց Զաքեոսը, երբ Հիսուսն ասաց. «Այսօր փրկութիւն եղաւ այս տանը» (Ղուկաս 19։9)։

Որքա՜ն քաջալերական է այս օրինակը։ Այն ցույց է տալիս, որ ինչպիսին էլ եղած լինենք անցյալում, կկարողանանք փոխվել։ Զաքեոսի նման՝ կարող ենք ուշադրություն դարձնել Հիսուսի խոսքերին, որ գրված են Աստվածաշնչում, և զարգացնել բարին ու չարը զանազանելու մեր զգացումը։ Այդ դեպքում ‘բարի խղճմտանք կունենանք’, ինչպես ասել է Պետրոս առաքյալը, և լսելով մեր կրթված խղճին՝ ճիշտ կվարվենք (Ա Պետրոս 3։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը