-
«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»Արթո՛ւն կացեք
-
-
«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»
«Ամեն բանի վերջը մօտեցել է։ .... Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք» (Ա Պետրոս 4։7, 8 ԷԹ)։
Հիսուսը հասկանում էր, որ իր առաքյալների հետ անցկացրած վերջին մի քանի ժամերը շատ թանկարժեք են։ Նա գիտեր, թե նրանց ինչ է սպասում։ Առաքյալները պետք է մի հսկայածավալ աշխատանք կատարեին, բայց նրանց ատելու էին ու հալածելու, ինչպես որ Հիսուսի հետ վարվեցին (Յովհաննէս 15։18–20)։ Այդ վերջին գիշերվա ընթացքում նա նրանց բազմիցս հիշեցրեց այն մասին, որ անհրաժեշտ է սիրել միմյանց (Յովհաննէս 13։34, 35; 15։12, 13, 17)։
2 Պետրոս առաքյալը, որն այդ գիշեր լսում էր Հիսուսի խոսքերը, ըմբռնեց դրանց կարևորությունը։ Տարիներ անց, երբ Երուսաղեմի կործանմանը շատ քիչ ժամանակ էր մնացել, նա իր նամակում շեշտեց սիրո կարևորությունը և քրիստոնյաներին խրախուսեց հետևյալ խոսքերով. «Ամեն բանի վերջը մօտեցել է։ .... Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք» (Ա Պետրոս 4։7, 8 ԷԹ)։ Այս համակարգի վերջին օրերում ապրողների համար Պետրոսի խոսքերը շատ մեծ նշանակություն ունեն (Բ Տիմոթէոս 3։1)։ Իսկ ի՞նչ է «ամուր սէր»–ը։ Ինչո՞ւ է կարևոր մյուսների հանդեպ նման սեր ցուցաբերելը։ Եվ ինչպե՞ս կարող ենք դա անել։
«Ամուր սէր». ի՞նչ է այն
3 Շատերն այն կարծիքին են, որ սերը ինքնաբերաբար առաջացող զգացմունք է։ Սակայն Պետրոսը խոսում էր ոչ թե սիրո ցանկացած տեսակի, այլ այդ հատկության ամենավեհ տեսակի մասին։ Ա Պետրոս 4։8–ում սեր բառը հունարեն ագա՛պե բառի թարգմանությունն է։ Այդ բառը մատնանշում է անշահախնդիր սիրո, որը սկզբունքներով է առաջնորդվում։ Մի տեղեկատու աշխատության մեջ ասվում է հետևյալը. «Ագապե սերը հնարավոր է ստիպողաբար դրսևորել, որովհետև այն գլխավորապես ոչ թե էմոցիա է, այլ կամավոր որոշում, որն էլ գործողությունների է մղում»։ Քանի որ մենք եսասիրական հակումներ ենք ժառանգել, ուստի կարիք ունենք հիշեցումների, որպեսզի կարողանանք աստվածային սկզբունքների վրա հիմնված սեր ցուցաբերել միմյանց հանդեպ (Ծննդոց 8։21; Հռովմայեցիս 5։12)։
4 Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է զուտ պարտքի զգացումից ելնելով սիրենք միմյանց։ Ագա՛պեն զերծ չէ զգացմունքներից ու ջերմությունից։ Պետրոսն ասաց, որ մենք պետք է ‘միմյանց միջև ամուր [բառացի՝ «ընդարձակ»] սեր ունենանք’a («Թագավորության տողացի թարգմանություն»)։ Այնուամենայնիվ, նման սեր ցուցաբերելու համար ջանքեր են պահանջվում։ «Ամուր» թարգմանված հունարեն բառի առնչությամբ մի աստվածաշնչագետ ասում է. «Այդ բառը նկարագրում է ատլետի ամենամեծ ջանքերը, երբ մրցավազքի վերջնագծին հասնելիս նա իր վերջին ճիգերն է գործադրում»։
5 Ուրեմն՝ մենք չպետք է սահմանափակվենք միայն այն դեպքերով, երբ հեշտ է սեր ցուցաբերելը, և մեր սերը չպետք է միայն մի քանի ընտրված անհատների վրա տարածենք։ Քրիստոնեական սերը պահանջում է, որ «ընդարձակենք» մեր սիրտը. սեր ցուցաբերենք նույնիսկ այն ժամանակ, երբ դա անելը այնքան էլ հեշտ չէ (Բ Կորնթացիս 6։11–13)։ Պարզ է, որ մարզումների շնորհիվ վարպետություն ձեռք բերող ատլետի նման մենք էլ պետք է «մարզվենք» ու մեր մեջ զարգացնենք սիրո այս տեսակը։ Անչափ կարևոր է, որ միմյանց նկատմամբ հենց այսպիսի սեր ցույց տանք։ Ինչո՞ւ։ Ամենաքիչը երեք պատճառով։
-
-
«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»Արթո՛ւն կացեք
-
-
7 Ահա երկրորդ պատճառը. հատկապես կարևոր է, որ հիմա ավելի շատ սիրենք միմյանց, որպեսզի օգնության ձեռք մեկնենք մեր եղբայրներին, ովքեր դրա կարիքն ունեն, քանզի «ամեն բանի վերջը մօտեցել է» (Ա Պետրոս 4։7)։ Մենք ապրում ենք ‘չար ժամանակներում’ (Բ Տիմոթէոս 3։1)։ Աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունները, տարերային աղետներն ու մեր դեմ ուղղված հակառակությունները դժվարություններ են ստեղծում մեզ համար։ Այդպիսի դժվար պարագաներում մենք պետք է իրար մոտ լինենք առավել քան երբևէ։ Ամուր սերը մեզ կմիավորի ու կմղի, որ ‘հոգածություն ունենանք միմյանց նկատմամբ’ (Ա Կորնթացիս 12։25 ԱՆԹ, 26)։
8 Երրորդ պատճառը, թե ինչու է հարկավոր սիրել միմյանց, այն է, որ չենք ցանկանում ‘տեղի տալ Սատանային’՝ դառնալով նրա ձեռքի գործիքը (Եփեսացիս 4։27)։ Նա ճարպկորեն ջանում է այնպես անել, որ մեր հավատակիցների անկատարությունը՝ նրանց թերությունները, թուլություններն ու սխալները, մեզ համար գայթակղության քար դառնան։ Որևէ մեկի անխոհեմ դիտողությունից կամ անբարյացակամ արարքից վիրավորվելով՝ կլքե՞նք ժողովը (Առակաց 12։18)։ Ո՛չ, եթե միմյանց հանդեպ ամուր սեր ունենք։ Այդպիսի սերն օգնում է մեզ խաղաղություն պահպանել և «մէկ սրտով», միասնաբար ծառայել Աստծուն (Սոփոնիա 3։9, ԱԱ)։
-
-
«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»Արթո՛ւն կացեք
-
-
13 Սերը մեզ մղում է ներողամիտ լինելու մյուսների թերությունների նկատմամբ։ Հիշեք, որ երբ Պետրոսը իր նամակում քրիստոնյաներին քաջալերեց «միմեանց միջեւ ամուր սէր ունե[նալ]», նա բացատրեց, թե ինչու է դա այդքան կարևոր. «Սէրը ծածկում է մեղքերի շատութիւնը» (Ա Պետրոս 4։8)։ ‘Ծածկել’՝ չի նշանակում թաքցնել լուրջ մեղքերը։ Այդպիսի մեղքերի մասին հարկավոր է տեղյակ պահել ժողովի այն պատասխանատու եղբայրներին, ովքեր իրավասու են նման խնդիրներով զբաղվելու (Ղեւտացոց 5։1; Առակաց 29։24, ԱԱ)։ Սիրո դրսևորում չի լինի, եթե բացահայտ մեղավորներին թույլ տրվի, որ շարունակեն իրենց զոհը դարձնել ու վնաս հասցնել անմեղ մարդկանց. բացի այդ դա կոտնահարի աստվածաշնչյան սկզբունքները (Ա Կորնթացիս 5։9–13)։
14 Սակայն շատ դեպքերում մեր հավատակիցների թերացումներն ու սխալները այդքան էլ լուրջ բնույթ չեն կրում։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ խոսքով կամ գործով մեղանչում ենք, հիասթափեցնում կամ նույնիսկ վիրավորում մեկս մյուսին (Յակոբոս 3։2)։ Նման դեպքերում անմիջապես հայտնի՞ ենք դարձնում մյուսների սխալները՝ դրանց մասին պատմելով ուրիշներին։ Եթե այո, ապա դրանով միայն տարաձայնությունների տեղիք ենք տալիս ժողովում (Եփեսացիս 4։1–3)։ Սիրուց առաջնորդվելով՝ մենք հավատակիցների մասին չենք ‘բամբասի’ (Սաղմոս 50։20)։ Ինչպես որ գաջն ու ներկն են ծածկում պատի անհարթությունները, այնպես էլ սերն է ծածկում մյուսների «անհարթությունները» (Առակաց 17։9)։
-
-
«Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»Արթո՛ւն կացեք
-
-
a Աստվածաշնչի այլ թարգմանություններում Ա Պետրոս 4։8–ում ասվում է, որ մենք պետք է «սերտ», «սրտանց», «ջերմ» սեր ունենանք միմյանց հանդեպ։
-