-
Եհովայի սրտով հովիվներԱստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
-
-
4. Ովքե՞ր են այսօր հոգ տանում Աստծու հոտին և ինչպիսի՞ ոգով են դա անում։
4 Աստծու խոստումը հիմնականում վերաբերում էր Հիսուս Քրիստոսին՝ Հովվապետին, որը դարձավ քրիստոնեական ժողովի Գլուխը։ Նա իրեն կոչում է «բարի հովիվ», որն իսկապես կարեկցում է իր «ոչխարներին» (Հովհ. 10։11–15)։ Այսօր Եհովան երկրի վրա ապրող իր ծառաներին հոգ տանելու համար նշանակել է նաև ենթահովիվներ։ Այդ ենթահովիվները հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգի օծյալ եղբայրներն են և «մեծ բազմությունից» եղող բարեխիղճ երեցները (Հայտն. 7։9)։ Նրանք ձգտում են արտացոլել Հիսուսի անձնազոհ ոգին։ Հիսուսի պես՝ նրանք էլ ցանկանում են կերակրել և խնամք տանել ժողովին։ Սակայն վա՜յ նրանց, ովքեր անտեսում են իրենց եղբայրներին կամ տիրում նրանց վրա, կոպիտ են կամ ամբարտավան (Մատթ. 20։25–27; 1 Պետ. 5։2, 3)։ Եհովան ի՞նչ է ակնկալում քրիստոնյա հովիվներից։ Ի՞նչ կարող ենք սովորել Երեմիայի գրվածքներից այն վերաբերմունքի և մղումների մասին, որ երեցները պետք է ունենան։ Եկեք քննենք նրանց դերը որպես հոտին հոգ տանողներ, ուսուցիչներ և դատավորներ։
-
-
Եհովայի սրտով հովիվներԱստծու ուղերձը մեզ Երեմիայի միջոցով
-
-
6 Հովիվների պես՝ քրիստոնյա վերակացուները ժողովին հոգ տանելու հարցում պետք է փութաջան լինեն։ Եթե դու երեց ես, ջանո՞ւմ ես ուշադիր լինել և նկատել, թե ինչն է անհանգստացնում քո եղբորը։ Պատրա՞ստ ես անհապաղ նրան օգնելու։ Իմաստուն Սողոմոն թագավորը, ընդգծելով ոչխար արածեցնող հովիվների աշխատասիրությունը, գրեց. «Դու պետք է լավ իմանաս քո հոտի վիճակը և սիրտդ դնես անասուններիդ համար» (Առակ. 27։23)։ Այս խոսքերը, կարելի է ասել, վերաբերում են նաև ժողովում հոգևոր աջակցություն ցույց տվող հովիվներին։ Եթե դու երեց ես, պայքարո՞ւմ ես, որ ուրիշների վրա իշխելու հակվածություն չունենաս։ Այն, որ Պետրոսը խոսեց Աստծու ժառանգության վրա չիշխելու մասին, ցույց է տալիս, որ իրոք հնարավոր է՝ երեցն այդպես վարվի։ Իսկ ինչպե՞ս կարող ես կիրառել Երեմիա 33։12–ում արձանագրված խոսքերը (կարդա՛)։ Միայնակ ծնողները, այրիները, տարեցներն ու երիտասարդները, ինչպես նաև այն ընտանիքները, որտեղ ծնողներից մեկը խորթ է, գուցե հատուկ ուշադրության և օգնության կարիք ունենան։
-