-
Արդյո՞ք Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ ենՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
3. Ինչպե՞ս են Եհովայի վկաները Հիսուսի պես սեր դրսևորում
Հիսուսն իր աշակերտներին սիրում էր իր ընտանիքի անդամների պես (կարդա Մարկոս 3։35)։ Վկաները միասնական համաշխարհային ընտանիք են, դրա համար մենք իրար անվանում ենք քույր և եղբայր (Փիլիմոն 1, 2)։ Մենք նաև հնազանդվում ենք «սիրեք ողջ եղբայրությունը» պատվերին (1 Պետրոս 2։17)։ Եհովայի վկաները այդ սերը դրսևորում են տարբեր կերպերով, օրինակ՝ օգնելով ամբողջ աշխարհում նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցներին։
-
-
Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտելՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
6. Մկրտվել նշանակում է դառնալ Եհովայի ընտանիքի մի մասնիկը
Երբ մկրտվում ենք, դառնում ենք համաշխարհային միասնական ընտանիքի մի մասնիկը։ Չնայած իրարից տարբերվում ենք թե՛ ծագումով և թե՛ մեր անցյալով, սակայն մեր հավատալիքներն ու բարոյական չափանիշները նույնն են։ Կարդացեք Սաղմոս 25։14 և 1 Պետրոս 2։17 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Մկրտությունն ինչպե՞ս է անդրադառնում Եհովայի ու նրան պաշտող մարդկանց հետ ունեցած մեր փոխհարաբերությունների վրա։
-
-
Նպաստիր ժողովի միասնությանըՎայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
-
-
Հավատակիցների հետ ժամանակ անցկացնելիս մենք Դավիթ թագավորի զգացումներն ենք ունենում, որն ասաց. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սաղմոս 133։1)։ Մեր միասնությունը պատահականության արդյունք չէ։ Յուրաքանչյուրս մեր դերն ունենք այն պահպանելու հարցում։
1. Ի՞նչն է Աստծու ժողովրդին առանձնահատուկ դարձնում
Եթե մեկ այլ երկրում ժողով գնաս և լեզուն չհասկանաս, քեզ օտար չես զգա։ Ինչո՞ւ։ Քանի որ ամենուր մենք Աստվածաշունչն ուսումնասիրում ենք նույն հրատարակությունների միջոցով։ Նաև ձգտում ենք սիրել միմյանց և անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում՝ բոլորս «կանչում ենք Եհովայի անունը և ուս ուսի ծառայում նրան» (Սոփոնիա 3։9)։
2. Ի՞նչ կարող ես անել միասնությանը նպաստելու համար
«Սրտանց և ջերմորեն սիրեք իրար» (1 Պետրոս 1։22)։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այս խորհուրդը։ Ուրիշների թերությունների վրա կենտրոնանալու փոխարեն տես նրանց դրական հատկությունները։ Մի սահմանափակիր շփումդ՝ ներառելով միայն այն մարդկանց, որոնք նույն հետաքրքրություններն ունեն։ Փորձիր ճանաչել այն եղբայրներին և քույրերին, որոնք նման չեն քեզ։ Մենք կարող ենք նաև ջանքեր թափել, որ արմատախիլ անենք մեր մեջ եղած ցանկացած նախապաշարում (կարդա 1 Պետրոս 2։17)։a
3. Ի՞նչ կանես, եթե տարաձայնություն ունենաս հավատակցիդ հետ
Թեև մենք միասնական ենք, սակայն անկատար ենք։ Ուստի երբեմն հիասթափեցնում և նույնիսկ ցավ ենք պատճառում իրար։ Այդ պատճառով Աստծու Խոսքն ասում է. «Շարունակեք.... ներել միմյանց։ Ինչպես Եհովան մեծահոգաբար ներեց ձեզ, այդպես էլ դուք արեք» (կարդա Կողոսացիներ 3։13)։ Անհնար է հաշվել, թե քանի անգամ ենք վիրավորել Եհովային, սակայն նա ներել է և շարունակում է ներել մեզ։ Հետևաբար Աստված մեզնից ակնկալում է, որ ներենք մեր եղբայրներին։ Եթե ցավ ես պատճառել ինչ-որ մեկին, նախաձեռնություն վերցրու, որ հարթես խնդիրը (կարդա Մատթեոս 5։23, 24)։b
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչպես կարող ես նպաստել ժողովի միասնությանն ու խաղաղությանը։
Ի՞նչ կանես, որ հարցը խաղաղ ձևով լուծես
4. Հաղթահարիր նախապաշարումներդ
Մենք ցանկանում ենք սիրել մեր բոլոր եղբայրներին, սակայն հնարավոր է՝ դժվարանանք շփվել մեզնից տարբերվող մարդկանց հետ։ Ի՞նչը կարող է օգնել։ Կարդացեք Գործեր 10։34, 35, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Եհովան ամեն տեսակ մարդկանց ընդունում է որպես իր Վկաներ։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրան այդ հարցում։
Ձեզ մոտ տարածված ո՞ր նախապաշարումներից ես ցանկանում խուսափել։
Կարդացեք 2 Կորնթացիներ 6։11–13 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Քո կարծիքով՝ ինչպե՞ս կարող ես ավելի մտերիմ լինել այն մարդկանց հետ, որոնք նման չեն քեզ։
5. Մեծահոգաբար ներիր և հաշտվիր
Եհովան մեծահոգաբար ներում է մեզ՝ չնայած այն բանին, որ երբեք մեր դեմ սխալ չի գործում և մեր ներողամտության կարիքը չունի։ Կարդացեք Սաղմոս 86։5 և քննարկեք հետևյալ հարցերը։
Որքա՞ն ներողամիտ է Եհովան։
Ինչո՞ւ ես երախտապարտ նրա ներողամտության համար։
Ի՞նչ իրավիճակներում գուցե դժվար լինի լեզու գտնել ուրիշների հետ։
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային, և դա ինչպե՞ս կարող է նպաստել, որ միասնական լինենք մեր հավատակիցների հետ։ Կարդացեք Առակներ 19։11 և քննարկեք հետևյալ հարցը։
Երբ ինչ-որ մեկը նյարդայնացնում կամ վիրավորում է քեզ, ինչպե՞ս կարող ես հարթել խնդիրը։
Երբեմն մենք ենք նեղացնում ուրիշներին։ Այդպիսի դեպքերում ի՞նչ պետք է անենք։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը։
Քույրն ի՞նչ արեց տարաձայնությունը հարթելու համար։
6. Փորձիր հավատակիցներիդ մեջ դրականը տեսնել
Երբ ավելի լավ ենք ճանաչում մեր հավատակիցներին, իմանում ենք նրանց թե՛ ուժեղ, թե՛ թույլ կողմերը։ Ի՞նչ կարող ենք անել, որ կենտրոնանանք նրանց ուժեղ կողմերի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը։
Ի՞նչը կօգնի, որ նկատես եղբայրներիդ ու քույրերիդ գեղեցիկ հատկությունները։
Եհովան կենտրոնանում է մեր դրական հատկությունների վրա։ Կարդացեք 2 Տարեգրություն 16։9ա, այնուհետև քննարկեք այս հարցը։
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան կենտրոնանում է քո լավ հատկությունների վրա։
Նույնիսկ գեղեցիկ ադամանդը թերություններ ունի, բայց, միևնույն է, այն թանկ է։ Նմանապես, մեր հավատակիցները թեև անկատար են, բայց թանկ են Եհովայի համար
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Պիտի արժանի լինի, որ ներեմ»։
Ինչո՞ւ պետք է պատրաստակամորեն ներենք։
ԱՄՓՈՓՈՒՄ
Բոլոր հավատակիցներիդ սիրելով և նրանց հանդեպ ներողամիտ լինելով՝ կարող ես նպաստել ժողովի միասնությանը։
Վերհիշենք
Ինչպե՞ս կարող ես հաղթահարել նախապաշարումները։
Ի՞նչ կանես, եթե տարաձայնություն առաջանա քո և հավատակցիդ միջև։
Ինչո՞ւ ես ցանկանում ընդօրինակել Եհովայի ներողամտությունը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Հիսուսի օրինակներից մեկն ինչպես կարող է օգնել, որ չդատենք ուրիշներին։
Կարիք կա՞ ներողություն խնդրել, եթե մտածում ենք, որ ոչ մի սխալ բան չենք արել։
«Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը» («Դիտարան», 2002 թ. նոյեմբերի 1)
Տես, թե ոմանք ինչպես են սովորել անկողմնակալ լինել։
Տես, թե ինչպես կարող ես հարթել տարաձայնությունները, որպեսզի դրանք չխաթարեն ժողովի խաղաղությունը։
«Հարթիր տարաձայնությունները սիրո ոգով» («Դիտարան», 2016 թ. մայիս)
a Տես «Հավելյալ տեղեկություն 6»՝ իմանալու համար, թե սերն ինչպես է մղում քրիստոնյաներին՝ կանխարգելելու վարակիչ հիվանդությունների տարածումը։
b Տես «Հավելյալ տեղեկություն 7»՝ իմանալու համար, թե ինչպես կարելի է լուծել գործարքային և դատաիրավական հարցերի հետ կապված տարաձայնությունները։
-