Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 10/1 էջ 20–23
  • Դուք ի՞նչ տրամադրվածությամբ եք սպասում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դուք ի՞նչ տրամադրվածությամբ եք սպասում
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպես չպե՛տք է սպասել
  • Ինչու է Եհովան համբերատար
  • Ինչպես պետք է սպասել
  • Մինչ սպասում ենք՝ լինենք եռանդուն
  • Մեր Տիրոջ համբերությունը փրկություն է նշանակում
  • Ողորմության դաս
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ողորմության դաս
    2009 Դիտարան
  • Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Աստվածաշնչի գիրք համար 32. Հովնան
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2004 Դիտարան
w04 10/1 էջ 20–23

Դուք ի՞նչ տրամադրվածությամբ եք սպասում

ՇԱՏԵՐՆ այսօր չեն սիրում սպասել. համբերությունը չի բավականացնում։ Սակայն Գրությունները Աստծո ժողովրդին հորդորում են սպասելու տրամադրվածություն զարգացնել։ Ի տարբերություն իր շուրջը գտնվող մարդկանց՝ Միքիա մարգարեն բացականչեց. «Ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն» (Միքիա 7։7; Երեմիայի Ողբերը 3։26)։

Իսկ ի՞նչ է նշանակում սպասել Եհովային։ Քրիստոնյան ինչպե՞ս պետք է սպասի Աստծուն։ Կա՞ն արդյոք սպասելու ճիշտ ու սխալ կերպեր։ Մ.թ.ա. 9–րդ դարում ապրած Հովնան մարգարեի հետ կատարված դեպքից կարող ենք դաս քաղել այս առնչությամբ։

Ինչպես չպե՛տք է սպասել

Եհովա Աստված կարգադրեց Հովնանին գնալ ու քարոզել Նինվեի՝ Ասորեստանյան կայսրության մայրաքաղաքի բնակիչներին։ Նինվեն իր ծայրաստիճան դաժանությամբ և անգթությամբ հայտնի էր որպես ‘արյունահեղության քաղաք’, ինչպես հաստատում են պատմաբաններն ու հնագետները (Նաում 3։1)։ Հովնանը սկզբում փորձեց խուսափել այդ առաջադրանքից, սակայն Եհովան այնպես արեց, որ մարգարեն վերջիվերջո գնա Նինվե (Յովնան 1։3–3։2)։

«Յովնանը սկսեց քաղաքը մտնել մէկ օրուայ ճանապարհ, եւ քարոզում էր ու ասում. Դեռ քառասուն օր կայ, եւ Նինուէն պիտի կործանուի» (Յովնան 3։4)։ Հովնանի ջանքերը հիանալի արձագանք գտան. «Նինուէի մարդիկը հաւատացին Աստուծուն, եւ ծոմ հրատարակեցին եւ քուրձեր հագան մեծերից մինչեւ պզտիկները» (Յովնան 3։5)։ Ուստի Եհովան փրկեց քաղաքը, քանի որ նա այնպիսի Աստված է, որ «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։

Իսկ ինչպե՞ս արձագանքեց Հովնանը։ Նա «տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ» (Յովնան 4։1)։ Ինչո՞ւ։ Հովնանը, ըստ երևույթին, մտածեց, որ հեղինակազրկվում է որպես մարգարե, որովհետև կործանման մասին իր հայտարարած նախազգուշացումը նշված օրը չիրականացավ։ Նրան, հավանաբար, ավելի շատ մտահոգում էր ոչ թե ուրիշների բարօրությունն ու փրկությունը, այլ իր հեղինակությունը։

Ճիշտ է, Հովնանը այն աստիճանի չհասավ, որ հրաժարվի իր նշանակումից, սակայն նա սպասեց, «որ տեսնէ թէ ինչ է լինելու քաղաքին», այսինքն՝ դժգոհության ոգով լցվեց ու սպասողական, պասսիվ դիրք բռնեց։ Հասկանալով, որ դեպքերը չեն զարգանում իր սպասածի համաձայն, նա մի հովանի շինեց, նստեց ստվերում ու անտրամադիր սկսեց սպասել։ Ինչ խոսք, Եհովային դուր չեկավ Հովնանի տրամադրվածությունը, ուստի նա սիրով ուղղեց իր մարգարեի սխալ մտածելակերպը (Յովնան 4։5, 9–11)։

Ինչու է Եհովան համբերատար

Թեև Նինվեի բնակիչները զղջացին ու փրկվեցին, հետագայում նրանք նորից թաղվեցին չար գործերի մեջ։ Ուստի Եհովան Նաում և Սոփոնիա մարգարեների միջոցով կանխագուշակեց նրանց կործանումը։ Նա ազդարարեց, որ կործանելու է Ասորեստանը, իսկ Նինվեն՝ ‘արյունահեղության քաղաքը’, վերածելու է ամայի վայրի (Նաում 3։1; Սոփոնիա 2։13)։ Նինվեն ավերվեց մ.թ.ա. 632 թ.–ին և այլևս երբեք չվերականգնվեց։

Այսօրվա աշխարհը պատասխանատու է անհամեմատ ավելի դաժան արյունահեղության համար, քան վաղեմի Նինվեն։ Այս, ինչպես նաև այլ պատճառներով Եհովան վճռել է վերջ դնել ներկա ամբարիշտ համակարգին աննախադեպ ‘մեծ նեղության’ ժամանակ (Մատթէոս 24։21, 22)։

Սակայն Եհովան մինչև օրս չի կործանել այս չար համակարգը, որպեսզի ազնվասիրտ մարդիկ կարողանան զղջալ ու փրկվել, ինչպես Նինվեի բնակիչները։ Պետրոս առաքյալը նշեց, որ Աստված համբերություն է ցուցաբերում. «Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9, 10, 13)։

Ինչպես պետք է սպասել

Պետրոսը շարունակում է. «Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել» (Բ Պետրոս 3։11, 12)։ Նկատեք, որ մինչ սպասում ենք Եհովայի օրվան, մենք պետք է «սուրբ եւ աստուածապաշտ վարք» դրսևորենք, այսինքն՝ ակտիվ լինենք և ոչ թե ձեռքներս ծալած նստենք։

Դրսևորելով սպասելու ճիշտ տրամադրվածություն՝ մենք ցույց ենք տալիս մեր բացարձակ վստահությունն այն բանում, որ Եհովայի օրը նշանակված ժամից մեկ րոպե անգամ չի ուշանա։ Նման համոզվածությունը առաջ է բերում սուրբ վարք և Աստծուն հաճելի գործեր, որոնցից կարևորագույնը Աստծո Թագավորության մասին բարի լուրի քարոզչությունն է։ Հիսուսն այս առումով հիանալի օրինակ է թողել։ Նա նաև իր օծյալ հետևորդներին կարգադրեց. «Թող ձեր գօտիները պինդ կապուած լինին մէջքին, եւ ճրագները վառուած։ Եւ դուք նման եղէք մարդկանց, որ սպասում են իրանց տիրոջը, թէ նա երբ ետ կ’դառնայ հարսանիքից. որ երբոր գայ եւ դուռը թակէ, շուտով բանան նորա համար։ Երանի այն ծառաներին, որ տէրը գալիս՝ արթուն գտնէ նորանց» (Ղուկաս 12։35–37)։

Առաջին դարում ծառաները ‘գոտիները կապում էին իրենց մեջքին’՝ շորի փեշերը հավաքելով գոտու տակ, որպեսզի հեշտությամբ կատարեին ծանր աշխատանքը։ Այդպես էլ քրիստոնյան պետք է ժրաջան և եռանդուն լինի բարի գործեր անելու մեջ։ Նա պետք է պայքարի հոգևոր գործունեության մեջ ‘թուլանալու’ ցանկացած հակվածության դեմ, թերևս չվատնի իր ուժն ու եռանդը հաճույքների և նյութական հարստություն ձեռք բերելու վրա։ Փոխարենը՝ նա պետք է ‘ավելի առաջանա Տիրոջ գործում’, մինչ սպասում է Տիրոջ մեծ և ահեղ օրվան (Հռովմայեցիս 12։11; Ա Կորնթացիս 15։58)։

Մինչ սպասում ենք՝ լինենք եռանդուն

Եհովայի վկաները եռանդորեն ծառայում են՝ մինչ սպասում են Եհովայի օրվան։ Օրինակ՝ 2003 թ. ծառայողական տարվա ընթացքում նրանք Աստծո խոսքը քարոզել են ամեն օր միջին հաշվով 3 383 000 ժամ։ Միայն պատկերացրե՜ք. մեկ հոգուց կպահանջվեր 386 տարի շարունակ օր ու գիշեր քարոզել, որպեսզի նա աներ այնքան, որքան արվել է մեկ օրում։

Այնուամենայնիվ, լավ կլինի ինքներս մեզ հարցնենք. «Անձամբ ես ի՞նչ տրամադրվածությամբ եմ սպասում»։ Հիսուսը առակի օգնությամբ ցույց տվեց, որ հավատարիմ օծյալ քրիստոնյաներից ջանասիրություն է պահանջվում։ Նա հետևյալը պատմեց երեք ծառաների մասին. «[Տերը] մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։ Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։ Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։ Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թագցրեց։ Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում» (Մատթէոս 25։15–19)։

Երեք ծառաներն էլ սպասում էին իրենց տիրոջ վերադարձին։ Երբ տերն եկավ, այն երկուսին, ովքեր իրեն սպասելիս եռանդորեն աշխատել էին, ասաց. «Ապրե՛ս, բարի՛ եւ հաւատարի՛մ ծառայ»։ Սակայն այն ծառան, որը ծուլություն էր դրսևորել, այլ գնահատական ստացավ։ Տերն ասաց. «Այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը» (Մատթէոս 25։20, 21 ԷԹ, 22–30)։

Թեև այս առակը վերաբերում է օծյալ քրիստոնյաներին, սակայն բոլորս էլ, անկախ մեր ունեցած հույսից, կարող ենք դաս քաղել դրանից։ Տերը՝ Հիսուս Քրիստոսը, յուրաքանչյուրիցս ակնկալում է, որ ջանասիրաբար կատարենք նրա հանձնարարությունը մինչ սպասում ենք նրա վերադարձին Եհովայի մեծ օրը։ Նա գնահատում է մեր աշխատանքը՝ ըստ ‘յուրաքանչյուրիս կարողության’ ու հանգամանքների։ Ի՜նչ ուրախություն կապրենք, երբ վերջապես գա սպասված ժամն ու մեր Տերը մեզ ասի. «Ապրե՛ս»։

Մեր Տիրոջ համբերությունը փրկություն է նշանակում

Իսկ եթե այս համակարգի վերջը չի գալիս այն ժամանակ, երբ մենք ենք ակնկալում, հիշենք, որ դրա համար պատճառ կա, որի մասին գրեց Պետրոս առաքյալը. «Մեր Տիրոջ երկայնմտութիւնը փրկութիւն համարեցէք» (Բ Պետրոս 3։15)։ Եթե Աստծո նպատակի մասին ճշգրիտ գիտություն ունենանք և խոնարհաբար գիտակցենք, որ այդ նպատակի իրականացումն ավելի կարևոր է, քան մեր սեփական բարօրությունը, ապա կկարողանանք երկայնամտություն ցուցաբերել, այսինքն՝ համբերել այնքան, որքան Եհովան է համբերում։

Հակոբոսը՝ Աստվածաշնչի գրողներից մեկը, քրիստոնյաներին քաջալերեց համբերություն դրսևորել՝ բերելով հետևյալ օրինակը. «Ահա մշակը երկայնամիտ եղած սպասում է երկրի պատուական պտղին, մինչեւ որ առաջի եւ վերջի անձրեւն առնէ։ Երկայնամիտ եղէք դուք էլ, հաստատեցէք ձեր սրտերը. որ Տիրոջ գալուստը մօտեցել է» (Յակոբոս 5։7, 8)։

Եհովա Աստված չի ցանկանում, որ մենք սպասելու ընթացքում հուսահատվենք կամ հանձնվենք։ Նա մեզ աշխատանք է հանձնարարել և նրան հաճելի է, երբ փութաջանորեն կատարում ենք այդ առաջադրանքը՝ սպասելով նրան։ Նա ցանկանում է, որ մենք լինենք այն քրիստոնյաների թվում, որոնց մասին Պողոս առաքյալը գրեց եբրայեցիներին ուղղված իր նամակում. «Փափաքում ենք որ ձեզանից ամեն մէկը նոյն ջանքը ցոյց տայ, որ յոյսը հաստատ մնայ մինչեւ վերջը։ Որ հիւանդամիտ չ’լինիք [‘չծուլանաք’, ԷԹ]. այլ նմանող լինիք հաւատքով եւ երկայնմտութիւնով խոստմունքները ժառանգողներին» (Եբրայեցիս 6։11, 12)։

Ուստի եկեք չհոգնենք սպասելուց։ Թող որ Եհովա Աստծո հետ ունեցած մեր անձնական փոխհարաբերությունները, Հիսուսի քավիչ զոհաբերության հանդեպ մեր հավատը, ինչպես նաև նոր համակարգում ապրելու մեր վառ հույսը զորացնեն մեզ։ Հիսուսի առակի «բարի եւ հաւատարիմ ծառա[յի]» պես՝ եկեք ապացուցենք, որ արժանի ենք գովասանքի ու վարձատրության՝ եռանդորեն փառաբանելով մեր Աստծուն, ինչպես սաղմոսերգուն, որն ասաց. «Ես միշտ կ’սպասեմ, եւ քո ամեն փառաբանութիւնների վերայ փառաբանութիւն կ’աւելացնեմ» (Սաղմոս 71։14)։

[նկար 21–րդ էջի վրա]

Հիասթափված՝ Հովնանը սպասեց, որ տեսնի, թե ինչ է լինելու Նինվեին

[նկարներ 22–րդ և 23–րդ էջերի վրա]

Եկեք Աստծուն հաճելի գործեր անենք, մինչ սպասում ենք Եհովայի օրվան

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը