Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 2/1 էջ 18–22
  • «Այս աշխարհի կերպարանքն անցնում է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Այս աշխարհի կերպարանքն անցնում է»
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Առեղծվածը վերջապես լուծվա՛ծ է
  • «Վերջի ժամանակը» հաստատվում է
  • Ի՞նչ է տեղի ունենալու վերջին գործողության ժամանակ
  • Լավագույնը դեռ առջևում է
  • Որտեղից գիտենք, որ ապրում ենք վերջին օրերում
    Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին
  • Մտքումդ վառ պահիր Եհովայի օրը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Աստծու նպատակը շուտով կիրագործվի
    Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչպե՞ս գտնել այն
2004 Դիտարան
w04 2/1 էջ 18–22

«Այս աշխարհի կերպարանքն անցնում է»

«Սա եմ ասում, եղբարք, թէ ժամանակս կարճ է այսուհետեւ» (Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ 7։29)։

1, 2. Քո կյանքի ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում։

ՔՈ ԿՅԱՆՔԻ ընթացքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում։ Կարո՞ղ ես թվարկել մի քանիսը։ Օրինակ՝ բժշկությունը առաջընթաց է ապրել։ Այս բնագավառում կատարված հետազոտությունների շնորհիվ որոշ երկրներում կյանքի միջին տևողությունը, որ 20–րդ դարի սկզբներին 50 տարվա էլ չէր հասնում, ներկայումս անցնում է 70–ից։ Հապա խորհիր, թե ինչ օգուտներ են բերում ռադիոն, հեռուստատեսությունը, բջջային հեռախոսը և հեռապատճենը, երբ տեղին են օգտագործվում։ Չպետք է մոռանալ նաև այն նվաճումները, որ արվել են կրթության, տրանսպորտի և մարդու իրավունքների բնագավառներում. դրանք բարելավել են միլիոնավոր մարդկանց կյանքը։

2 Ինչ խոսք, բոլոր փոփոխությունները չէ, որ դեպի լավն են եղել։ Անհնար է չնկատել, թե գնալով ինչպես են էլ ավելի մեծ չափեր ընդունում հանցագործության կործանարար հետևանքները, բարոյական արժեքների անկումը, թմրանյութերի չարաշահումը, ամուսնալուծությունների քանակը, ինֆլյացիան, ահաբեկչությունը։ Ամեն դեպքում, դու հավանաբար կհամաձայնվես Պողոս առաքյալի հետ, որը շատ վաղուց գրել էր. «Այս աշխարհի կերպարանքն անցնում է» (Ա Կորնթացիս 7։31)։

3. Ի՞նչ ի նկատի ուներ Պողոսը, երբ գրեց, որ «այս աշխարհի կերպարանքն անցնում է»։

3 Ըստ հունարեն բնագրի՝ Պողոսը այս արտահայտությամբ աշխարհը համեմատում էր թատերական ներկայացման հետ։ Ներկայացման մեջ հանդես եկող դերակատարները քաղաքական, կրոնական ու մշակույթի ականավոր գործիչներն են, որոնք հայտնվում են բեմում, խաղում իրենց դերը, իսկ հետո հեռանում՝ հարթակը թողնելով ուրիշներին։ Դարեր շարունակ այսպես է եղել։ Հին ժամանակներում մեկ դինաստիան կարող էր իշխել տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ շարունակ. փոփոխությունները դանդաղ էին տեղի ունենում։ Բայց նույնը չի կարելի ասել մեր օրերի համար, երբ պատմության ընթացքը կարող է փոխվել այնքան ժամանակում, որքան որ կպահանջվեր մարդասպանից հրազենի գնդակը իր թիրախին հասցնելու համար։ Այո, ապրելով այս փոթորկուն ժամանակներում՝ մենք չգիտենք, թե վաղվա օրն ինչ կբերի իր հետ։

4. ա) Ի՞նչ հավասարակշռված տեսակետ պետք է ունենան քրիստոնյաները աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ բ) Ի՞նչ երկու համոզիչ վկայություններ պետք է այժմ քննարկենք։

4 Եթե աշխարհը թատրոն է, իսկ նրա առաջնորդները՝ դերակատարներ, ապա քրիստոնյաները հանդիսատեսներն են։a Սակայն, նրանք «աշխարհքիցը չեն», ուստի չափազանց չեն հետաքրքրվում ո՛չ ներկայացումով և ո՛չ էլ դերասանների ով լինելով (Յովհաննէս 17։16)։ Դրա փոխարեն՝ նրանք անձկությամբ փնտրում են այն նշանները, ըստ որոնց՝ կարելի է հասկանալ, որ դրաման հասնում է իր գագաթնակետին՝ աղետալի վախճանին. նրանք գիտեն, որ այս համակարգը պետք է կործանվի, և դրանից հետո Եհովան կբերի երկար սպասված նոր աշխարհը, որտեղ արդարություն կտիրի։b Ուստի եկեք քննենք երկու վկայություն, որոնք ապացուցում են, որ մենք ապրում ենք վախճանի ժամանակներում, և որ նոր աշխարհը արդեն մոտ է։ Դրանք են՝ 1) աստվածաշնչային ժամանակագրությունը և 2) աշխարհի վատացող վիճակը (Մատթէոս 24։21; Բ Պետրոս 3։13)։

Առեղծվածը վերջապես լուծվա՛ծ է

5. Ի՞նչ են «ազգերուն ժամանակները», և ինչո՞ւ են դրանք հետաքրքրում մեզ։

5 Ժամանակագրությունը ժամանակի ու իրադարձությունների միջև եղած կապի ուսումնասիրությունն է։ Հիսուսը խոսեց այն ժամանակի մասին, որի ընթացքում աշխարհի առաջնորդները ներկայացման մեջ գլխավոր դերակատարներ էին լինելու, և Աստծո Թագավորությունը նրանց չէր խանգարելու։ Նա այդ ժամանակաշրջանն անվանեց ‘ազգերի ժամանակներ’ (Ղուկաս 21։24, ԱԱ)։ Այդ ‘ժամանակների’ վերջում Աստծո երկնային Թագավորությունը սկսելու էր իշխել արդար Կառավարչի՝ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ։ Նախ՝ Հիսուսը իշխելու էր «[իր] թշնամիների մէջ» (Սաղմոս 110։2)։ Հետո՝ համաձայն Դանիէլ 2։44–ի՝ Թագավորությունը «պիտի փշրէ եւ վերջացնէ» բոլոր մարդկային կառավարությունները, իսկ նա պիտի հավիտյան մնա։

6. Ե՞րբ սկսվեցին ‘ազգերի ժամանակները’, որքա՞ն տևեցին և ե՞րբ ավարտվեցին։

6 Ե՞րբ էին ‘ազգերի ժամանակները’ ավարտվելու, և ե՞րբ էր Աստծո Թագավորության կառավարումը սկսվելու։ Պատասխանը, որ «կնքուած [էր] մինչեւ վերջի ժամանակը», տալիս է աստվածաշնչյան ժամանակագրությունը (Դանիէլ 12։9)։ Մինչ «վերջի ժամանակը» մոտենում էր, Եհովան քայլեր ձեռնարկեց, որ այդ հարցերի պատասխաններն իմանան մի խումբ խոնարհ մարդիկ, որոնք Աստվածաշունչ էին ուսումնասիրում։ Այդ մարդիկ Աստծո սուրբ ոգու օգնությամբ հասկացան, որ ‘ազգերի ժամանակները’ սկսվել են մ.թ.ա. 607 թ.–ին Երուսաղեմի կործանումով, և որ այդ ‘ժամանակները’ ընդհանուր հաշվով կազմում էին 2 520 տարիներ։ Այստեղից նրանք հետևություն արեցին, որ ‘ազգերի ժամանակները’ վերջանում են 1914 թ.–ին։ Նրանք նաև կռահեցին, որ 1914 թ.–ին սկսվեց այս համակարգի վախճանի սկիզբը։ Կարո՞ղ ես դու՝ որպես Աստվածաշունչ ուսումնասիրող, Գրություններով բացատրել, թե ինչպե՞ս է հաշվարկվում 1914 թվականը։c

7. Սուրբգրային ո՞ր համարներն են օգնում մեզ հաշվարկել, թե երբ սկսվեցին յոթ ժամանակները, որքան տևեցին ու երբ վերջացան։

7 Լուծումներից մեկը թաքնված է «Դանիէլ» գրքում։ Քանի որ Եհովան Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի միջոցով կործանեց Երուսաղեմը նշանակված ‘ժամանակների’ սկզբում՝ մ.թ.ա. 607–ին, Նա նրա միջոցով բացահայտեց, որ ազգերը շարունակելու էին իշխել առանց իր միջամտության յոթ խորհրդանշական ժամանակներ (Եզեկիէլ 21։26, 27; Դանիէլ 4։16, 23–25)։ Որքա՞ն է այդ յոթ ժամանակների տևողությունը։ Համաձայն Յայտնութիւն 11։2, 3 և 12։6, 14 համարների՝ երեքուկես ժամանակը հավասար է 1 260 օրվա։ Ուրեմն՝ յոթ ժամանակները երկու անգամ ավելի երկար պետք է լինեն՝ 2 520 օր։ Վերջանո՞ւմ է սրանով հաշվարկը։ Ոչ։ Եհովան Դանիելի ժամանակակցին՝ Եզեկիել մարգարեին, տվել էր խորհրդանշական բաները մեկնելու հետևյալ կանոնը. «Ամեն մէկ տարուայ տեղ մէկ մէկ հատ օր եմ տալիս քեզ» (Եզեկիէլ 4։6)։ Հետևաբար, յոթ ժամանակները իրականում 2 520 տարիներ են։ Մ.թ.ա. 607 թվականը վերցնելով որպես հաշվարկման սկզբնակետ, իսկ 2 520 տարիները՝ որպես տևողություն՝ մենք գալիս ենք այն եզրակացության, որ ազգերի ժամանակները վերջանալու էին 1914 թ.–ին։

«Վերջի ժամանակը» հաստատվում է

8. Ըստ քեզ՝ ի՞նչն է փաստում, որ աշխարհում տիրող վիճակը, 1914 թ.–ից սկսած, վատանում է։

8 Աշխարհում ընթացող իրադարձությունները, սկսած 1914 թ.–ից, վկայում են, որ վերոհիշյալ ըմբռնումը՝ հիմնված աստվածաշնչյան ժամանակագրության վրա, ճիշտ է։ Հիսուսն ինքն ասաց, որ ‘աշխարհի վերջը’ կնշանավորվի պատերազմներով, սովով, համաճարակներով (Մատթէոս 24։3–8; Յայտնութիւն 6։2–8)։ Անշուշտ, սկսած 1914 թ.–ից՝ դա այդպես է։ Պողոս առաքյալը իր հերթին ավելացրեց, որ ակնառու փոփոխություններ էին տեղի ունենալու մարդկանց՝ մեկը մյուսի հանդեպ վերաբերմունքի մեջ։ Փոփոխությունների վերաբերյալ նրա տված նկարագրությունը լիովին ճիշտ էր, և մենք բոլորս այսօր ականատես ենք դրան (Բ Տիմոթէոս 3։1–5)։

9. Ի՞նչ են ասում փորձագետները աշխարհի՝ 1914 թ.–ից հետո եղած վիճակի վերաբերյալ։

9 Իսկապե՞ս «աշխարհի կերպարանքը» այդ աստիճան փոխվել է 1914 թ.–ից հետո։ Պրոֆեսոր Ռոբերտ Վոլը իր գրքում գրում է. «Նրանք, ովքեր տեսել են այդ պատերազմը, երբեք չեն կարող ազատվել այն մտքից, որ 1914 թ. օգոստոսին մի աշխարհ անցավ, մյուսը եկավ» («The Generation of 1914»)։ Հաստատելով այս միտքը՝ դոկտոր Ժորժի Կոստա–ի–Սիլվան, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մեջ մտային առողջության բաժնի տնօրենն է, գրեց. «Մենք ապրում ենք մի դարում, որտեղ փոփոխությունները խիստ արագորեն են տեղի ունենում։ Ողջ պատմության ընթացքում երբեք չի եղել, որ մարդիկ փոփոխությունների պատճառով այնպիսի տագնապ ու սթրես ապրեն, ինչպիսին որ մեր օրերում»։ Իսկ դու զգացե՞լ ես, որ դա իրոք այդպես է։

10. Ինչպե՞ս է Աստվածաշունչը բացահայտում, թե ով է մեղավոր այն բանի համար, որ 1914 թ.–ից հետո երկրի վիճակը վատացել է։

10 Ո՞վ է մեղավոր աշխարհի վատացող վիճակի համար։ Յայտնութիւն 12։7–9 համարները դիմակազերծ են անում հանցագործին. «Պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը [Հիսուս Քրիստոսը] եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի [Բանսարկու Սատանայի] դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը. եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝.... բովանդակ աշխարհքը մոլորեցնողը»։ Ուրեմն Բանսարկու Սատանան է մեղավոր այդ ամենի համար, և 1914 թ.–ին նրա վտարումը երկնքից նշանակում էր «վա՜յ երկրին եւ ծովին, եւ նորանցում բնակողներին որ Բանսարկուն վայր իջաւ [նրանց] մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Յայտնութիւն 12։10, 12)։

Ի՞նչ է տեղի ունենալու վերջին գործողության ժամանակ

11. ա) Ի՞նչ մեթոդներ է Սատանան կիրառում՝ մոլորեցնելու համար «բովանդակ աշխարհքը»։ բ) Պողոս առաքյալը Սատանայի գործադրած ո՞ր ջանքերի վրա է ուշադրություն հրավիրում։

11 Գիտակցելով, որ իր վերջը մոտ է՝ Սատանան, 1914 թ.–ից սկսած, ավելի ու ավելի մեծ ջանքեր է թափում «բովանդակ աշխարհքը» մոլորեցնելու համար։ Սատանան՝ վարպետ խաբեբան, միշտ գործում է վարագույրների ետևում ու այնտեղից բեմ է հանում դերակատարներին՝ աշխարհի առաջնորդներին ու նորամուծությունների օրենսդիրներին (Բ Տիմոթէոս 3։13; Ա Յովհաննէս 5։19)։ Նրա նպատակներից մեկն է՝ մարդկանց մտածել տալ, իբր թե իր կառավարման ձևը կարող է իրական խաղաղություն բերել։ Ընդհանուր առմամբ, նա հաջողության է հասել այդ հարցում, քանզի մարդիկ շարունակում են լավատեսորեն նայել իրերի դրությանը, այն դեպքում երբ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ամեն ինչ վատից դեպի վատթարն է գնում։ Պողոս առաքյալը գուշակել էր, որ իրերի այս համակարգի կործանումից անմիջապես առաջ Սատանայի պրոպագանդան կդրսևորվի բավական ակնառու ձևով։ Նա գրեց. «Երբոր կ’ասեն թէ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կ’հասնէ նորանց վերայ կորուստը ինչպէս ցաւը յղիի վերայ» (Ա Թեսաղոնիկեցիս 5։3; Յայտնութիւն 16։13)։

12. Ի՞նչ ջանքեր են գործադրվում մեր ժամանակներում երկրի վրա խաղաղություն հաստատելու նպատակով։

12 Վերջին տարիներին քաղաքական գործիչները հաճախ են օգտագործում «խաղաղություն և ապահովություն» արտահայտությունը՝ նկարագրելու համար զանազան ծրագրեր։ Նրանք նույնիսկ 1986 թվականը հռչակեցին խաղաղության միջազգային տարի, բայց այդ տարին այդպես էլ չհամապատասխանեց իր անվանը։ Արդյո՞ք աշխարհի առաջնորդների այդպիսի ջանքերն են կազմում Ա Թեսաղոնիկեցիս 5։3–ի ամբողջական կատարումը։ Թե՞ Պողոսը նկատի ուներ մի ինչ–​որ դրամատիկ իրադարձություն, որը կգրավեր ողջ մարդկության ուշադրությունը։

13. Երբ Պողոսը կանխագուշակեց, որ մարդիկ «խաղաղութիւն եւ ապահովութիւն» էին ազդարարելու, ինչի՞ հետ նա համեմատեց դրան հետևող՝ այս համակարգի կործանումը, և ի՞նչ կարող ենք սովորել։

13 Քանի որ աստվածաշնչային մարգարեությունները հաճախ լիովին հասկացվում են միայն իրականանալուց հետո կամ իրականացման ընթացքում, մենք պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ է լինելու։ Սակայն հետաքրքրական է, որ Պողոսը հանկարծակի կործանումը, որ լինելու էր այն բանից հետո, երբ մարդիկ «խաղաղութիւն եւ ապահովութիւն» էին ազդարարելու, համեմատեց հղի կնոջ երկունքի ցավերի հետ։ Մոտ ինը ամսվա ընթացքում ապագա մայրը ավելի ու ավելի է զգում, որ երեխան իր ներսում աճում է։ Նա գուցե լսում է երեխայի սրտի բաբախյունը կամ զգում է, թե ինչպես է նա շարժվում արգանդում։ Պտուղը գուցե նույնիսկ աքացի է տալիս։ Նշանները գնալով է՛լ ավելի ակնհայտ են դառնում, մինչև որ մի օր կինը սուր ցավ է զգում, ինչը ազդանշան է, որ երկար սպասված պահը՝ երեխայի ծնունդը, հասել է։ Ուստի, ինչ ձևով էլ որ կանխագուշակված «խաղաղութիւն եւ ապահովութիւն» աղաղակը տեղի ունենա, դրան կհետևի հանկարծակի, ցավոտ, բայց ի վերջո ցանկալի իրադարձությունը՝ ամբարշտության վերացումը ու նոր աշխարհի սկիզբը։

14. Ընդհանուր առմամբ, ի՞նչ հերթականությամբ կընթանան ապագա դեպքերը, և դրա արդյունքում ի՞նչ կլինի։

14 Հավատարիմ քրիստոնյաները հուզմունքով են դիտելու գալիք կործանումը։ Նախ՝ երկրի թագավորները (Սատանայի կազմակերպության քաղաքական հատվածը) կգրոհեն Մեծ Բաբելոնի (կրոնական հատվածի) աջակիցների վրա ու կոչնչացնեն նրանց (Յայտնութիւն 17։1, 15–18)։ Դրանով մի ապշեցուցիչ սյուժետային փոփոխություն տեղի կունենա. Սատանայի թագավորությունն ինքն իր մեջ կբաժանվի. մի հատվածը կգրոհի մյուսի վրա, իսկ Սատանան անզոր կլինի խոչընդոտել դրան (Մատթէոս 12։25, 26)։ Եհովան երկրի թագավորների սրտում կդնի, որ նրանք «նորա կամքն անեն», այսինքն՝ երկիրը մաքրեն իր կրոնական հակառակորդներից։ Կեղծ կրոնի կործանումից հետո Հիսուս Քրիստոսը իր երկնային զորքերով լիովին կջախջախի Սատանայի կազմակերպության մնացյալ մասը՝ առևտրական ու քաղաքական հատվածները։ Այնուհետև Սատանան կզրկվի գործելու հնարավորությունից։ Այդ պահին վարագույրը կիջեցվի, և այս երկարատև դրաման կավարտվի (Յայտնութիւն 16։14–16; 19։11–21; 20։1–3)։

15, 16. Ի՞նչ ազդեցություն պետք է մեր կյանքի վրա թողնի՝ «ժամանակ[ը] կարճ է այսուհետեւ» հիշեցումը։

15 Ե՞րբ են պատահելու այս բոլոր դեպքերը։ Մենք չգիտենք օրը կամ ժամը (Մատթէոս 24։36)։ Բայց գիտենք, որ «ժամանակ[ը] կարճ է այսուհետեւ» (Ա Կորնթացիս 7։29)։ Ուստի խիստ կարևոր է իմաստուն ձևով օգտագործել մնացած ժամանակը։ Իսկ ինչպե՞ս։ Ինչպես Պողոս առաքյալն է բացատրում, մենք պետք է ‘գնենք ժամանակը’, այսինքն՝ պակաս կարևոր բաներից կտրենք ժամանակը և դա տրամադրենք ավելի կարևոր բաներին, ընդ որում յուրաքանչյուր օր մեզ համար թանկ պիտի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև «օրերը չար են»։ Իմանալով, թե որն է Եհովայի կամքը մեր առնչությամբ՝ մենք չենք վատնի այն թանկարժեք քիչ ժամանակը, որ մնացել է (Եփեսացիս 5։15–17; Ա Պետրոս 4։1–4)։

16 Իմանալով, որ կործանում է սպասում իրերի համաշխարհային դրությանը՝ ինչպե՞ս պետք է անձամբ մենք վարվենք։ Պետրոս առաքյալի խոսքերը կարող են մեզ օգնել. «Հիմա որ սորանք ամենը հալուելու բաներ են. ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում» (Բ Պետրոս 3։11)։ Իսկապես, մեր վարքը այդպիսին պետք է լինի։ Պետրոսի իմաստուն խորհրդի համաձայն՝ մենք պետք է՝ 1) ուշադիր հետևենք մեր վարքին, որպեսզի վստահ լինենք, որ այն սուրբ է, 2) հավաստիանանք, որ մեր գործերը, որ եռանդագին անում ենք հանուն Եհովայի, միշտ արտացոլում են մեր խոր սերը նրա հանդեպ։

17. Սատանայի ո՞ր ծուղակներից հավատարիմ քրիստոնյաները պետք է զգուշանան։

17 Մենք սիրում ենք Աստծուն, ուստի թույլ չենք տա, որ այս աշխարհի հրապույրները գրավեն մեր սիրտը։ Հաշվի առնելով, թե ինչ է սպասում իրերի ներկա համակարգին՝ մենք պետք է զգուշանանք հրապուրվելուց աշխարհիկ՝ հաճոյապաշտ կենսաձևի փայլով ու հմայքով։ Թեպետ ապրում և աշխատում ենք աշխարհում, մենք պետք է ականջ դնենք մի իմաստուն խորհրդի՝ ամբողջությամբ չօգտվել աշխարհից (Ա Կորնթացիս 7։31, ՆԱ)։ Ավելին, մենք պետք է ամեն ինչ անենք, որ աշխարհի պրոպագանդան մեզ մոլորության մեջ չգցի։ Այս աշխարհը իր պրոբլեմները լուծելու հարցում հաջողության չի հասնի և անվերջ գոյություն չի ունենա։ Ինչո՞ւ ենք այսպես վստահ։ Որովհետև Աստծո ներշնչյալ Խոսքն ասում է. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։

Լավագույնը դեռ առջևում է

18, 19. Ի՞նչ փոփոխություններ ես ակնկալում տեսնել նոր աշխարհում, և ինչո՞ւ իզուր չի լինի դրանց սպասելը։

18 Եհովան շուտով կիջեցնի վարագույրը Սատանայի ու նրա աջակիցների վրա։ Դրանից հետո այս համակարգի վախճանը վերապրած հավատարիմ անձինք Աստծո օրհնությամբ կսկսեն փոփոխություններ անել «բեմում», ինչը կշարունակվի հավիտյան։ Պատերազմներն այլևս չեն ապականի տեսարանը. Աստված կդադարեցնի «պատերազմները մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Սովի փոխարեն՝ «ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։ Անցյալի գիրկը կանցնեն բանտերը, ոստիկանական տեղամասերը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները, թմրաբիզնեսի արքաները, ամուսնալուծությունների հարցով զբաղվող դատարանները, սնանկացման հետ կապված դատաքննությունները, ահաբեկչությունը (Սաղմոս 37։29; Եսայիա 33։24; Յայտնութիւն 21։3–5)։

19 Հիշատակի դամբանները կդատարկվեն, և միլիարդավոր մարդիկ՝ նոր դերակատարներ, հարություն կառնեն՝ հայտնվելով բեմում։ Ի՜նչ ուրախություն է լինելու, երբ մի սերունդ միավորվի մեկ այլ սերնդի հետ, և երբ երկար ժամանակով իրարից բաժանված հարազատները փաթաթվեն միմյանց ջերմ, սրտագին գրկախառնությամբ։ Ի վերջո, յուրաքանչյուր կենդանի արարած կերկրպագի Եհովային (Յայտնութիւն 5։13)։ Երբ գեղազարդման բոլոր փոփոխությունները ավարտվեն, վարագույրը կբարձրանա, ու բեմում համաշխարհային դրախտ կլինի։ Ի՞նչ կզգաս, երբ դիտես բեմը։ Անկասկած, դու կցանկանաս բացականչել. «Ես շատ երկար սպասեցի այս պահին, բայց արժե՛ր սպասել»։

[ծանոթագրություններ]

a Մեկ այլ համատեքստում Պողոսը օծյալ քրիստոնյաների առնչությամբ ասաց. «Աշխարհքի տեսարան եղանք, հրեշտակների էլ՝ մարդկանց էլ» (Ա Կորնթացիս 4։9)։

b Օրինակ՝ ‘հյուսիսի թագավորի’ մասին, որ հիշատակվում է Դանիէլ 11։40, 44, 45–ում, կարելի է կարդալ «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գրքում (էջ 280, 281, ռուս., արևմտ.)։

c Աստվածաշունչն ինքն է նշում, որ Երուսաղեմն ընկավ 70 տարի առաջ այն պահից, երբ աքսորյալ հրեաները մ.թ.ա. 537 թ.–ին վերադարձան հայրենիք (Երեմիա 25։11, 12; Դանիէլ 9։1–3)։ ‘Ազգերի ժամանակների’ վերաբերյալ մանրամասն քննարկման համար տե՛ս «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը (էջ 95–97, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից)։

Ինչպե՞ս կպատասխանեիր

• Պողոս առաքյալի՝ «այս աշխարհի կերպարանքն անցնում է» խոսքերի ճշմարտացիությունն ինչպե՞ս է փաստվում մեր օրերում։

• Ինչպե՞ս է աստվածաշնչյան ժամանակագրությունը ճշգրտորեն նշում, թե երբ էր գալու ‘ազգերի ժամանակների’ վերջը։

• Ինչպե՞ս են աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները հաստատում, որ 1914 թ.–ից սկսվեց «վերջի ժամանակը»։

• Ինչպե՞ս մեզ վրա պետք է ազդի այն, որ «ժամանակ[ը] կարճ է այսուհետեւ»։

[նկար 20–րդ էջի վրա]

Վերջապես, առեղծվածը լուծվա՛ծ է

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը