Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lr գլ. 48 էջ 250–256
  • Դու կարող ես ապրել Աստծո խաղաղ նոր աշխարհում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դու կարող ես ապրել Աստծո խաղաղ նոր աշխարհում
  • Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող եք հավիտյան ապրել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Կյանքը խաղաղ նոր աշխարհում
    Կյանքը խաղաղ նոր աշխարհում
  • Դրախտային նոր աշխարհը շատ մոտ է
    2021 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստված ի՞նչ նպատակ ունի երկրի առնչությամբ
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
Սովորիր Մեծ Ուսուցչից
lr գլ. 48 էջ 250–256

ԳԼՈՒԽ 48

Դու կարող ես ապրել Աստծո խաղաղ նոր աշխարհում

Աստված Ադամին ու Եվային բնակեցրեց Եդեմի պարտեզում։ Թեև նրանք չհնազանդվեցին Աստծուն և արդյունքում մահացան, սակայն Եհովան այնպես արեց, որ նրանց սերունդը, այդ թվում նաև մենք հնարավորություն ունենանք հավիտյան ապրելու Դրախտում։ Աստվածաշունչը խոստանում է. «Արդարները երկիրը կժառանգեն և հավիտյան կբնակվեն նրանում» (Սաղմոս 37։29)։

Աստվածաշունչը խոսում է «նոր երկնքի» և «նոր երկրի» մասին (Եսայիա 65։17; Բ Պետրոս 3։13)։ Ներկայումս «երկինքը» կազմված է մարդկանց կողմից հաստատված կառավարություններից։ Բայց Հիսուս Քրիստոսը և նրա թագավորակիցները երկնքում կազմում են «նոր երկինքը»։ Ի՜նչ հրաշալի կլինի, երբ այդ նոր երկինքը, որն Աստծո արդար կառավարությունն է, իշխի երկրի վրա և նրանում խաղաղություն հաստատի։

Իսկ ի՞նչ կարելի է ասել «նոր երկրի» մասին։ ~ Նոր երկիրը կազմվելու է այն մարդկանցից, ովքեր սիրում են Եհովային։ «Երկիր» ասելով՝ Աստվածաշունչը երբեմն նկատի է ունենում ոչ թե Երկիր մոլորակը, այլ այնտեղ բնակվող մարդկանց (Ծննդոց 11։1; Սաղմոս 66։4; 96։1)։ Ուստի մարդիկ, ովքեր կազմում են նոր երկիրը, ապրելու են հենց այստեղ՝ երկրի վրա։

Ներկայումս գոյություն ունեցող չար աշխարհը այլևս չի լինի։ Հիշենք, որ Նոյի օրերում Ջրհեղեղը սրբեց երկիրը չար մարդկանցից։ Եվ ինչպես արդեն սովորեցինք, ներկա չար աշխարհն էլ Արմագեդոնի ժամանակ է կործանվելու։ Այժմ տեսնենք, թե ինչպիսի կյանք է մեզ սպասում Արմագեդոնից հետո՝ Աստծո նոր աշխարհում։

Կցանկանայի՞ր հավիտյան ապրել Դրախտում՝ Աստծո խաղաղ նոր աշխարհում։ ~ Ոչ մի բժիշկ չի կարող մեզ հավիտենական կյանք տալ։ Գոյություն չունի այնպիսի դեղամիջոց, որի շնորհիվ հնարավոր լիներ խուսափել մահից։ Հավիտյան ապրելու միակ միջոցը Աստծո հետ մտերմանալն է։ Եվ Մեծ Ուսուցիչը հայտնում է մեզ, թե ինչպես կարող ենք դա անել։

Բացենք Աստվածաշունչը, գտնենք Յովհաննես 17–րդ գլխի 3–րդ համարը և կարդանք Մեծ Ուսուցչի խոսքերը. «Սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և նրան, որին ուղարկեցիր՝ Հիսուս Քրիստոսին»։

Ուրեմն ըստ Հիսուսի խոսքերի՝ ի՞նչ է հարկավոր անել հավիտյան ապրելու համար։ ~ Հարկավոր է գիտելիքներ ձեռք բերել մեր երկնային Հոր՝ Եհովայի մասին, և ապա նրա Որդու մասին, որն իր կյանքը զոհաբերեց մեզ համար։ Նշանակում է՝ մենք պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը։ Այս հարցում մեզ կօգնի «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։

Բայց ինչպե՞ս է Եհովայի մասին սովորելը մեզ հավիտենական կյանք տալիս։ ~ Ինչպես որ ապրելու համար անհրաժեշտ է ամեն օր հաց ուտել, այնպես էլ հավիտյան ապրելու համար անհրաժեշտ է ամեն օր Եհովայի մասին սովորել։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից» (Մատթէոս 4։4)։

Պետք է գիտելիքներ ձեռք բերենք նաև Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ Աստված ուղարկեց նրան՝ ազատելու մեզ մեր մեղքերից։ Աստվածաշնչում գրված է. «Ուրիշ ոչ մեկով փրկություն չկա»։ Այնտեղ նաև կարդում ենք. «Նա, ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք կունենա» (Գործք 4։12; Յովհաննէս 3։36)։ Հավատո՞ւմ ես Հիսուսին և վստա՞հ ես, որ հնարավոր չէ առանց նրա հավիտյան ապրել։ ~ Եթե հավատում ես, ապա կշարունակես լսել Մեծ Ուսուցչին և կատարել նրա ասածները։

Մեծ Ուսուցչից սովորելու հիանալի միջոց է այս գիրքը կանոնավորաբար ընթերցելը, նկարները դիտելն ու դրանց շուրջ մտածելը։ Փորձիր պատասխանել նկարներին կից հարցերին։ Կարդա գիրքը նաև մայրիկի կամ հայրիկի հետ։ Եթե հնարավոր չէ այն կարդալ ծնողներիդ հետ, ապա կարդա մեծերից որևէ մեկի կամ էլ ուրիշ երեխաների հետ։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ հիանալի կլինի, եթե կարողանաս օգնել ուրիշներին, որ նրանք էլ սովորեն Մեծ Ուսուցչից և իմանան, թե ինչ է հարկավոր անել Աստծո նոր աշխարհում հավիտյան ապրելու համար։ ~

Աստվածաշունչը հայտնում է. «Աշխարհն անցնում է»։ Ապա բացատրում է, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի կարողանանք հավիտյան ապրել Աստծո նոր աշխարհում. «Նա, որ կատարում է Աստծո կամքը, մնում է հավիտյան» (Ա Յովհաննէս 2։17)։ Ուրեմն ի՞նչ պետք է անենք, որպեսզի ապրենք Աստծո նոր աշխարհում։ ~ Պետք է գիտելիքներ ձեռք բերենք Եհովա Աստծո և նրա սիրելի Որդու՝ Հիսուսի մասին։ Նաև պետք է կատարենք այն ամենը, ինչ սովորում ենք։ Թող որ այս գրքի ուսումնասիրությունը օգնի քեզ այդ հարցում։

Մեծերն ու փոքրերը դրախտում վայելում են մարդկանց և կենդանիների միջև տիրող խաղաղությունը

Եսայիա 11։6–9 և Եսայիա 65։25 համարներում կարող ես կարդալ այն մասին, թե ինչպես են կենդանիները խաղաղ ապրելու իրար հետ։ Ուշադրություն դարձրու պատկերված նկարին. նայի՛ր՝ այստեղ կա գառնուկ, ուլիկ, ընձառյուծ, հորթ, առյուծ և նրանց կողքին՝ երեխաներ։ Կարո՞ղ ես ասել, թե Աստվածաշնչում նշված է՛լ որ կենդանիներից կան այստեղ։ ~ Տե՛ս՝ այս տղան խաղում է իժի հետ։ Նոր աշխարհում հարկ չի լինի վախենալ կենդանիներից (Ովսէէ 2։18)։ Պատկերացնո՞ւմ ես նման բան։ ~

Տարբեր ազգերի մարդիկ նոր աշխարհում վայելում են խաղաղություն ու ապահովություն

Այժմ ուշադրություն դարձրու, թե ինչ խաղաղություն է տիրում այստեղ տարբեր ազգությունների մարդկանց միջև։ Նրանք բոլորը սիրում են միմյանց, ինչպես Հիսուսն էր պատվիրել իր աշակերտներին (Յովհաննէս 13։34, 35)։ Մարդիկ պատերազմական զենքերից պատրաստում են հող մշակելու գործիքներ։ Աստվածաշնչում պատմվում է այն սքանչելի խաղաղության և ապահովության մասին, որ մարդիկ կվայելեն Աստծո նոր աշխարհում։ Այդ մասին կարող ենք կարդալ Սաղմոս 72։7; Եսայիա 2։4; 32։16–18 և Եզեկիէլ 34։25 համարներում։

Մարդիկ դրախտում տուն են կառուցում, հոգ են տանում երկրի մասին և վայելում դրա բարիքները

Իսկ հիմա նայիր այս էջում պատկերված մարդկանց։ Նրանք խնամք են տանում բույսերին և երկիրը վերածում գեղեցիկ վայրի։ Տես՝ ինչքա՜ն համեղ միրգ ու բանջարեղեն կա, իսկ հեռվում մարդիկ մի գեղեցիկ տուն են կառուցում։ Երկիրը վերածվել է դրախտի, ինչպիսին որ Եդեմի պարտեզն էր։ Այս զարմանահրաշ փոփոխությունների մասին կարող ենք կարդալ Սաղմոս 67։6; 72։16; Եսայիա 25։6; 65։21–24 և Եզեկիէլ 36։35 համարներում։

Մարդիկ դրախտում առողջ են ու երջանիկ

Տե՛ս՝ որքան առողջ ու երջանիկ են այստեղ պատկերված մարդիկ։ Նրանք կարող են ցատկել եղնիկի պես։ Չկա մեկը, որ կաղ լինի, կույր կամ հիվանդ։ Տեսնո՞ւմ ես հարություն առած մարդկանց։ Այս ամենի մասին նկարագրվում է Աստվածաշնչի Եսայիա 25։8; 33։24; 35։5, 6; Գործք 24։15 և Յայտնութիւն 21։3, 4 համարներում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը