Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 87
  • Ո՞վ է նեռը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է նեռը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչպե՞ս բնորոշել նեռերին
  • Ո՞վ է հակաքրիստոսը
    2015 Դիտարան
  • Նեռը՝ քողազերծված
    2006 Դիտարան
  • Ինչո՞ւ բնորոշել Նեռին
    2006 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 62. 1 Հովհաննես
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 87
Հեռուստաավետարանիչը եթերում

Ո՞վ է նեռը

Աստվածաշնչի պատասխանը

Նեռը պարզապես մեկ անձնավորություն կամ միավորում չէ, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ «շատ նեռեր» կան (1 Հովհաննես 2:18)։ «Նեռ» թարգմանված հունարեն բառը նշանակում է «Քրիստոսի հակառակ (կամ՝ փոխարեն)» և վերաբերում է նրանց, ովքեր...

  • ժխտում են, որ Հիսուսն է Քրիստոսը (Մեսիան) և որ նա Աստծու Որդին է (1 Հովհաննես 2:22)։

  • հակառակվում են Քրիստոսին՝ Աստծու Օծյալին (Սաղմոս 2:1, 2; Ղուկաս 11:23)։

  • ցույց են տալիս, թե Քրիստոսն են իրենք (Մատթեոս 24:24)։

  • հալածում են Քրիստոսի հետևորդներին, ինչով էլ գործում են Քրիստոսի դեմ՝ ըստ վերջինիս խոսքերի (Գործեր 9:5)։

  • պնդում են, թե քրիստոնյա են, բայց անում են անօրեն ու նենգ գործեր (Մատթեոս 7:22, 23; 2 Կորնթացիներ 11:13)։

Աստվածաշունչը «նեռ» բառը օգտագործում է ոչ միայն առանձին անհատների կապակցությամբ, այլև հավաքական իմաստով (2 Հովհաննես 7)։ Նեռը առաջին անգամ հայտնվեց առաքյալների ժամանակներում և մինչ օրս գործում է, ինչի մասին կանխագուշակված է Աստվածաշնչում (1 Հովհաննես 4:3)։

Ինչպե՞ս բնորոշել նեռերին

  • Նրանք Հիսուսի մասին սուտ ուսմունքներ ու գաղափարներ են տարածում (Մատթեոս 24:9, 11)։ Օրինակ՝ ովքեր սովորեցնում են, թե Աստված Երրորդություն է կամ թե Հիսուսը Ամենակարող Աստված է, իրականում հակառակվում են Հիսուսի սովորեցրածին, ով ասաց. «Հայրը մեծ է ինձանից» (Հովհաննես 14:28)։

  • Նրանք հերքում են Աստծու Թագավորության մասին Հիսուսի խոսքերը և այն, թե ինչպես է այդ Թագավորությունը գործում։ Օրինակ՝ որոշ կրոնական առաջնորդներ ասում են, որ Քրիստոսը ղեկավարում է մարդկային կառավարությունների միջոցով։ Սակայն այս գաղափարը հակասում է Հիսուսի ասածին. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ» (Հովհաննես 18:36)։

  • Նրանք ասում են, որ Հիսուսն իրենց Տերն է, սակայն չեն հնազանդվում նրա պատվերներին, այդ թվում Թագավորության բարի լուրը քարոզելու պատվերին (Մատթեոս 28:19, 20; Ղուկաս 6:46; Գործեր 10:42)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը