Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w17 հոկտեմբեր էջ 7–11
  • «Սիրենք.... գործով ու ճշմարտությամբ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Սիրենք.... գործով ու ճշմարտությամբ»
  • 2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՆԿԵՂԾ ՍԵՐԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ԿԵՂԾ ՍԻՐՈՒՆ
  • ԻՆՉՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ «ՍԵՐ.... ԳՈՐԾՈՎ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ»
  • «Շարունակեք քայլել սիրո մեջ»
    Մոտեցիր Եհովային
  • Սեր. արժեքավոր հատկություն
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Թող սերը կերտի ձեզ
    2001 Դիտարան
  • Թույլ մի՛ տուր, որ սերդ սառչի
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w17 հոկտեմբեր էջ 7–11
Եհովայի վկաները միասին Թագավորության սրահի հետ կապված գործեր են անում

«Սիրենք.... գործով ու ճշմարտությամբ»

«Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 ՀՈՎՀ. 3։18)։

ԵՐԳ 106, 100

ՀԻՇՈ՞ՒՄ ԵՔ

  • Ո՞րն է սիրո ամենավեհ տեսակը։

  • Ի՞նչ է «կեղծավորությունից զերծ սերը»։

  • Ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ մեր սերը անկեղծ է։

1. Ո՞րն է սիրո ամենավեհ տեսակը և ինչո՞ւ (տես հոդվածի սկզբի նկարը)։

ՃԻՇՏ սկզբունքների վրա հիմնված սերը (ագապե) Եհովայի կողմից տրված պարգև է։ Նա է դրա Աղբյուրը (1 Հովհ. 4։7)։ Դա սիրո ամենավեհ տեսակն է։ Այն ներառում է կապվածություն և ջերմություն, բայց գլխավորապես բնորոշվում է ուրիշների բարօրության համար անշահախնդրորեն արված գործերով։ Ըստ մի աշխատության՝ ագապեն «կարող է բնորոշվել միայն այն գործերով, որոնց մղում է»։ Երբ մենք անշահախնդիր սեր ենք ցուցաբերում, կամ մեր նկատմամբ է այն ցուցաբերվում, մեր կյանքը հարստանում է՝ լցվում է ուրախությամբ և իմաստով։

2, 3. Եհովան ինչպե՞ս է անշահախնդիր սեր ցուցաբերել մարդկանց նկատմամբ։

2 Եհովան մարդկանց նկատմամբ սեր ցուցաբերեց նույնիսկ Ադամին ու Եվային ստեղծելուց առաջ։ Նա երկիրը մարդկանց համար որպես հավիտենական տուն ստեղծեց, մի վայր, որտեղ մարդը ոչ թե պարզապես գոյատևելու էր, այլ լիարժեքորեն վայելելու էր կյանքը։ Եհովան դա արեց միմիայն մեր բարօրության համար, ոչ թե իր շահի։ Նա նաև անշահախնդիր սեր դրսևորեց՝ օրհնելով իր երկրային զավակներին և տալով նրանց դրախտում հավիտյան ապրելու հեռանկար։

3 Ադամի ու Եվայի ըմբոստությունից հետո Եհովան իր անշահախնդիր սերը դրսևորեց առավելագույն ձևով։ Նա այդ երկու ըմբոստների ապագա սերունդների համար փրկանք տվեց՝ համոզված լինելով, որ կլինեն մարդիկ, ովքեր դրականորեն կարձագանքեն իր սիրուն (Ծննդ. 3։15; 1 Հովհ. 4։10)։ Իրականում, այն պահից, երբ Եհովան խոստացավ ապագայում Փրկիչ ուղարկել, նա համարեց, որ այդ զոհն արդեն տրված է։ Հետո՝ մոտ 4 000 տարի անց, Եհովան մեծ գին վճարեց՝ մարդկության համար զոհաբերելով իր միածին Որդուն (Հովհ. 3։16)։ Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային նրա դրսևորած անշահախնդիր սիրո համար։

4. Ի՞նչն է ցույց տալիս, որ անկատար մարդիկ կարող են անշահախնդիր սեր դրսևորել։

4 Մենք նույնպես ունակ ենք անշահախնդիր սեր դրսևորելու, քանի որ Աստված ստեղծել է մեզ իր պատկերով։ Ճիշտ է, ժառանգած մեղքի պատճառով մեզ համար դժվար է սեր դրսևորել, բայց մեղքը չի վերացրել սիրելու մեր ունակությունը։ Աբելը Աստծու հանդեպ սեր ցուցաբերեց՝ անշահախնդրորեն մատուցելով իր ունեցածից ամենալավը (Ծննդ. 4։3, 4)։ Նոյը մերձավորի նկատմամբ անշահախնդիր սեր ցուցաբերեց՝ տասնամյակներ շարունակ քարոզելով Աստծու պատգամը, չնայած որ մարդկանց կողմից դրական արձագանք չէր տեսնում (2 Պետ. 2։5)։ Աբրահամը Աստծու հանդեպ սերը իր զգացմունքներից վեր դասեց, երբ պատվեր ստացավ զոհաբերել իր որդուն՝ Իսահակին (Հակ. 2։21)։ Այդ հավատարիմ մարդկանց նման՝ մենք էլ ենք ցանկանում սեր դրսևորել՝ չնայած դժվարություններին։

ԱՆԿԵՂԾ ՍԵՐԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ԿԵՂԾ ՍԻՐՈՒՆ

5. Ինչպե՞ս կարող ենք անկեղծ սեր դրսևորել։

5 Աստվածաշունչը բացատրում է, որ անկեղծ սերը դրսևորվում է «ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 Հովհ. 3։18)։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք չենք կարող խոսքով սեր դրսևորել։ Ամենևին (1 Թեսաղ. 4։18)։ Իրականում, դա նշանակում է, որ մեր սերը չպետք է սահմանափակվի լոկ խոսքերով, հատկապես երբ հանգամանքներն այնպիսին են, որ հարկավոր է գործել։ Օրինակ՝ երբ մեր հավատակիցը կյանքի համար ամենաանհրաժեշտ բաների կարիքն ունի, նրան մեր բարեմաղթանքներից ավելին է պետք (Հակ. 2։15, 16)։ Նմանապես Եհովայի և մերձավորի հանդեպ սերը մղում է մեզ ոչ միայն խնդրելու Աստծուն, որ «աշխատողներ ուղարկի իր հնձի համար», այլև լիարժեքորեն մասնակցելու քարոզչական գործին (Մատթ. 9։38)։

6, 7. ա) Ի՞նչ է «կեղծավորությունից զերծ սերը»։ բ) Կեղծ սիրո դրսևորման ի՞նչ օրինակներ կան։

6 Հովհաննես առաքյալը գրեց, որ մենք պետք է սիրենք «գործով ու ճշմարտությամբ»։ Ուստի մեր սերը պետք է «առանց կեղծավորության», կամ՝ «կեղծավորությունից զերծ» լինի (Հռոմ. 12։9; 2 Կորնթ. 6։6)։ Դա նշանակում է, որ մենք չենք կարող անկեղծ սեր դրսևորել, եթե սիրո դիմակ ենք կրում։ Գուցե մտածենք. «Իսկ սերը համատեղելի՞ է կեղծավորության հետ»։ Իրականում ո՛չ։ Դա ոչ թե սեր է, այլ սիրո խղճուկ նմանակում։

7 Քննենք կեղծ սիրո մի քանի օրինակ։ Եդեմի պարտեզում Սատանան ձևացրեց, թե հետաքրքրված է Եվայի բարօրությամբ, բայց նրա արարքները իրականում եսասիրական ու կեղծավոր էին (Ծննդ. 3։4, 5)։ Դավթի օրերում ապրող Աքիտոփելի ընկերությունը թագավորի հետ շինծու էր։ Դրա վառ ապացույցն է այն, որ նա դավաճանեց թագավորին, երբ հասկացավ, որ դրանից շահ կստանա (2 Սամ. 15։31)։ Նմանապես այսօր հավատուրացները և նրանք, ովքեր ժողովներում բաժանումներ են առաջ բերում, «քաղցր խոսքերով ու հաճոյախոսություններով» ցույց են տալիս, թե սիրում են ուրիշներին, բայց իրականում շահադիտական մղումներ ունեն (Հռոմ. 16։17, 18)։

8. Ի՞նչ հարց պետք է տանք ինքներս մեզ։

8 Կեղծավորաբար դրսևորվող սերը հատկապես պարսավելի է այն պատճառով, որ աստվածահաճո հատկության՝ անձնազոհ սիրո կեղծումն է։ Այդպիսի կեղծավորությամբ կարելի է խաբել մարդկանց, բայց ոչ Եհովային։ Այդ պատճառով Հիսուսն ասաց, որ կեղծավորների պես վարվողները «խստությամբ» կպատժվեն (Մատթ. 24։51)։ Ինչ խոսք, Եհովայի ծառաները երբեք չեն ցանկանում կեղծավորաբար սեր ցուցաբերել։ Սակայն լավ կլինի՝ հարցնենք ինքներս մեզ. «Իմ սերը միշտ անկե՞ղծ է, արատավորված չէ՞ եսասիրությամբ, շահախնդրությամբ ու խաբեությամբ»։ Նկատի առնենք, թե ինչ կերպերով կարող ենք «կեղծավորությունից զերծ» սեր ցուցաբերել։

ԻՆՉՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ «ՍԵՐ.... ԳՈՐԾՈՎ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՄԲ»

9. Ի՞նչ անելու է մղում մեզ անկեղծ սերը։

9 Ուրախությամբ աչքի չընկնող գործեր արա։ Մենք պետք է պատրաստակամորեն մեր եղբայրների համար սիրո գործեր անենք, եթե հնարավոր է, «ծածուկ», այսինքն՝ առանց ուշադրություն գրավելու (կարդա Մատթեոս 6։1–4)։ Անանիան և Սաֆիրան այդպես չվարվեցին։ Նրանք ոչ միայն չցանկացան անանուն գործել, այսինքն՝ առանց ուշադրություն գրավելու նվիրաբերություն անել, այլև բացահայտորեն չափազանցված ներկայացրին իրենց արածը և իրենց կեղծավորության պատճառով աղետալի հետևանքներ կրեցին (Գործ. 5։1–10)։ Հակառակ դրան՝ անկեղծ սերը մղում է մեզ ուրախություն գտնելու մեր եղբայրներին ծառայելու մեջ՝ առանց այդ մասին փողահարելու կամ հայտարարելու։ Օրինակ՝ այն եղբայրները, ովքեր աջակցում են Կառավարիչ մարմնին՝ օգնելով պատրաստել հոգևոր կերակուրը, անում են դա անանուն կերպով, ուշադրությունը իրենց վրա չկենտրոնացնելով և չբացահայտելով այն, թե որ նյութերն են իրենց աշխատանքի արդյունքը։

10. Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին պատվելու մեջ առաջինը լինել։

10 Ուրիշներին պատվելու մեջ առաջինը եղիր (կարդա Հռոմեացիներ 12։10)։ Հիսուսը ուրիշներին պատվելու հարցում օրինակ թողեց՝ կատարելով ամենացածր գործը (Հովհ. 13։3–5, 12–15)։ Մենք պետք է շատ ջանք թափենք, որ խոնարհություն զարգացնենք ուրիշներին այդպես պատվելու համար։ Նույնիսկ առաքյալները լիովին չհասկացան, թե ինչու Հիսուսը այդպես վարվեց, մինչև որ ստացան սուրբ ոգին (Հովհ. 13։7)։ Մենք կպատվենք ուրիշներին, եթե չափից մեծ կարծիք չունենանք ինքներս մեր մասին մեր կրթության, ունեցվածքի կամ առանձնաշնորհումների պատճառով (Հռոմ. 12։3)։ Եվ փոխանակ նախանձելու նրանց, ովքեր գովասանքի են արժանանում՝ մենք կուրախանանք նրանց հետ, նույնիսկ եթե կարծում ենք, որ մենք էլ ենք արժանի նույն պատվին, կամ որ մենք էլ մեր լուման ունենք այդ գործի մեջ։

11. Ինչո՞ւ մեր գովասանքը պետք է անկեղծ լինի։

11 Անկեղծորեն գովիր եղբայրներին։ Մենք չպետք է առիթը բաց թողնենք իրար գովելու համար, քանի որ բարի խոսքերը կերտիչ են (Եփես. 4։29)։ Սակայն պետք է անկեղծ լինենք։ Հակառակ դեպքում գուցե շողոքորթենք անհատին կամ խուսափենք անհրաժեշտ խորհուրդը տալու պատասխանատվությունից (Առակ. 29։5)։ Ինչ-որ մեկին գովելը, բայց նրա հետևից վատը խոսելը կեղծավորության դրսևորում է։ Պողոս առաքյալը խուսափում էր այդ ծուղակից և ուրիշներին գովելիս անկեղծ սեր էր դրսևորում՝ այդպիսով հիանալի օրինակ թողնելով։ Օրինակ՝ նա անկեղծորեն գովեց Կորնթոսի քրիստոնյաներին որոշ ոլորտներում նրանց դրսևորած ճիշտ վարքի համար (1 Կորնթ. 11։2)։ Սակայն երբ նրանք պարսավելի վարք դրսևորեցին, նա բարյացակամորեն և հստակ կերպով բացատրեց, թե որն է նրանց սխալը (1 Կորնթ. 11։20–22)։

Մի քույր ծրարի մեջ գումար է դնում, որպեսզի այն տա մի կարիքավոր քրոջ

Մեր կարիքավոր եղբայրներին օգնելը սեր և հյուրասիրություն դրսևորելու կերպերից է (տես պարբերություն 12)

12. Հյուրասիրություն ցուցաբերելիս ինչպե՞ս կարող ենք անկեղծ սեր դրսևորել։

12 Հյուրասեր եղիր։ Եհովան մեզ պատվիրում է առատաձեռն լինել մեր եղբայրների և քույրերի հանդեպ (կարդա 1 Հովհաննես 3։17)։ Սակայն մենք դա պետք է անենք մաքուր մղումներով՝ շահադիտության նշույլ անգամ չունենալով։ Կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Արդյո՞ք հյուրասեր եմ հիմնականում իմ մտերիմ ընկերների, աչքի ընկնող մարդկանց և նրանց հանդեպ, ովքեր ինչ-որ կերպ կարող են փոխհատուցել։ Թե՞ կերպեր եմ փնտրում, որ առատաձեռնություն դրսևորեմ իմ այն եղբայրների ու քույրերի հանդեպ, որոնց լավ չեմ ճանաչում, կամ ովքեր ոչ մի բանով չեն կարող ինձ փոխհատուցել» (Ղուկ. 14։12–14)։ Պատկերացնենք՝ հավատակիցը կարիքի մեջ է հայտնվել սխալ որոշումներ կայացնելու պատճառով, կամ մենք հյուրասիրություն ենք ցուցաբերել, բայց նա շնորհակալություն չի հայտնել մեզ դրա համար։ Ինչպե՞ս վարվել նման իրավիճակներում։ Մենք պետք է կիրառենք հետևյալ խորհուրդը. «Հյուրասեր եղեք իրար հանդեպ՝ առանց փնթփնթալու» (1 Պետ. 4։9)։ Եթե հետևենք այս խորհրդին, կլինենք երջանիկ, քանի որ տալիս ենք ճիշտ մղումներով (Գործ. 20։35)։

13. ա) Հատկապես ե՞րբ կարող է դժվար լինել օգնել թույլերին։ բ) Ի՞նչ գործնական բաներ կարող ենք անել թույլերին թիկունք կանգնելու համար։

13 Թիկունք կանգնիր թույլերին։ Մեր սիրո անկեղծությունը կարող է փորձվել աստվածաշնչյան հետևյալ պատվերը կատարելու հարցում. «Թիկունք կանգնեք թույլերին, համբերատար եղեք բոլորի հանդեպ» (1 Թեսաղ. 5։14)։ Ճիշտ է, թույլ անհատներից շատերը հետագայում հավատի մեջ ուժեղ են դառնում, սակայն ուրիշների պարագայում գուցե կարիք լինի համբերատարությամբ շարունակ թիկունք կանգնել նրանց։ Օրինակ՝ դա կարող ենք անել՝ սուրբգրային քաջալերական մտքեր ասելով, նրանց ծառայության հրավիրելով կամ պարզապես նրանց լսելու համար ժամանակ տրամադրելով։ Բացի այդ, փոխանակ մտածելու, որ եղբայրը կամ քույրը «ուժեղ» կամ «թույլ» է՝ պետք է ընդունենք, որ բոլորս էլ ունենք և՛ ուժեղ և՛ թույլ կողմեր։ Նույնիսկ Պողոս առաքյալը ընդունում էր, որ թերություններ ունի (2 Կորնթ. 12։9, 10)։ Այսպիսով՝ բոլորս կարող ենք օգուտներ քաղել հավատակիցների աջակցությունից։

14. Ի՞նչ անելու պետք է պատրաստ լինենք մեր եղբայրների հետ խաղաղություն պահպանելու համար։

14 Խաղաղություն հաստատիր։ Մենք մեր ձեռքից եկած ամեն բան անում ենք, որ խաղաղություն պահպանենք մեր եղբայրների հետ, նույնիսկ երբ կարծում ենք, որ մեզ սխալ են հասկացել կամ մեր հանդեպ անարդարացիորեն են վարվել (կարդա Հռոմեացիներ 12։17, 18)։ Ներողություն խնդրելը կարող է սպեղանի լինել վիրավորված զգացումների համար, սակայն դա պետք է անկեղծորեն անել։ Օրինակ՝ փոխանակ ասելու՝ «ցավում եմ, որ այդպես ես զգում», կարող ես ընդունել, որ այդ խնդրի մեջ քո բաժինն ունես, և ասել. «Ցավում եմ, որ իմ խոսքերով ցավ պատճառեցի քեզ»։ Խաղաղությունը հատկապես կարևոր է ամուսնական կյանքում։ Ամուսինն ու կինը ուրիշների մոտ չպետք է ձևացնեն, թե սիրում են իրար, իսկ հետո՝ երբ առանձին լինեն, չխոսեն իրար հետ, դառը խոսքեր ասեն իրար կամ ֆիզիկական բռնության դիմեն՝ իրար ցավեցնելով։

15. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սրտանց ենք ներել։

15 Մեծահոգաբար ներիր։ Մենք ներում ենք մեզ վիրավորած անհատին, երբ սրտում չենք պահում նրա արածը և ձերբազատվում ենք նրա հանդեպ բարկությունից։ Եթե «սիրով միմյանց համբերենք, ամեն կերպ ձգտենք պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ», կկարողանանք մեծահոգաբար ներել նրանց, ովքեր գուցե չեն զգացել, որ վիրավորել են մեզ (Եփես. 4։2, 3)։ Որպեսզի անկեղծորեն ներենք, պետք է հսկենք մեր մտքերը և «վիրավորանքները չհաշվենք» (1 Կորնթ. 13։4, 5)։ Եթե շարունակենք վիրավորված մնալ կամ ոխ պահել, գուցե ընդմիշտ վնասենք ոչ միայն մեր եղբոր կամ քրոջ, այլև Եհովայի հետ ունեցած հարաբերությունները (Մատթ. 6։14, 15)։ Մենք ցույց կտանք նաև, որ անկեղծորեն ենք ներում, եթե աղոթենք մեր դեմ մեղք գործած անհատի համար (Ղուկ. 6։27, 28)։

16. Ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր առանձնաշնորհումներին։

16 Զոհիր անձնական շահերդ։ Եթե առանձնաշնորհումներ ենք ստանում, պետք է դա հնարավորություն համարենք դրսևորելու մեր անկեղծ սերը՝ «ոչ թե [մեր] օգուտը փնտրելով, այլ.... դիմացինի օգուտը» (1 Կորնթ. 10։24)։ Օրինակ՝ համաժողովներին սպասարկուները իրենց ծառայությունը սկսում են նախքան մյուսների գալը։ Այդ եղբայրներից շատերը չեն օգտվում իրենց նշանակումից, որ իրենց և իրենց ընտանիքի անդամների համար ամենալավ տեղերը պահեն։ Նրանք նախընտրում են իրենց նշանակված հատվածում նստել ոչ այնքան լավ տեղերում։ Անձնական շահերը այդ կերպ զոհելով՝ այդ եղբայրները այնպիսի սեր են դրսևորում, որում շահախնդրության նշույլ անգամ չկա։ Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել նրանց։

17. Անկեղծ սերը ի՞նչ անելու կմղի լուրջ մեղք գործած անհատին։

17 Խոստովանիր գաղտնի մեղքերդ և դադարիր դրանք գործելուց։ Լուրջ մեղք գործած որոշ քրիստոնյաներ փորձում են ծածկել այն, որպեսզի անհարմար իրավիճակում չհայտնվեն կամ չհիասթափեցնեն ուրիշներին (Առակ. 28։13)։ Սակայն այդպիսի ընթացքը սիրո դրսևորում չէ, քանի որ դա վնասում է ոչ միայն մեղք գործած անհատին, այլև ուրիշներին։ Այդ ընթացքը կարող է խոչընդոտ լինել, որ Աստծու ոգին գործի ժողովում, և վտանգի ենթարկել ողջ ժողովի խաղաղությունը (Եփես. 4։30)։ Անկեղծ սերը լուրջ մեղք գործած քրիստոնյային կմղի խոսելու երեցների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ օգնությունը ցույց տան նրան (Հակ. 5։14, 15)։

18. Որքա՞ն կարևոր է անկեղծ սեր դրսևորել։

18 Սերը բոլոր հատկություններից մեծագույնն է (1 Կորնթ. 13։13)։ Սերն է մեզ բնորոշում որպես սիրո Աղբյուրին՝ Եհովային, ընդօրինակողների և Հիսուսի հետևորդների (Եփես. 5։1, 2)։ Պողոս առաքյալը գրեց. «Եթե.... սեր չունենամ, ես ոչինչ եմ» (1 Կորնթ. 13։2)։ Թող որ շարունակենք սեր դրսևորել ոչ միայն «խոսքով», այլև «գործով ու ճշմարտությամբ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը