-
«Առաջինը նա սիրեց մեզ»Մոտեցիր Եհովային
-
-
«Աստված սեր է»
15. Ի՞նչ է հայտնում Աստվածաշունչը Եհովայի սիրո մասին, և ի՞նչ առումով են այդ խոսքերն անզուգական (տես նաև ծանոթագրությունը)։
15 Աստվածաշնչում սիրո մասին ասվում է մի բան, որը չի ասվում Եհովայի հիմնական հատկություններից և ոչ մեկի մասին։ Սուրբ Գրքում չի նշվում, օրինակ, որ Աստված զորություն է, արդարություն կամ իմաստություն։ Նա ունի այդ հատկությունները, դրանց հիմնական Աղբյուրն է և դրանք դրսևորելու մեջ իրեն հավասարը չունի։ Սակայն չորրորդ հատկության մասին ասվում է ավելի խորիմաստ մի բան. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։b Ի՞նչ է դա նշանակում։
16-18. ա) Ինչո՞ւ է Աստվածաշունչն ասում, որ «Աստված սեր է»։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ երկրի վրա գոյություն ունեցող արարածներից միայն մարդն է Եհովայի սիրո համապատասխան խորհրդանիշը։
16 «Աստված սեր է» արտահայտությունը նման չէ պարզ հավասարման, օրինակ՝ «Աստված հավասար է սիրո»։ Ճիշտ չի լինի նաև բառերի տեղերը փոխել և ասել, թե «սերն է Աստված»։ Եհովան զուտ վերացական հատկություն չէ։ Նա Անձնավորություն է և սիրուց բացի ունի մի շարք ուրիշ հատկություններ ու զգացմունքներ։ Սակայն սերը Եհովայի բուն էությունն է։ Մի աշխատության մեջ ասվում է. «Աստծու ողջ էությունը սեր է»։ Սա կարելի է արտահայտել հետևյալ կերպ. Եհովայի զորությունը հնարավորություն է տալիս նրան գործելու։ Արդարությունը և իմաստությունը առաջնորդում են նրան իր բոլոր գործերում։ Բայց Եհովայի սերը մղում է նրան գործելու։ Եհովայի սերը արտացոլվում է բոլոր այն դեպքերում, երբ նա գործի է դնում իր մյուս հատկությունները։
17 Հաճախ է ասվում, որ Եհովան սիրո մարմնացում է։ Ուստի եթե ուզում ենք իմանալ, թե ինչ է սկզբունքների վրա հիմնված սերը, պետք է սովորենք Եհովայի մասին։ Այդ գեղեցիկ հատկությունը, ինչ խոսք, կարելի է տեսնել նաև մարդկանց մեջ։ Ինչո՞ւ։ Ահա թե արարչագործության ժամանակ ինչ էր ասել Աստված՝ ակներևաբար իր Որդուն դիմելով. «Եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք» (Ծննդոց 1։26)։ Երկրի վրա ստեղծված բոլոր արարածներից միայն մարդիկ կարող են գիտակցաբար սեր դրսևորել և այդպես ընդօրինակել իրենց երկնային Հորը։ Հիշենք, որ Եհովան իր գլխավոր հատկությունները ներկայացրել է տարբեր արարածների միջոցով։ Բայց որպես սիրո՝ իր ամենագլխավոր հատկության խորհրդանիշ՝ նա ընտրել է երկրային ստեղծագործությունների գլուխգործոցին՝ մարդուն (Եզեկիել 1։10)։
-
-
«Առաջինը նա սիրեց մեզ»Մոտեցիր Եհովային
-
-
b Սուրբգրային մյուս արտահայտությունները գործածվում են որպես համեմատություն։ Օրինակ՝ «Աստված լույս է» և «Աստված.... սպառող կրակ է» (1 Հովհաննես 1։5; Եբրայեցիներ 12։29)։ Այս արտահայտությունները պետք է հասկանալ փոխաբերական իմաստով, քանի որ Եհովան այստեղ նմանեցվում է ֆիզիկական երևույթների։ Եհովան նման է լույսի, քանի որ սուրբ է և արդար։ Նրանում չկա «խավար», կամ՝ անմաքրություն։ Եհովային կարելի է նմանեցնել նաև կրակի, քանի որ նա գործի է դնում կործանելու իր զորությունը։
-