Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 20–21
  • Ի՞նչ գիտենք դևերի մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ գիտենք դևերի մասին
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Մեղք գործած հրեշտակները»
  • «Մոլորեցնում է ողջ երկիրը»
  • Պաշտպանվիր դևերի ազդեցությունից
  • Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում հրեշտակների մասին
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Հիսուսը զորեղ է դևերից
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Ինչպե՞ս են ոգեղեն արարածները ազդում մեզ վրա
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ո՞րն է ճշմարտությունը հրեշտակների մասին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 20–21

Աստվածաշնչի տեսակետը

Ի՞նչ գիտենք դևերի մասին

ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ, գոբլիններ, վամպիրներ, ջիներ, դևեր։ Ահա այսպես են տարբեր կրոնների պատկանող մարդիկ նկարագրում այն ոգիներին, որոնց նրանք համարում են կա՛մ չար, կա՛մ բարի։ Շատերն էլ ընդհանրապես չեն հավատում ոգիների գոյությանը, քանի որ մտածում են, որ դա սնոտիապաշտություն է կամ վառ երևակայության արդյունք։ Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ Ստեղծիչը Ոգի է։ Ոգեղեն են նաև նրա ստեղծած առաջին արարածները՝ հրեշտակները (Հովհաննես 4։24; Եբրայեցիներ 1։13, 14)։ Սուրբ Գրքում խոսվում է նաև չար ոգիների մասին՝ հաճախ նրանց անվանելով դևեր (1 Կորնթացիներ 10։20, 21; Հակոբոս 2։19)։ Սակայն Աստվածաշունչը չի սովորեցնում, որ Աստված է դևերին ստեղծել։ Այդ դեպքում ինչպե՞ս են նրանք առաջացել։

«Մեղք գործած հրեշտակները»

Աստված ոգեղեն արարածներին ստեղծելիս ազատ կամքի պարգև տվեց նրանց, այսինքն՝ նրանք ինքնուրույն կարող էին որոշել՝ ճիշտն անել, թե սխալ վարվել։ Ցավոք մարդկային առաջին զույգի արարումից հետո անթիվ-անհամար ոգեղեն արարածներ նախընտրեցին սխալ ուղով ընթանալ՝ ըմբոստանալով Աստծու դեմ։

Առաջին ոգեղեն արարածը, որ ըմբոստացավ Աստծու դեմ, դարձավ Սատանա։ «Նա ճշմարտության մեջ հաստատ չմնաց»,— ասաց Հիսուսը (Հովհաննես 8։44)։ Իսկ ի՞նչը դրդեց Սատանային դուրս գալու Աստծու դեմ։ Նա սկսեց ագահաբար տենչալ այն երկրպագությանը, որին իրավամբ արժանի էր միայն ու միայն Աստված։ Այնուհետև այնքան զարգացրեց այդ ցանկությունը, որ դարձավ Աստծու մրցակիցը։ Ուստի նա ինքն իրեն դարձրեց Սատանա, այսինքն՝ հակառակորդ։ Դարեր անց Նոյի օրերի Ջրհեղեղից առաջ նրան միացան այլ հրեշտակներ։ Նրանք թողեցին իրենց բնակության վայրը, նյութական մարմիններ հագան ու սկսեցին ապրել երկրի վրա (Ծննդոց 6։1–4; Հակոբոս 1։13–15)։ Երբ Ջրհեղեղը սկսվեց, «մեղք գործած հրեշտակները» վերադարձան երկնային ոլորտ (2 Պետրոս 2։4; Ծննդոց 7։17–24)։ Հետագայում նրանք կոչվեցին դևեր (2 Օրենք 32։17; Մարկոս 1։34)։

Այս անհնազանդ դևերը այժմ չունեն այն դիրքը, որն ունեին նախքան ըմբոստությունը։ Հուդա 6-րդ համարում կարդում ենք. «Այն հրեշտակներին, որոնք չմնացին իրենց սկզբնական դիրքում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը, [Աստված] հավերժական կապանքներով թանձր խավարի մեջ է պահում մեծ օրվա դատաստանի համար»։ Այո՛, Աստված թույլ չտվեց, որ այդ հրեշտակները ստանձնեն իրենց նախկին առանձնաշնորհումները երկնքում, այլ պահեց նրանց փոխաբերական առումով «թանձր խավարի խորքերում»՝ հոգևոր լույսից զրկված (2 Պետրոս 2։4)։

«Մոլորեցնում է ողջ երկիրը»

Այդ ժամանակվանից ի վեր Աստված թույլ չի տալիս այս չար ոգիներին նորից նյութական մարմիններ հագնել։ Այդուհանդերձ, նրանք զորեղ ազդեցություն ունեն մարդկանց վրա։ Իրականում Սատանան ու նրա դևերը «մոլորեցնում են ողջ երկիրը» (Հայտնություն 12։9; 16։14)։ Ինչպե՞ս։ Հիմնականում «դևերի ուսմունքների» միջոցով (1 Տիմոթեոս 4։1)։ Այս կեղծ ուսմունքները, որոնք հաճախ կրոնական երանգ ունեն, կուրացնում են միլիոնավոր մարդկանց մտքերը, որպեսզի նրանք Աստծու մասին ճշմարտությունը չիմանան (2 Կորնթացիներ 4։4)։ Քննենք մի քանի օրինակ։

● Մահացածները կենդանի են։ Տեսիլքներով, ձայներով և այլ նենգ միջոցներով դևերը խաբում են մարդկանց՝ հավատացնելով, որ վերջիններս կարող են հաղորդակցվել մահացածների հետ։ Այդ պատճառով շատերը սկսում են հավատալ այն ստին, թե մարդու մահից հետո նրա հոգին կենդանի է մնում։ Մինչդեռ Աստվածաշունչը հստակ նշում է. «Մահացածները ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5, 6)։ Ավելին, մահացածները՝ «լռության մեջ իջնողները», չեն կարող գովաբանել Աստծունa (Սաղմոս 115։17)։

● Բարոյական չափանիշների անկումը։ «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19, 20)։ Սատանան ու նրա դևերը տեղեկատվական և այլ միջոցներով հրահրում են մարդկանց ազատամիտ լինել և վարվել մարմնի ցանկությունների համաձայն (Եփեսացիներ 2։1–3)։ Դա է պատճառը, որ անբարոյության ամեն տեսակ, այդ թվում նաև սեռական խեղաթյուրումները սովորական բան են դարձել, իսկ Աստվածաշնչի չափանիշները համարվում են հնացած։

● Ոգեհարցության տարածումը։ Մի անգամ Պողոս առաքյալը մի աղախնի հանդիպեց, որը «ոգի ուներ՝ գուշակող դև»։ Այդ աղջիկը «իր տերերին մեծ շահ էր բերում՝ գուշակություններ անելով» (Գործեր 16։16)։ Պողոսը գիտեր, որ դևերն են նրան այդպիսի զորություն տալիս, ուստի չցանկացավ նրան լսել։ Բացի այդ, Պողոսը չէր ուզում վիրավորել Աստծուն, ում աչքին ոգեհարցությունը, ինչպես նաև աստղագուշակությունը գարշելի են (2 Օրենք 18։10–12)։

Պաշտպանվիր դևերի ազդեցությունից

Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել դևերի ազդեցությունից։ Աստվածաշունչը պատասխանում է. «Հպատակվե՛ք Աստծուն, բայց հակառակվե՛ք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։ Մենք կհետևենք այս հորդորին, եթե ապրենք այն ուսմունքների համաձայն, որոնք գրված են Աստվածաշնչում, այն միակ սուրբ գրքում, որը բացահայտորեն մերկացնում է Սատանային, դևերին և նրանց «նենգությունները» (Եփեսացիներ 6։11; 2 Կորնթացիներ 2։11)։ Աստվածաշունչը տեղեկացնում է նաև, որ չար ոգիները և բոլոր նրանք, ովքեր հակառակվում են Աստծուն, հավիտյան կվերանան (Հռոմեացիներ 16։20)։ «Ուղղամիտները կբնակվեն երկրի վրա, և անարատները կմնան նրա վրա»,— գրված է Առակներ 2։21-ում։

[ծանոթագրություն]

a Այն, թե իրականում ինչ վիճակում են գտնվում մահացածները, ինչպես նաև հարության հույսի մասին տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 6-րդ և 7-րդ գլուխները։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

● Աստվա՞ծ է ստեղծել դևերին (2 Պետրոս 2։4)։

● Հնարավո՞ր է մահացածների հետ հաղորդակցվել (Ժողովող 9։5, 6)։

● Ինչպե՞ս կարող ես պաշտպանվել դևերի ազդեցությունից (Հակոբոս 4։7)։

[նկար 21-րդ էջի վրա]

Դևերը փորձում են ազդել մարդկանց վրա տարբեր ձևերով

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը