ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Երկիրը «կուլ տվեց.... գետը»
Պատմության ընթացքում երբեմն աշխարհիկ իշխանությունները օգնել են Եհովայի ժողովրդին (Եզր 6։1–12; Եսթ 8։10–13)։ Այսօր էլ տեսնում ենք, թե ինչպես է «երկիրը»՝ այս աշխարհի որոշ ազդեցիկ մարդիկ կամ խմբավորումներ, որոնք համեմատաբար ավելի ողջամիտ են, կուլ տալիս «գետը»՝ հալածանքը, որը հրահրում է «վիշապը»՝ Բանսարկու Սատանան (Հտն 12։16)։ «Փրկություն տվող Աստված» Եհովան կարող է երբեմն մղել մարդկային ղեկավարներին օգնության հասնել իր ժողովրդին (Սղ 68։20; Առ 21։1)։
Իսկ եթե բանտարկված ես քո հավատի համար, ի՞նչ հույս կարող ես ունենալ։ Երբեք մի կասկածիր, որ Եհովան իր աչքը քեզ վրա է պահում (Ծն 39։21–23; Սղ 105։17–20)։ Համոզված եղիր, որ քո հավատը կվարձատրվի, և հիշիր, որ քո անարատությամբ քաջալերում ես ողջ աշխարհում ապրող հավատակիցներիդ (Փպ 1։12–14; Հտն 2։10)։
ԴԻՏԻՐ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎՈՒՄ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչո՞ւ էին տարիներ շարունակ հազարավոր եղբայրների բանտարկում Հարավային Կորեայում։
Դատական ի՞նչ որոշումներ նպաստեցին, որ որոշ եղբայրներ վաղաժամկետ ազատ արձակվեն։
Մենք ինչպե՞ս կարող ենք օգնել ամբողջ աշխարհի մեր այն եղբայրներին, որոնք ներկայումս բանտարկված են իրենց հավատի համար։
Ինչպե՞ս պետք է օգտագործենք այն ազատությունը, որն այժմ ունենք։
Ցանկացած դատական հաղթանակ, որ ձեռք ենք բերում, ո՞ւմ շնորհիվ է։
Ինչպե՞ս եմ օգտագործում իմ ազատությունը