Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 11/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Հիասքանչ ապագա
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • Ո՞րն է ճշմարտությունը հրեշտակների մասին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Հիսուսը զորեղ է դևերից
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Ավելին
2004 Դիտարան
w04 11/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Որտե՞ղ են լինելու դևերը Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։

Աստվածաշունչը այս հարցին հստակ պատասխան չի տալիս։ Սակայն մենք կարող ենք տրամաբանական եզրակացություններ անել այն մասին, թե որտեղ են լինելու դևերը Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։

Տալով Հազարամյակի սկզբում և վերջում կատարվելիք բաների նախապատկերը՝ Հովհաննես առաքյալը գրում է. «Տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի [«անդունդի», ԱԱ] բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։ Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։ Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի» (Յայտնութիւն 20։1–3)։ Այս համարներում խոսվում է միայն Սատանայի բանտարկման, ինչպես նաև հազարամյակի վերջում կարճ ժամանակով նրա ազատ արձակման մասին։ Թեպետ այստեղ դևերի մասին չի հիշատակված, այնուամենայնիվ տրամաբանական է մտածել, որ երբ անդունդի բանալին ունեցող հրեշտակը՝ փառավորված Հիսուս Քրիստոսը,բռնի և անդունդը նետի Բանսարկուին, նա նույնը կանի նաև դևերին (Յայտնութիւն 9։11)։

1914 թ.–ին երկնքում Թագավոր դառնալուն պես՝ Հիսուս Քրիստոսը մի քայլ ձեռնարկեց, որը զգալի ազդեցություն ունեցավ ինչպես Սատանայի, այնպես էլ դևերի վրա։ Յայտնութիւն 12։7–9 համարներում կարդում ենք. «Պատերազմ եղաւ երկնքումը. Միքայէլը եւ նորա հրեշտակները պատերազմեցին վիշապի դէմ. եւ պատերազմեց վիշապը եւ իր զօրքերը [դևերը]. եւ չ’կարողացան դէմ կենալ, եւ ոչ էլ տեղ գտնուեցաւ նորանց համար երկնքումը։ Եւ վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան»։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Սատանան և նրա դևերը արգելափակված են երկրի շրջակայքում։ Հետևաբար կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ երբ Հիսուս Քրիստոսը հետագայում սահմանափակի Սատանայի գործունեությունը՝ երկրի վրայից վերացնելով նրա չար ազդեցությունը, նա նույնը կանի նաև դևերին։

Ուշադրություն դարձնենք նաև Աստվածաշնչի ամենաառաջին մարգարեության վրա։ Կարդում ենք. «Ես [Աստված] թշնամութիւն եմ դնում քո [Սատանայի] եւ կնոջ [Եհովայի երկնային կազմակերպության] մէջտեղը, եւ քո [Սատանայի] սերունդի եւ նորա սերունդի [Հիսուս Քրիստոսի] մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Օձի գլուխը ջախջախելը ընդգրկում է Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում Սատանային անդունդի մեջ պահելը։ Մարգարեության մեջ ասվում է, որ գոյություն ունի թշնամություն՝ ջախջախող Անձնավորության և Սատանայի սերնդի միջև։ Այս սերնդի, կամ՝ կազմակերպության մեջ մտնում է նրա անտեսանելի մասը, որը բաղկացած է չար հրեշտակներից կամ դևերից։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ երբ Հիսուսը Սատանային նետի անդունդը, նա նաև կկապի ու կբանտարկի դևերին։ Այն փաստը, որ այդ չար ոգեղեն էակները մեծապես վախեցան անդունդը նետվելուց, ցույց է տալիս, որ նրանք տեղյակ են այս գալիք արգելափակման մասին (Ղուկաս 8։31)։

Բայց ոմանք գուցե մտածեն, թե Յայտնութիւն 20։1–3-ում դևերը չեն հիշատակվում թերևս այն պատճառով, որ Սատանայի սերնդի տեսանելի մասի հետ միասին նրանք Արմագեդոնին են կործանվելու։ Աստվածաշունչը թիկունք չի կանգնում այդպիսի ենթադրությանը։ Սատանայի վախճանի վերաբերյալ հետևյալն է ասվում. «Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։ Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից» (Յայտնութիւն 20։9բ, 10)։ Գազանը և սուտ մարգարեն քաղաքական տարրեր են, որոնք Սատանայի տեսանելի կազմակերպության մասն են կազմում (Յայտնութիւն 13։1, 2, 11–14; 16։13, 14)։ Դրանք կկործանվեն Արմագեդոնի ժամանակ, երբ Աստծո Թագավորությունը կփշրի և վերջ կտա աշխարհի բոլոր թագավորություններին (Դանիէլ 2։44)։ Աստվածաշնչում խոսվում է «յաւիտենական կրակի» մասին, որը «պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար» (Մատթէոս 25։41)։ Սատանան և նրա դևերը գցվելու են այն նույն «կրակի եւ ծծմբի լիճը», որտեղ որ գտնվում են գազանն ու սուտ մարգարեն։ Նրանք նույնպես հավիտյան կբնաջնջվեն։ Եթե Սատանայի սերնդի ավելի զորավոր անտեսանելի մասը կործանվելու լիներ Արմագեդոնին, ապա անշուշտ կնշվեր, որ դևերը գազանի և սուտ մարգարեի հետ միասին արդեն գտնվում են այդ խորհրդանշական լճում։ Այն, որ Յայտնութիւն 20։9բ, 10–ում դևերի մասին ոչ մի հիշատակում չկա, վկայում է, որ նրանք Արմագեդոնին չեն կործանվելու։

Քանի որ հստակորեն չի նշվում, որ դևերը գցվում են անդունդը, ուստիև պարզորոշ չի ասվում, որ նրանք արձակվում են այնտեղից։ Այնուամենայնիվ, նրանց նույն վախճանն է սպասում, ինչ որ Սատանային։ Հազար տարվա վերջում Սատանայի հետ ազատ արձակվելուց և մարդկանց վերջնական փորձության ժամանակ նրա հետ համագործակցելուց հետո դևերը նույնպես կնետվեն կրակի լիճը և ընդմիշտ կբնաջնջվեն (Յայտնութիւն 20։7–9ա)։

Այսպիսով՝ թեպետ Յայտնութիւն 20։1–3 համարները տեղեկացնում են, որ միայն Սատանան է բռնվում և նետվում անգործունեության անդունդը, սակայն մենք կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ նրա հրեշտակները նույնպես կկապվեն և կգցվեն այնտեղ։ Ո՛չ Սատանային և ո՛չ էլ նրա դևերի հորդային թույլ չի տրվի, որ խանգարեն Աստծո նպատակի իրականացմանը, որն է՝ Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում երկիրը վերածել դրախտի և մարդկությանը հասցնել կատարելության։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը