Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ի՞նչ է Դատաստանի օրը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
    • Հայտնություն 20։11, 12-ում Հովհաննես առաքյալը հետևյալ խոսքերով է նկարագրում Դատաստանի օրը. «Տեսա մի մեծ սպիտակ գահ և նրան, որ նստած էր դրա վրա։ Նրա առաջից երկինքն ու երկիրը փախան, և նրանց համար տեղ չեղավ։ Եվ տեսա մահացածներին՝ մեծերին ու փոքրերին՝ կանգնած գահի առաջ, և գրքեր բացվեցին։ Մեկ ուրիշ գիրք էլ բացվեց. դա կյանքի գիրքն էր։ Եվ մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն»։ Ո՞վ է գահի վրա նստած Դատավորը։

  • Ի՞նչ է Դատաստանի օրը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
    • Այդ հազար տարվա ընթացքում Հիսուս Քրիստոսը «դատելու է ողջերին և մեռածներին» (2 Տիմոթեոս 4։1)։ Ողջերը «մեծ բազմության» անդամներն են, որոնք վերապրելու են Արմագեդոն պատերազմից (Հայտնություն 7։9–17)։ Հովհաննես առաքյալը գրում է նաև, որ տեսավ «մահացածներին.... կանգնած գահի առաջ»։ Ինչպես Հիսուսն էր խոստացել, «նրանք, ովքեր գերեզմաններում են, նրա ձայնը կլսեն և դուրս կգան», այսինքն՝ հարություն կառնեն (Հովհաննես 5։28, 29; Գործեր 24։15)։ Իսկ ինչի՞ հիման վրա են դատվելու այդ մարդիկ։

      Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ, որ «գրքեր բացվեցին» և «մահացածները դատվեցին՝ ըստ իրենց գործերի՝ այդ գրքերում գրվածների համաձայն» (Հայտնություն 20։12)։ Արդյո՞ք այդ գրքերում արձանագրված են անցյալում կատարած մարդկանց գործերը։ Ո՛չ։ Դատաստանի ժամանակ չեն քննվելու այն գործերը, որոնք մարդիկ արել են մինչև մահանալը։ Որտեղի՞ց գիտենք։ Աստվածաշնչում ասվում է. «Նա, ով մահանում է, ազատվում է մեղքից» (Հռոմեացիներ 6։7)։ Հետևաբար հարություն առած անհատները կյանքը կսկսեն, այսպես ասած, մաքուր էջից։ Ուրեմն այդ գրքերում պետք է որ արձանագրված լինեն Աստծու հետագա պահանջները։ Եվ որպեսզի թե՛ Արմագեդոն պատերազմից վերապրողները և թե՛ հարություն առած մարդիկ հավիտյան ապրեն, պետք է հնազանդվեն Աստծու պահանջներին, այդ թվում նաև այն նոր պահանջներին, որոնց մասին Եհովան կհայտնի հազար տարվա ընթացքում։ Այսպիսով՝ մարդիկ դատվելու են այն բանի հիման վրա, թե ինչպիսի գործեր կանեն Դատաստանի օրվա ընթացքում։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը