-
Ի՞նչ է կրակի լիճը։ Արդյո՞ք դա նույն դժոխքն է կամ գեհենըԱստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
-
-
Մահը (Հայտնություն 20:14)։ Մահը վերացական հասկացություն է և չի կարող բառացի այրվել։ Այն ոչ միայն կյանքից հեռանալու երևույթն է, այլ նաև ցույց է տալիս անգործունյա վիճակ, կյանքի բացակայություն (Ժողովող 9:10)։
-
-
Ի՞նչ է կրակի լիճը։ Արդյո՞ք դա նույն դժոխքն է կամ գեհենըԱստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
-
-
Հավիտենական կործանման խորհրդանիշ
Աստվածաշունչն ասում է, որ կրակի լիճը «երկրորդ մահն է» (Հայտնություն 20:14; 21:8)։ Աստվածաշնչում նշվող առաջին մահը Ադամի գործած մեղքի հետևանքն է։ Այս մահվան գերությունից ազատագրում՝ հարություն կա։ Շուտով Աստված ոչնչացնելու է այս մահը (1 Կորնթացիներ 15:21, 22, 26)։
Հնարավոր չէ ազատվել կրակի լճից
Կրակի լիճը խորհրդանշում է մեկ այլ՝ երկրորդ մահ։ Չնայած որ երկուսն էլ ներկայացնում են ամբողջովին անգործունյա վիճակ, սակայն տարբերվում են իրարից, քանի որ Աստվածաշնչում ոչ մի խոսք չկա երկրորդ մահից հարություն առնելու մասին։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ Հիսուսը ունի «դժոխքի եւ մահի բանալիները», ինչը ցույց է տալիս, որ նա իշխանություն ունի հարություն տալու այն մարդկանց, ովքեր մահացել են Ադամից ժառանգած մեղքի պատճառով (Հայտնություն 1:18; 20:13, «Արարատ» թարգմանություն)։ Սակայն ո՛չ Հիսուսը, ո՛չ էլ մեկ ուրիշը չունի կրակի լճի բանալիները։ Այս խորհրդանշական լիճը ներկայացնում է հավիտենական պատիժ՝ հավիտենական կործանում (2 Թեսաղոնիկեցիներ 1:9)։
-