Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 8/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2006 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Վերջին թշնամին՝ մահը, կոչնչացվի
    2014 Դիտարան
  • Հիսուսի մահն ու հարությունը ինչ կարող են նշանակել քեզ համար
    2015 Դիտարան
  • Ի՞նչ է տեղի ունենում մեր մահացած հարազատների հետ
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Հիսուսը փրկում է. ինչպե՞ս
    2001 Դիտարան
2006 Դիտարան
w06 8/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Հնարավո՞ր է, որ վերջնական փորձությունից հետո, որը տեղի կունենա Հազարամյակից հետո, մարդիկ մեղք գործեն ու մահանան։

«Յայտնութիւն» գրքի երկու համարներ օգնում են մեզ գտնել այս հարցի պատասխանը։ Առաջինը Յայտնութիւն 20։14–ն է, որտեղ կարդում ենք. «Մահը եւ դժոխքը [այսինքն՝ գերեզմանը] գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է»։ Մյուսը՝ Յայտնութիւն 21։4–ն է, որտեղ ասվում է. «Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։

Ուշադրություն դարձնենք, թե երբ են կատարվում նշված դեպքերը։ ‘Մահը և գերեզմանը’ կրակի լճի մեջ են գցվում այն բանից հետո, երբ Արմագեդոնից վերապրած մարդիկ, հարություն առածները և Արմագեդոնից հետո ծնվածները դատվում են ‘գրքերում գրվածների’, այսինքն՝ Եհովայի մանրամասն պահանջների հիման վրա, որոնք նա կտա մարդկանց հազար տարվա համար (Յայտնութիւն 20։12, 13)։ «Յայտնութիւն» գրքի 21–րդ գլխում արձանագրված է Հովհաննես առաքյալի տեսիլքներից մեկը, որը կիրականանա Հիսուս Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։ Սակայն այս տեսիլքի կատարումը իր ավարտին կհասնի հազար տարի տևող Դատաստանի օրվա վերջում։ Այն ժամանակ Եհովան ‘կբնակվի’ մարդկանց հետ լիակատար իմաստով՝ առանց որևէ միջնորդի, երբ Հիսուսը Թագավորությունը հանձնած կլինի իր Հորը։ Եհովան, հոգևոր իմաստով, մշտապես և ուղղակիորեն կբնակվի ‘իր ժողովրդի’ հետ։ Երբ մարդիկ հասնեն կատարելության Քրիստոսի քավիչ զոհաբերության օգուտների լիարժեք կիրառման հիման վրա, «մահն այլեւս չի լինիլ» բառի բուն իմաստով (Յայտնութիւն 21։3, 4)։

Այսպիսով՝ այն մահը, որ հիշատակվում է վերը նշված համարներում, ադամական մահն է, որը կվերանա Քրիստոսի տված փրկանքի շնորհիվ (Հռովմայեցիս 5։12–21)։ Ազատված լինելով առաջին մարդուց ժառանգած մահվան ճիրաններից՝ մարդիկ կլինեն այնպիսին, ինչպիսին որ Ադամն էր ստեղծվելու պահին։ Ադամը կատարյալ էր, բայց դա չէր նշանակում, որ նա ենթակա չէր մահվան։ Եհովան Ադամին պատվիրեց չուտել «բարիի եւ չարի գիտութեան ծառիցը» և ասաց. «Նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։17)։ Այդ մահը լինելու էր գիտակցաբար մեղք գործելու պատճառով։ Մարդիկ Հազարամյա Իշխանության ավարտին սպասվող վերջնական փորձությունից հետո ևս օժտված կլինեն ազատ կամքով (Յայտնութիւն 20։7–10)։ Նրանք առաջվա պես ի վիճակի կլինեն ազատորեն ընտրելու՝ շարունակե՞լ ծառայել Եհովային, թե՞ ոչ։ Ուստի չի կարելի ասել, թե մարդկանցից և ոչ մեկը երբևէ երես չի թեքի Աստծուց, ինչպես որ Ադամն արեց։

Ի՞նչ կպատահի այն անհատին, որը վերջնական փորձությունն անցնելուց հետո ըմբոստանա Աստծու դեմ, այն դեպքում երբ մահն ու գերեզմանը չեն լինի։ Այդ ժամանակ ադամական մահը չի լինի։ Գոյություն չի ունենա նաև գերեզմանը, կամ՝ հադեսը՝ մարդկության համընդհանուր գերեզմանը, և, հետևաբար, հարության հույս լինել չի կարող։ Այդուհանդերձ, Եհովան ցանկացած ըմբոստի կարող է ոչնչացնել կրակի լճում, որտեղից հնարավոր չէ հարություն առնել։ Կրակի լճում մահանալը նման կլինի այն մահին, որով Ադամն ու Եվան մահացան. դա չի լինի այն մահը, որը մարդիկ ժառանգել են Ադամից։

Սակայն քիչ հավանական է, որ նման բան տեղի ունենա։ Վերջնական փորձությունն անցածները Ադամից տարբերվելու են մի շատ կարևոր բանով։ Նրանք փորձված կլինեն ամբողջությամբ։ Կարող ենք վստահ լինել, որ վերջնական փորձությունը լիակատար է լինելու, քանի որ Եհովան գիտի, թե ինչպես լիովին քննել մարդկանց։ Կարող ենք չկասկածել, որ վերջնական փորձության ժամանակ կոչնչացվեն բոլոր նրանք, ովքեր կչարաշահեն կամքի ազատությունը։ Այսպիսով՝ թեև հնարավոր է, որ վերջնական փորձությունն անցած անձնավորությունն ըմբոստանա Աստծու դեմ և այդ իսկ պատճառով կործանվի, այնուամենայնիվ շատ անհավանական է, որ նման բան տեղի ունենա։

[նկար 31-րդ էջի վրա]

Ի՞նչ իմաստով են վերջնական փորձությունն անցածները նման լինելու Ադամին

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը