ԴԱՍ 9
Արդյունավետորեն գործածել զննական միջոցները
Ծննդոց 15։5
ԻՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՆԵԼ։ Օգտագործիր զննական միջոցներ, որ կարևոր մտքերը լավ տպավորվեն քեզ լսողների մեջ։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Գործածիր այնպիսի զննական միջոցներ, որոնք ավելի ազդեցիկ կդարձնեն ուսուցանվող միտքը։ Օգտագործիր նկարներ, սխեմաներ, քարտեզներ, ժամանակային սանդղակներ կամ այլ զննական միջոցներ, որպեսզի ընդգծես կարևոր մտքերը, ոչ թե երկրորդական մանրամասնությունները։ Այնպես արա, որ քեզ լսողները հիշեն ոչ միայն զննական միջոցը, այլև այն միտքը, որ ցանկանում էիր դրանով սովորեցնել։
Այնպես արա, որ քեզ լսողները պարզ տեսնեն զննական միջոցը։