Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Բարկությունը դրդում է սպանության
    Սովորում եմ Աստվածաշնչից
    • Կայենը բարկանում է, երբ Աբելը ընծա է բերում Եհովային

      ԴԱՍ 4

      Բարկությունը դրդում է սպանության

      Եդեմի պարտեզից հեռանալուց հետո Ադամն ու Եվան շատ երեխաներ ունեցան։ Նրանց առաջին որդին՝ Կայենը, դարձավ հողագործ, իսկ երկրորդ որդին, որի անունը Աբել էր՝ հովիվ։

      Մի անգամ Կայենն ու Աբելը ընծաներ բերեցին Եհովային։ Գիտե՞ս, թե ինչ է ընծան։ Դա հատուկ նվեր է։ Աբելի ընծան ուրախացրեց Եհովային, իսկ Կայենի ընծան չուրախացրեց։ Այդ պատճառով Կայենը շատ բարկացավ։ Եհովան զգուշացրեց Կայենին, որ բարկանալու պատճառով նա վատ արարք կգործի։ Բայց Կայենը չլսեց։

      Ավելի ուշ նա Աբելին ասաց. «Արի դաշտ գնանք»։ Երբ նրանք դաշտում մենակ էին, Կայենը հարձակվեց իր եղբոր վրա ու սպանեց նրան։ Ի՞նչ արեց Եհովան։ Նա պատժեց Կայենին՝ ուղարկելով նրան ընտանիքից հեռու մի տեղ։ Կայենին երբեք թույլ չէր տրվելու հետ դառնալ։

      Կայենը դաշտում մոտենում է Աբելին

      Ի՞նչ ենք սովորում։ Կարող է այնպես պատահել, որ բարկանանք, երբ ինչ-որ բան մեր ուզածով չլինի։ Եթե զգանք, որ սկսում ենք բարկանալ, կամ եթե ուրիշները տեսնեն, որ բարկանում ենք, և ուղղեն մեզ, մենք պետք է անմիջապես լսենք ու ձգտենք այլևս չբարկանալ։

      Քանի որ Աբելը սիրում էր Եհովային և անում էր այն, ինչ ճիշտ է, Եհովան միշտ կհիշի նրան։ Երբ նա երկիրը դրախտ դարձնի, Աբելին նորից կյանք կտա։

      «Նախ հաշտվիր եղբորդ հետ և հետո վերադարձիր ու մատուցիր ընծադ» (Մատթեոս 5։24)։

      Հարցեր։ Ովքե՞ր էին Ադամի ու Եվայի առաջին երկու երեխաները։ Ինչո՞ւ Կայենը սպանեց եղբորը։

      Ծննդոց 4։1-12; Եբրայեցիներ 11։4; 1 Հովհաննես 3։11, 12

  • Նոյի տապանը
    Սովորում եմ Աստվածաշնչից
    • Նոյը և նրա ընտանիքը կառուցում են տապանը

      ԴԱՍ 5

      Նոյի տապանը

      Ժամանակի ընթացքում երկիրը լցվեց մարդկանցով։ Նրանցից շատերը չար էին։ Նույնիսկ երկնքում որոշ հրեշտակներ չար դարձան։ Նրանք թողեցին իրենց երկնային տունը և իջան երկիր։ Գիտե՞ս, թե ինչու նրանք դա արեցին։ Այդպես նրանք կարող էին մարդկային մարմին հագնել և ամուսնանալ կանանց հետ։

      Այդ հրեշտակներից և կանանցից որդիներ ծնվեցին, որոնք մեծացան ու դարձան ուժեղ և դաժան մարդիկ։ Նրանք վնասում էին ուրիշներին։ Եհովան չէր կարող թույլ տալ, որ դա շարունակվեր։ Այդ պատճառով նա որոշեց ջրհեղեղ բերել երկրի վրա և կործանել չար մարդկանց։

      Նոյը և նրա ընտանիքը կառուցում են տապանը և կերակուր են պատրաստում

      Բայց կար մի մարդ, որը տարբերվում էր մյուսներից։ Նա սիրում էր Եհովային։ Նրա անունը Նոյ էր։ Նոյը ուներ կին և երեք որդի, որոնց անուններն էին Սեմ, Քամ և Հաբեթ։ Նրանք նույնպես ամուսնացած էին։ Եհովան Նոյին ասաց, որ մի մեծ տապան կառուցի, որպեսզի նա և նրա ընտանիքը Ջրհեղեղից փրկվեն։ Տապանը հսկայական արկղ էր և կարող էր մնալ ջրի վրա։ Եհովան նաև պատվիրեց Նոյին, որ տապան մտցնի շատ կենդանիների, որպեսզի նրանք էլ փրկվեն։

      Նոյն անմիջապես սկսեց կառուցել տապանը։ Մոտ 50 տարի պահանջվեց, որ նա և նրա ընտանիքը կառուցեն այն։ Նրանք կառուցեցին տապանը ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր։ Այդ ընթացքում Նոյը մարդկանց ասում էր, որ Ջրհեղեղ է լինելու։ Բայց ոչ ոք չէր լսում նրան։

      Ի վերջո եկավ տապան մտնելու ժամանակը։ Արի տեսնենք, թե ինչ եղավ դրանից հետո։

      «Ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։37)։

      Հարցեր։ Ինչո՞ւ Եհովան որոշեց ջրհեղեղ բերել երկրի վրա։ Եհովան ի՞նչ ասաց Նոյին, որ անի։

      Ծննդոց 6։1-22; Մատթեոս 24։37-41; 2 Պետրոս 2։5; Հուդա 6

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը