Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lmd դաս 2
  • Բնական զրույց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բնական զրույց
  • Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս վարվեց Փիլիպոսը
  • Ի՞նչ ենք սովորում Փիլիպոսից
  • Ընդօրինակիր Փիլիպոսին
  • Բարելավենք մեր հմտությունները ծառայության մեջ. նախաձեռնություն վերցնենք ոչ պաշտոնական վկայություն տալու համար
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Մարդկանց հետաքրքրող թեմաներ
    Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
  • Ինչպես էր հռչակվում «Հիսուսի մասին բարի լուրը»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
  • Ինչպես կատարելագործել զրույց վարելու կարողությունը
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
Ավելին
Սիրիր մարդկանց. աշակերտներ պատրաստիր
lmd դաս 2

ԶՐՈՒՅՑ ՍԿՍԻՐ

Փիլիպոս ավետարանիչը զրուցում է եթովպացու հետ, ով, կառքի մեջ նստած, մի փաթույթ է կարդում

Գործ. 8։30, 31

ԴԱՍ 2

Բնական զրույց

Սկզբունք. «Որքա՜ն լավ է, երբ խոսքը ճիշտ ժամանակին է ասվում» (Առակ. 15։23)։

Ինչպե՞ս վարվեց Փիլիպոսը

Փիլիպոս ավետարանիչը զրուցում է եթովպացու հետ, ով, կառքի մեջ նստած, մի փաթույթ է կարդում

ՏԵՍԱՆՅՈՒԹ։ «Փիլիպոսը քարոզում է եթովպացի ներքինուն»

1. Դիտիր ՏԵՍԱՆՅՈՒԹԸ կամ կարդա Գործեր 8։30, 31 և մտածիր հետևյալ հարցերի շուրջ.

  1. ա) Ինչպե՞ս Փիլիպոսը զրույց սկսեց։

  2. բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ նրա մոտեցումը և նոր ճշմարտություն ուսուցանելու ձևը բնական էր։

Ի՞նչ ենք սովորում Փիլիպոսից

2. Եթե թույլ տանք, որ զրույցը իր բնական հունով ընթանա, ավելի հավանական է, որ զրուցակիցը իրեն ազատ կզգա և տրամադրված կլինի լսելու մեր հայտնած լուրը։

Ընդօրինակիր Փիլիպոսին

3. Եղիր դիտունակ։ Մարդու կեցվածքից, դեմքի արտահայտությունից և ժեստերից շատ բան կարող ես հասկանալ, օրինակ՝ այն, թե արդյոք նա ցանկություն ունի խոսելու քեզ հետ։ Աստվածաշնչից որևէ միտք ներկայացնելու համար կարող ես ասել. «Գիտեի՞ք, որ....»։ Ամեն գնով մի՛ փորձիր զրույց սկսել մեկի հետ, ով չի ցանկանում խոսել։

4. Եղիր համբերատար։ Պարտադիր չէ, որ զրույցի հենց սկզբից Աստվածաշնչից խոսես։ Սպասիր հարմար պահի, որ կարողանաս բնական անցում կատարել Աստծու Խոսքին։ Հնարավոր է՝ Աստվածաշնչին անդրադառնաս ձեր հաջորդ զրույցի ժամանակ։

5. Եղիր հարմարվող։ Գուցե ձեր զրույցը քո ակնկալած ձևով չընթանա։ Ուստի պատրաստ եղիր խոսելու զրուցակցիդ հետաքրքրող թեմայի մասին, նույնիսկ եթե դա նշանակում է չասել այն, ինչ ուզում էիր։

ՏԵՍ ՆԱԵՎ

Ժող. 3։1, 7; 1 Կորնթ. 9։22; 2 Կորնթ. 2։17; Կող. 4։6

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը