Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 11/02 էջ 7
  • Հարցերի Արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի Արկղ
  • 2002 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Հարցերի արկղ
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • Բարի լուրը քարոզելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Թող որ ժողովը կերտվի
    2007 Դիտարան
  • Տեղափոխվո՞ւմ ես
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2002 Մեր թագավորական ծառայությունը
km 11/02 էջ 7

Հարցերի Արկղ

◼ Ի՞նչ առավելություններ կան, երբ հաճախում ենք այն ժողովը, որը գտնվում է մեր բնակության վայրում։

Ժողովում մենք ստանում ենք քաջալերանք, որը մղում է մեզ ‘սիրո և բարի գործերի’ (Եբր. 10։24, 25)։ Ժողովում ենք սովորում ճշմարտությունը ու այնտեղ ենք անհրաժեշտ հմտություններ ձեռք բերում, որպեսզի կարողանանք կատարել աշակերտներ պատրաստելու առաջադրանքը (Մատթ. 28։19, 20)։ Այստեղ նաև թարմացնում ենք մեր ուժերը, որպեսզի փորձությունների ներքո կարողանանք հավատարիմ մնալ, իսկ սիրառատ վերակացուներն օգնում են մեզ, որ շարունակենք պայքարը գնալով ավելի շատացող ճնշումների ու մտահոգությունների դեմ։ Պարզ է, որ ժողովը շատ կարևոր դեր է խաղում, որպեսզի հոգևորապես առողջ մնանք։ Բայց ի՞նչ առավելություններ կան, երբ հաճախում ենք այն ժողովը, որը գտնվում է մեր բնակության վայրում։

Ամեն մեկիս պարագան տարբեր է, և այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ աշխատանքի վայրը, անհավատ ամուսին ունենալը, տրանսպորտի հարցը, կարող են վճռորոշ լինել, թե անհատը որ ժողովը կհաճախի։ Այդուհանդերձ հոգևոր և այլ տեսակետներից որոշակի առավելություններ կան, երբ անհատը հաճախում է իր բնակության վայրում գտնվող ժողովը։ Օրինակ՝ նման դեպքում երեցները հնարավորություն կունենան շատ ավելի արագորեն կապ հաստատել բոլոր քարոզիչների հետ, երբ ինչ–​որ մի արտակարգ իրավիճակ ստեղծվի։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի անցյալ համարներում («Հարցերի արկղ» խորագրի տակ) խոսվում է մի քանի առավելությունների մասին (1991, հուլիս (ռուս.); 1976, մարտ (անգլ.), և 1967, հունվար (անգլ.))։

Ընդհանուր առմամբ ավելի հարմար է հաճախել մոտակա ժողովը։ Դա մեզ հնարավորություն է տալիս բավական շուտ գալ հանդիպումներին մյուսների հետ հաղորդակցվելու համար, անհրաժեշտ պատրաստություններ տեսնել, մասնակցել բացման երգին ու աղոթքին։ Երբ նոր հետաքրքրվողները ապրում են մեր հարևանությամբ, մեզ համար ավելի հեշտ է լինում կապվել նրանց հետ ու նրանց ուղեկցել այն հանդիպումներին, որոնք ամենահարմարն են նրանց համար։

Մենք վստահ ենք, որ ընտանիքի գլուխները աղոթքով կքննեն այս հարցը ու ծանրութեթև կանեն բոլոր այն հանգամանքները, երբ որոշեն, թե որ տարբերակը լավագույնը կլիներ իրենց ընտանիքի հոգևոր և ֆիզիկական բարօրության համար (Ա Տիմոթ. 5։8)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը