ԵՐԳ 47
Շարունակ աղոթենք Եհովային
Տպագիր թողարկում
1. Թող ամեն օր աղոթենք Բարձրյալին։
Նա մեր կողքին է, ընկեր է անգին։
Թե վհատվենք աշխարհում հոգսառատ,
Մեր հույսն Աստված է ամեն ժամանակ։
Թող աղոթենք շարունակ։
2. Հորն աղոթքում ամեն օր մենք ասենք.
«Շատ շնորհակալ ենք, մեզ կյանք ես տվել։
Երբ սխալվում ենք, ներիր մեզ, Աստվա՛ծ,
Մեզ կարեկցիր քո սիրով անհատակ»։
Թող աղոթենք շարունակ։
3. Ինչ փորձության էլ բախվենք, կաղոթենք։
Յահը մեզ հետ է, մենակ չենք երբեք։
Նա մեզ կօգնի, որ մնանք անսասան.
Չենք վախենա, կլինենք համարձակ։
Թող աղոթենք շարունակ։
(Տես նաև Սաղ. 65։5; Մատթ. 6։9-13; 26։41; Ղուկ. 18։1)։