ԵՐԳ 45
Թող մտքերս հաճելի լինեն քեզ
Տպագիր թողարկում
1. Այն, ինչ խորհում է միտքը իմ,
Ինչով լցված է իմ հոգին,
Թող քեզ, Եհո՛վա, հաճեցնի
Եվ իմ հավատն ամուր դարձնի։
Դժվար ու ծանր պահերին,
Անգամ արցունքն իմ աչքերին
Քո ջերմ խոսքերն եմ ես հիշում,
Դրանք իմ սիրտն են մեղմ շոյում։
2. Բոլոր խորունկ մտքերը իմ
Թող ինձ մղեն սիրել բարին,
Թող քո աչքում մաքուր լինեն,
Խաղաղություն սրտիս բերեն։
Անգին են քո մտքերը, Հա՛յր,
Դրանք շատ թանկ են ինձ համար։
Ես քո Խոսքով եմ կլանված,
Այն իմ սրտում է, ո՛վ Աստված։
(Տես նաև Սաղ. 49։3; 63։6; 139։17, 23; Փիլիպ. 4։7, 8; 1 Տիմոթ. 4։15)։