ԵՐԳ 20
Քո թանկ Որդուն ես զոհել
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա, սիրո՛ղ Հայր,
Տվել ես դու մեծ գին։
Որդուդ սուրբ արյունը
Վերջ դրեց մեղքին։
Ուզում եմ քեզ պատվել,
Միշտ քեզ համար ապրել,
Քո մեծ սիրո մասին
Բոլոր մարդկանց հայտնել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որդուդ ես դու զոհել,
Մեզ կյանք ես պարգևել։
Անչափ երախտապարտ ենք.
Հույսով է սիրտը մեր լցվել։
2. Մեր Հայրն ես, Ընկերն ես,
Ներում ես, կարեկցում։
Հանուն մեզ զոհել ես
Քո անգին Որդուն։
Երբ նա աշխարհ եկավ,
Կրեց տանջանք ու ցավ։
Երբ սիրտն իր կանգ առավ,
Տվեց սրտին իմ կյանք։
(ԿՐԿՆԵՐԳ)
Որդուդ ես դու զոհել,
Մեզ կյանք ես պարգևել։
Անչափ երախտապարտ ենք.
Հույսով է սիրտը մեր լցվել։
(ՎԵՐՋԵՐԳ)
Եհո՛վա, բարի՛ Հայր, որքա՜ն ես մեզ սիրում.
Սրտանց դու տվել ես մեզ համար քո թանկ Որդուն։
(Տես նաև Հովհ. 3։16; 15։13)։