Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 1/1 էջ 31
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ Հիսուսը չշտապեց
    2010 Դիտարան
  • Ովքե՞ր էին «երեք իմաստունները»։ Աստվա՞ծ էր այնպես արել, որ նրանք հետևեին Բեթլեհեմի «աստղին»
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստղագուշակներ են գալիս՝ Հիսուսին տեսնելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը հարություն է տալիս Ղազարոսին
    Սովորում եմ Աստվածաշնչից
Ավելին
2008 Դիտարան
w08 1/1 էջ 31

Գիտեի՞ք արդյոք

Ե՞րբ աստղագուշակները այցելեցին Հիսուսին

Մատթեոսի Ավետարանում կարդում ենք, որ «արևելքից աստղագուշակներ» էին այցելել Հիսուսին և նրա համար նվերներ բերել (Մատթեոս 2։1–12)։ Այն, թե քանի հոգի էին այս աստղագուշակները, որոնք եկել էին մանուկ Հիսուսին տեսնելու, նշված չէ, և ոչ էլ հաստատուն հիմք կա այն տարածված տեսակետի համար, որ նրանք երեք հոգի են եղել։ Աստվածաշնչի հաղորդագրության մեջ չեն նշվում նաև նրանց անունները։

Մատթեոս 2։11 համարի առնչությամբ մի աշխատության մեջ հետևյալ մեկնաբանությունն է տրվում. «Հակառակ ավանդության՝ Մոգերը չայցելեցին Հիսուսին նրա ծննդյան գիշերը, երբ նա մսուրի մեջ էր, ինչպես որ արեցին հովիվները։ Նրանք եկան մի քանի ամիս հետո և այցելեցին «մանկանը» «տանը»» («New International Version Study Bible»)։ Դա հաստատվում է այն փաստով, որ երբ Հերովդեսը ուզում էր սպանել մանկանը, պատվիրեց սպանել երկու տարեկան և ավելի փոքր տարիքի բոլոր տղա երեխաներին ամբողջ Բեթլեհեմում և նրա շրջակա տարածքներում։ Նա հրամայեց սպանել հենց այդ տարիքի երեխաներին՝ հաշվելով «ըստ այն ժամանակի, որի մասին ստույգ տեղեկացել էր աստղագուշակներից» (Մատթեոս 2։16)։

Եթե աստղագուշակները այցելել էին Հիսուսին նրա ծննդյան գիշերը և բերել էին ոսկի ու այլ արժեքավոր նվերներ, ապա քիչ հավանական է, որ Մարիամը քառասուն օր անց Հիսուսին Երուսաղեմի տաճար տանելիս միայն երկու տատրակ զոհաբերեր (Ղուկաս 2։22–24)։ Այս բանը Օրենքով պահանջվում էր աղքատ մարդկանցից, որոնք ի վիճակի չէին գառ մատուցելու (Ղեւտացոց 12։6–8)։ Սակայն այս արժեքավոր նվերները ճիշտ ժամանակին տրվեցին, և հավանաբար դրանցով ծածկվեցին Հիսուսի ընտանիքի ծախսերը, երբ նրանք տեղափոխվեցին Եգիպտոս (Մատթեոս 2։13–15)։

Ինչո՞ւ Հիսուսից չորս օր պահանջվեց Ղազարոսի գերեզման հասնելու համար

Ամենայն հավանականությամբ, Հիսուսը այդպես էր պլանավորել։ Ինչո՞ւ կարող ենք այդպես ասել։ Քննարկենք Հովհաննես 11–րդ գլխում արձանագրված դեպքը։

Երբ Հիսուսի ընկերը՝ Ղազարոսը, որն ապրում էր Բեթանիայում, ծանր հիվանդացավ, նրա քույրերը լուր ուղարկեցին Հիսուսին (համար 1–3)։ Այդ ժամանակ Հիսուսը Բեթանիայից մոտ երկու օրվա ճանապարհի հեռավորության վրա էր գտնվում (Հովհաննես 10։40)։ Ղազարոսն ակներևաբար մահացավ մոտավորապես այն ժամանակ, երբ հիվանդության լուրը հասավ Հիսուսին։ Ի՞նչ արեց Հիսուսը։ Նա «երկու օր ևս մնաց այնտեղ, ուր որ գտնվում էր», և հետո գնաց Բեթանիա (համար 6, 7)։ Հետևաբար քանի որ նա սպասեց երկու օր, հետո երկու օր էլ ճանապարհորդեց, գերեզման հասավ Ղազարոսի մահից չորս օր անց (համար 17)։

Դրանից առաջ Հիսուսը երկու հոգու հարություն էր տվել. մեկին՝ անմիջապես մահանալուց հետո, մյուսին՝ մահանալու օրը՝ հավանաբար նրա մահից որոշ ժամանակ անց (Ղուկաս 7։11–17; 8։49–55)։ Արդյոք նա կկարողանա՞ր հարություն տալ մեկին, որն արդեն չորս օր էր, ինչ մահացած էր, և որի մարմինը սկսել էր քայքայվել (համար 39)։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ նշվում է, որ հրեաները հավատում էին, որ «չորս օրվա մահացած անհատի համար հույս չէր կարող լինել. այդ ժամանակ նրա մարմնի վրա առաջացած նշաններից երևում էր, որ այն փտում է, իսկ հոգին, որն ըստ նրանց՝ մարմնի վերևում սավառնում էր երեք օր, արդեն հեռացել էր»։

Եթե գերեզմանի մոտ հավաքված մարդկանց մեջ կար մեկը, որ կասկածներ ուներ, շուտով կտեսներ, թե ինչ իշխանություն ունի Հիսուսը մահվան վրա։ Կանգնելով բաց գերեզմանի առջև՝ Հիսուսը կանչեց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Ապա «մահացածը դուրս եկավ» (համար 43, 44)։ Իրականում հարությունն է մարդկանց հույս տալիս մահացածների վերաբերյալ, և ոչ թե այն կեղծ գաղափարը, թե հոգին ապրում է մահից հետո (Եզեկիէլ 18։4; Հովհաննես 11։25)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը