ԵՐԳ 42
Աստծու ծառայի աղոթքը
Տպագիր թողարկում
1. Ամենազո՛ր Աստված մեր, Եհո՛վա,
Թող սրբացվի անունդ, փառավո՛ր Հայր։
Թող քո Որդին իշխի ողջ երկրին
Եվ մեզ բերի անվերջ կյանք՝ խինդով լի։
Փառք, պատիվ քեզ, մեր Աստվա՛ծ,
Գովերգում ենք քեզ սրտանց։
2. Այս աշխարհում հաճախ մենք նեղվում ենք,
Բայց քո սիրուց անչափ մխիթարվում ենք։
Մեր ծանր բեռը քեզ ենք հանձնում,
Շատ ենք խնդրում, Եհո՛վա, մեզ ուժ տուր։
Միշտ օգնիր՝ քեզ հաճեցնենք,
Խոստումները մեր պահենք։
3. Հա՛յր, մեզ դարձնում ես, ինչ կամենում ես,
Եվ քո Խոսքով մեզ միշտ առաջնորդում ես։
Դու, վառ լույսի, կյանքի Սկզբնաղբյո՛ւր,
Մեզ քաջությամբ լցրու, քո ոգին տուր։
Թող անվախ միշտ քարոզենք
Եվ քո կամքն իրագործենք։
(Տես նաև Սաղ. 36։9; 50։14; Հովհ. 16։33; Հակ. 1։5)։