Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 108
  • Կարևո՞ր է սոցիալական կայքերում հայտնի լինելը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարևո՞ր է սոցիալական կայքերում հայտնի լինելը
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ վտանգներ կան
  • «Հայտնիության պատրանքը»
  • Կարևո՞ր են հետևորդներն ու լայքերը
  • Ինչո՞վ է վտանգավոր օնլայն շփումը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ճանաչված լինելը սխա՞լ է
    2012 Արթնացե՛ք
  • Ինչպես սովորեցնել պատանուն անվտանգ օգտվել ինտերնետից
    2014 Արթնացե՛ք
  • Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 2
    2011 Արթնացե՛ք
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 108
Պատանի աղջիկը ժպտալով նայում է իր հեռախոսին։ Նրա էջում 85 լայք է ավելացել

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Համացանցում հայտնի լինելը կարևո՞ր է

Իլեյն անունով մի պատանի ասում է. «Երբ տեսա, որ մեր դպրոցում ոմանք սոցիալական ցանցերում հարյուրավոր հետևորդներ ունեն, մտածեցի. «Ինչ հայտնի են»։ Որ ճիշտն ասեմ, մի քիչ նախանձեցի»։

Երբևէ այդպիսի զգացում ունեցե՞լ ես։ Եթե այո, այս հոդվածը քեզ կօգնի, որ այդ հոսանքի մեջ չընկնես։

  • Ի՞նչ վտանգներ կան

  • «Հայտնիության պատրանքը»

  • Կարևո՞ր են հետևորդներն ու լայքերը

  • Զգուշացիր թաքնված պարծենկոտությունից

Ի՞նչ վտանգներ կան

Աստվածաշնչում՝ Առակներ 22:1-ում, ասվում է. «Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է»։ Լավ համբավի ձգտելը սխալ չէ։ Սխալ չէ նաև, երբ ձգտում ես ուրիշների դուրը գալ։

Բայց երբեմն ընդունված լինելու ցանկությունը վերածվում է հանրահայտ լինելու տենչի։ Իսկ դա կարո՞ղ է վտանգավոր լինել։ 16-ամյա Օնյան ասում է, որ կարող է։

«Տեսել եմ, թե մարդիկ ինչպես են անմիտ բաներ անում, որ ճանաչված դառնան։ Օրինակ՝ դրա համար մեր դպրոցի աշակերտներից մեկը երկրորդ հարկից դուրս էր թռել»։

Իրենց հասակակիցների ուշադրությունը գրավելու համար ոմանք նույնիսկ նկարում են իրենց հիմար արարքները և դրանք հրապարակում սոցցանցերում։ Օրինակ՝ մի քանի պատանիներ լվացքի պատիճներ էին կերել, որոնք թունավոր նյութեր են պարունակում, ու տեսանյութը ինտերնետ էին գցել։

Աստվածաշնչում ասվում է. «Ոչինչ մի՛ արեք՝.... սնապարծությունից դրդված» (Փիլիպպեցիներ 2։3)։

Մտածիր

  • Համացանցում հայտնի լինելը որքա՞ն կարևոր է քեզ համար։

  • Առողջությունդ կամ կյանքդ վտանգի կենթարկեի՞ր հասակակիցներիդ ուշադրությանը և հավանությանն արժանանալու համար:

    Ինչ են ասում հասակակիցներդ

    Լիանա

    «Հանրահայտ դառնալու ձգտումը վտանգավոր է դառնում, երբ մարդիկ պատրաստ են լինում ամեն գնով հասնել դրան։ Շատերը մտածում են, որ եթե իրենց խոսելաոճով, հագուկապով կամ վարվելակերպով (նույնիսկ վիրտուալ աշխարհում) հետևեն որոշակի տենդենցների, ապա հայտնի կդառնան։ Սակայն ճանաչված լինելու համար չարժե դեմ գնալ սեփական համոզմունքներին ու սկզբունքներին» (Լիանա):

«Հայտնիության պատրանքը»

Մարդկանց հայտնի դառնալու ջանքերը չեն սահմանափակվում միայն վտանգավոր արարքներով։ 22-ամյա Էրիկան մեկ այլ սովորության մասին է նշում։

«Մարդիկ հրապարակում են մի նկարը մյուսի հետևից, որ տպավորություն ստեղծեն, ասես լիքը մտերիմ ընկերներ ունեն, ում հետ շատ ժամանակ են անցկացնում։ Դա հայտնիության պատրանք է ստեղծում»։

15-ամյա Քերան ասում է, որ ոմանք խորամանկ քայլերի են դիմում, որ այդպիսի պատրանք ստեղծեն։

«Ոմանք այնպիսի լուսանկարներ են նկարում, որոնց նայելով՝ մարդիկ կմտածեն, թե նրանք խնջույքի են, մինչդեռ իրականում տանն են»։

Մեթյուն, որը 22 տարեկան է, ասում է, որ ինքն էլ է նման բան արել։

«Ես մի նկար հրապարակեցի և վայրը նշեցի «Էվերեստ լեռ», թեև երբեք չեմ եղել Ասիայում»։

Աստվածաշնչում ասվում է. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։

Մտածիր

  • Սոցկայքերում երբևէ խաբեության դիմո՞ւմ ես, որ քեզ ավելի շատ մարդիկ ճանաչեն։

  • Քո մեկնաբանություններն ու հրապարակած նկարները արտացոլո՞ւմ են քո իսկական էությունն ու քո արժեքները։

    Ինչ են ասում հասակակիցներդ

    Հաննա

    «Որոշ մարդիկ ամեն ինչի պատրաստ են, միայն թե ավելի շատ լայքեր ստանան։ Իսկ ինչո՞վ ես ուզում հայտնի լինել՝ անպատշաճ հագուստով և խոսելաձևո՞վ, թե՞ ունեցածդ իրերը ցուցադրելով։ Ավելի լավ չէ՞, որ ճանաչվես լավ հատկություններիդ կամ ուրիշներով անկեղծորեն հետաքրքրված լինելու համար։ Սիրված լինելը, ինչ խոսք, հաճելի զգացում է, սակայն պետք է համոզված լինես, որ դրան հասել ես ճիշտ ճանապարհով» (Հաննա)։

Կարևո՞ր են հետևորդներն ու լայքերը

Շատ մարդիկ փորձում են մեծ թվով հետևորդներ և լայքեր հավաքել, որ ճանաչված լինեն։ Մեթյուն, որի մասին արդեն նշեցինք, խոստովանում է, որ ինքն էլ է այդպես արել։

«Մարդկանց հարցնում էի՝ «Քանի՞ հետևորդ ունես» կամ «Ամենաշատը քանի՞ լայք ես ունեցել»։ Հետևորդներիս թիվն ավելացնելու համար սկսում էի պատահական մարդկանց հետևել, որ իրենք էլ ինձ հետևեն։ Ձգտում էի ամեն կերպ հայտնի լինել, իսկ սոցցանցերը ավելի էին մեծացնում այդ ցանկությունը»։

Կոլլաժ։ 1. Պատանի աղջիկը ժպտում է՝ տեսնելով սոցկայքի իր էջում ստացած լայքերը։ 2. Նույն աղջիկը կոնֆետ է ուտում կոնֆետներով լի ափսեից։ 3. Աղջիկը ձեռքը դրել է ստամոքսին։ Նա տխուր է

Սոցցանցերում հայտնի լինելը նման է անառողջ սննդի, որը չի հագեցնում։ Այն կարճաժամկետ ուրախություն է բերում, սակայն անբավարարվածության զգացում է առաջացնում։

25-ամյա Մարիան նկատել է, որ ոմանց ինքնագնահատականը կախված է իրենց հետևորդների ու լայքերի թվից։

«Եթե աղջիկը սելֆի է տեղադրում, ու այն շատ լայքեր չի ստանում, նա մտածում է, որ տգեղ է։ Իհարկե, այդպես մտածելը սխալ է, բայց շատերն այդպես կմտածեին։ Ինչ-որ առումով այդպիսի մարդիկ իրենք իրենց կիբեռբուլիինգի են ենթարկում»։

Աստվածաշնչում ասվում է. «Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք և իրար չնախանձենք» (Գաղատացիներ 5։26)։

Մտածիր

  • Եթե գրանցված ես սոցիալական կայքում, նկատե՞լ ես, որ այն քեզ դրդի ուրիշների հետ համեմատվել։

  • Ավելի շատ մտածում ես հետևորդներիդ թվի՞ մասին, թե՞ ընկերություն անելու այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես սիրում են քեզ։

    Ինչ են ասում հասակակիցներդ

    Ջոշուա

    «Համացանցում հայտնի լինելու համար պետք է դառնաս այնպիսին, որով ուրիշները կհիանան, իսկ դա սովորաբար նշանակում է դառնալ նրանց նման։ Դրա պատճառով հնարավոր է՝ սկսես չափից շատ կենտրոնանալ, թե ուրիշներն ինչ աչքով են նայում քեզ, և թե ինչպես արժանանաս նրանց հավանությանը։ Ոչ մի վատ բան չկա սիրված լինելու ցանկության մեջ, բայց ճանաչված լինելու վրա չափից շատ կենտրոնանալը այդ ցանկությունը կարող է մոլուցքի վերածել» (Ջոշուա)։

Զգուշացիր թաքնված պարծենկոտությունից

Նկատե՞լ ես, թե ոմանք ինչպես են պարծենում իրենց ձեռքբերումներով՝ փորձելով դա ներկայացնել դժգոհության քողի տակ։

  • «Ինչ մեքենաս ավտոսրահից բերել եմ, բոլորն անընդհատ խնդրում են, որ իրենց ինչ-որ տեղ տանեմ»։

  • «Այնքան շատ են կոմպլիմենտ անում, որ նիհարել եմ. արդեն նյարդայնանում եմ»։

Խոսողը փոքր-ինչ դժգոհություն է արտահայտում, որ խոնարհ թվա, բայց իրականում գլուխ է գովում։

Նկատի ունեցիր։ Պարծենկոտության այս ձևը ազդում է մարդկանց նյարդերի վրա, քանի որ նրանք հասկանում են խոսողի նպատակը։ Իրականում մարդիկ կգերադասեն լսել բացահայտ պարծենկոտություն, քան թե այսպիսի խոսքեր, որոնք անկեղծ չեն։

Հաջորդ անգամ, երբ մեկնաբանություն գրես կամ լուսանկար հրապարակես սոցիալական կայքում, զգուշացիր թաքնված պարծենկոտությունից։ Հետևիր Աստվածաշնչի իմաստուն խորհրդին. «Թող քեզ օտարը գովաբանի և ոչ թե քո բերանը» (Առակներ 27։2)։

Վերհիշենք։ Համացանցում հայտնի լինելը կարևո՞ր է

  • Հավաստիացիր, որ հրապարակածդ նյութերը արտացոլում են քո իսկական էությունն ու արժեքները։

  • Սոցցանցերում քեզ ներկայացնելիս ազնիվ եղիր։

  • Հետևորդների ու լայքերի հարցում հավասարակշռված տեսակետ ունեցիր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը