ԵՐԳ 33
Մեր բեռը Եհովային հանձնենք
Տպագիր թողարկում
1. Ո՜վ Աստված, լսիր աղոթքս,
Ձեռքը իմ ամուր բռնիր։
Կյանքն իմ ալեկոծ մի ծով է,
Ցավն է ուղեկից սրտիս։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թե հանձնեմ քեզ ծանր բեռս,
Դու կօգնես, չես թողնի՝ ընկնեմ ես։
Ինձ սփոփում է քո ջերմ սերը,
Քո գրկում հանդարտ եմ ես։
2. Տագնապած սրտիս փափագն է
Աղավնու պես թև առնել,
Հեռուները սավառնել և
Ապահով մի վայր գտնել։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թե հանձնեմ քեզ ծանր բեռս,
Դու կօգնես, չես թողնի՝ ընկնեմ ես։
Ինձ սփոփում է քո ջերմ սերը,
Քո գրկում հանդարտ եմ ես։
3. Հա՛յր, անհուն քո կարեկցանքը
Սիրտն է իմ խաղաղ դարձրել։
Երբ լքեն ինձ իմ ուժերը,
Քո ոգով կառնեմ թևեր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Թե հանձնեմ քեզ ծանր բեռս,
Դու կօգնես, չես թողնի՝ ընկնեմ ես։
Ինձ սփոփում է քո ջերմ սերը,
Քո գրկում հանդարտ եմ ես։
(Տես նաև Սաղ. 22։5; 31։1-24)։