ԵՐԳ 18
Երախտապարտ ենք փրկագնի համար
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա, մեզ համար
Սա օր է հիշարժան՝
Երբ մահվան գերի մարդիկ
Քո սիրուց կյանք առան։
Դու դիմացար քո թանկ Որդու
Մահվան ցավին,
Որ լիահույս սպասենք
Անվիշտ ու հավերժ կյանքին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու մեզ լցրիր անմար հույսով,
Մեզ փրկեցիր Որդուդ մահով։
Եհո՛վա Հայր,
Երախտապարտ ենք քեզ մեր ողջ սրտով։
2. Մարդկանց սրտում չկար
Կյանքի և ոչ մի հույս,
Բայց Որդուդ մահով շողաց
Փրկության մի վառ լույս։
Սիրուց մղված՝
Նա ցանկացավ տալ փրկագին,
Արյան գնով նա մեզ փրկեց՝
Հաղթելով մահին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Դու մեզ լցրիր անմար հույսով,
Մեզ փրկեցիր Որդուդ մահով։
Եհո՛վա Հայր,
Երախտապարտ ենք քեզ մեր ողջ սրտով։
(Տես նաև Եբր. 9։13, 14; 1 Պետ. 1։18, 19)։