ԵՐԳ 95
Լույսն ավելի է պայծառանում
1. Թե երբ և ինչպես է Քրիստոսը գալու,
Քննում էին մարգարեները։
Մեսիան իր անգին ու սուրբ կյանքն է տալու.
Ոգին էր հայտնել այս ամենը։
Օծյալն է գահին՝ իր ձեռքին գավազան.
Տեսնում ենք նշանը հստակ։
Պատիվ է գաղտնիքն իմանալ սրբազան.
Ցանկացել է ամեն մի հրեշտակ։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա լույսը պայծառանում է.
Քայլում ենք արդար ուղիով։
Եհովան մեզ առաջնորդում է,
Զինում հոգևոր գանձերով։
2. Ճիշտ ժամանակին ծառայի միջոցով
Սնունդ է տալիս մեր սուրբ Տերը,
Օրհնում Հոր Խոսքի կենարար ջերմ լույսով
Եվ բոցավառում մեր սրտերը։
Ճամփան լուսավոր ու պայծառ է հիմա.
Գնում ենք հաստատ քայլերով։
Աստծուց են իջնում այս շողերը անմար.
Շնորհակալ ենք ամբողջ մեր հոգով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա լույսը պայծառանում է.
Քայլում ենք արդար ուղիով։
Եհովան մեզ առաջնորդում է,
Զինում հոգևոր գանձերով։
(Տես նաև Հռոմ. 8։22; 1 Կորնթ. 2։10; 1 Պետ. 1։12)