ԵՐԳ 39
Լավ անուն ունենանք Աստծու աչքում
Տպագիր թողարկում
1. Մեր ողջ կյանքում թող իմաստությամբ վարվենք,
Մեր Արարչի մոտ բարի անուն ստեղծենք։
Եթե լինենք խոնարհ, ապրենք կյանքով արդար,
Կօրհնի Եհովան մեզ անդադար։
2. Այսօր շատերը տենչում են մեծ անվան,
Սակայն տեսնում են՝ արագ կորչում է այն։
Նրանց պես չենք վարվի և չենք ձգտի փառքի,
Այս փուչ աշխարհը մենք չենք սիրի։
3. Թող մեր անունը կյանքի գրքում լինի,
Մեր ցանկությունն է՝ Աստված մեզ միշտ հիշի։
Եթե նրան սիրենք, նրա Խոսքին կառչենք,
Մեր լավ անունը կպահպանենք։
(Տես նաև Ծննդ. 11։4; Առակ. 22։1; Մաղ. 3։16; Հայտն. 20։15)։