Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/1 էջ 3–5
  • Արմագեդոն. ի՞նչ է այն՝ ոմանց կարծիքով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Արմագեդոն. ի՞նչ է այն՝ ոմանց կարծիքով
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Արմագեդոն. աշխարհի վե՞րջ
    2005 Դիտարան
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Արմագեդոն. երջանիկ կյանքի սկիզբ
    2005 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 2/1 էջ 3–5

Արմագեդոն. ի՞նչ է այն՝ ոմանց կարծիքով

«Եվ նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Հար-Մագեդոն [«Արմագեդոն» ծնթ.] է կոչվում» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 16։16)։

Ի՞ՆՉ է ձեր միտքը գալիս, երբ լսում եք «Արմագեդոն» բառը։ Հավանաբար՝ լայնամասշտաբ աղետ։ Այս բառը թերևս հաճախ եք լսել լրատվական միջոցներով։ Կրոնական առաջնորդներն էլ քիչ չեն օգտագործում այն։ Բայց հետաքրքիր է, որ Աստվածաշնչում «Արմագեդոն» բառը հանդիպում է ընդամենը մեկ անգամ։

Իսկ Արմագեդոնի մասին տարածված տեսակետները հիմնվա՞ծ են Աստվածաշնչի վրա։ Այս հարցի պատասխանն արժե իմանալ։ Ինչո՞ւ։ Քանի որ Արմագեդոնի մասին ճշմարտությունը կարող է ազատել ձեզ անհիմն վախից, ավելի մեծ հույսերով լցնել ապագայի նկատմամբ և փոխել ձեր տեսակետը Աստծու մասին։

Ստորև ներկայացվում են Արմագեդոնի մասին երեք հարցեր և տարածված տեսակետներ։ Սակայն հետաքրքիր է, թե ինչ է ասում Աստվածաշունչը դրանց մասին։

1. ԱՐՄԱԳԵԴՈՆԸ ՄԱՐԴԱԾԻ՞Ն ԱՂԵՏ Է

Լրագրողներն ու հետազոտողները հաճախ են օգտագործում «Արմագեդոն» բառը՝ բնորոշելու համար մարդածին աղետները։ Օրինակ՝ որոշ հեղինակներ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները կոչել են «Արմագեդոն»։ Այս պատերազմներից հետո մարդկությունը անհանգստացած էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Խորհրդային Միությունը իրար վրա ատոմային ռումբեր կնետեն։ Լրատվամիջոցները այդ հավանական բախումը անվանեցին «ջերմամիջուկային Արմագեդոն»։ Այսօր այն մասնագետները, ովքեր վախենում են, որ շրջակա միջավայրի աղտոտումը կարող է երկրագնդի կլիմայի արմատական փոփոխություններ առաջ բերել, զգուշացնում են մոտալուտ «կլիմայական Արմագեդոնից»։

Ի՞նչ է սա նշանակում։ Երկրագնդի և նրա բնակիչների ապագան լիովին գտնվում է մարդկանց ձեռքում։ Եթե կառավարությունները իմաստուն քայլեր չձեռնարկեն, մոլորակը անդառնալի վնասներ կկրի։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Սուրբ Գրքում կարդում ենք, որ Եհովանa «զուր տեղը չարարեց» երկիրը։ Նա այն ստեղծեց «բնակվելու համար» (Եսայիա 45։18)։ Աստված թույլ չի տա, որ մարդիկ կործանեն երկրագունդը. ավելին, նա «կկործանի նրանց, ովքեր կործանում են երկիրը» (Հայտնություն 11։18)։

2. ԱՐՄԱԳԵԴՈՆԸ ԲՆԱԿԱ՞Ն ԱՂԵՏ Է

Լրագրողները երբեմն մեծ բնական աղետներին տալիս են «Արմագեդոն» անվանումը։ Օրինակ՝ 2010​թ.-ին մի հոդվածում գրվեց, որ «Հայիթիում Արմագեդոն է տեղի ունեցել»։ Այնտեղ խոսվում էր այդ երկիրը ցնցած երկրաշարժի մասին, որն անասելի տառապանք ու վնասներ պատճառեց, խլեց մարդկային կյանքեր։ Լրագրողներն ու կինոարտադրողները «Արմագեդոն» բառն օգտագործում են ոչ միայն արդեն տեղի ունեցած արհավիրքների, այլև այն դեպքերի առնչությամբ, որոնք, իրենց կարծիքով, կարող են պատահել։ Օրինակ՝ «Արմագեդոն» բառով նկարագրում են այն երևակայական հետևանքները, որոնք կարող են լինել, եթե աստերոիդ բախվի մեր մոլորակին։

Ի՞նչ է սա նշանակում։ Արմագեդոնը պատահական աղետ է, որն անխտիր սպանում է բոլորին։ Մարդը քիչ բան կարող է անել իրեն պաշտպանելու համար։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Արմագեդոնը պատահական աղետ չէ և անխտիր չի սպանում բոլորին. այն կործանում է միայն չարերին։ Սուրբ Գիրքը կանխագուշակել է, որ շուտով «ամբարիշտն այլևս չի լինի, կնայես նրա տեղին, և նա չկա» (Սաղմոս 37։10)։

3. ԱՍՏՎԱԾ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ Է ԵՐԿՐԱԳՈՒՆԴԸ ԱՐՄԱԳԵԴՈՆԻՆ

Բազմաթիվ կրոնասեր մարդիկ հավատում են, որ վճռական ճակատամարտ է տեղի ունենալու բարու և չարի միջև, որի հետևանքով մեր մոլորակը կործանվելու է։ ԱՄՆ-ում անցկացված մի հարցման արդյունքներով՝ չափահաս բնակչության 40 տոկոսը հավատում է, որ աշխարհը իր վախճանին է հասնելու «Արմագեդոնի ճակատամարտում» (Princeton Survey Research Associates)։

Ի՞նչ է սա նշանակում։ Աստված չի նախատեսել, որ Երկիր մոլորակը և մարդկությունը հավիտյան գոյություն ունենան։ Նրա կամքով՝ գալու է մի պահ, որ բոլորը մեռնելու են։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված «երկիրը հաստատեց ամուր հիմքերի վրա. այն հավիտյանս հավիտենից չի սասանվի» (Սաղմոս 104։5)։ Երկրագնդի բնակիչների վերաբերյալ Սուրբ Գիրքն ասում է. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղմոս 37։29)։

Հստակ է, որ Աստվածաշունչը համաձայն չէ Արմագեդոնի վերաբերյալ լայն տարածում գտած բազմաթիվ տեսակետներին։ Այդ դեպքում ո՞րն է ճշմարտությունը։

[ծանոթագրություն]

a Աստվածաշունչը հայտնում է, որ «Եհովան» Աստծու անունն է։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը