Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/1 էջ 8–9
  • Ե՞րբ է լինելու արմագեդոն պատերազմը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ե՞րբ է լինելու արմագեդոն պատերազմը
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ո՞ր իրադարձություններն են այսօր կատարվում
  • Մարգարեություններ, որոնք կատարվելու են շուտով
  • Արմագեդոնը և դուք
  • Ինչ է տեղի ունենալու վերջից անմիջապես առաջ
    2012 Դիտարան
  • Թագավորությունն իշխում է
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծու Թագավորությունը ոչնչացնում է իր թշնամիներին
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • «Հայտնություն» գիրքը և Աստծու թշնամիները
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2012 Դիտարան
w12 2/1 էջ 8–9

Ե՞րբ է լինելու Արմագեդոն պատերազմը

«Տեսա մարդկանց մի մեծ բազմություն, որը ոչ ոք չէր կարող հաշվել, բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից.... Նրանք են, որ գալիս են մեծ նեղությունից» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 7։9, 14)։

ԱՐՄԱԳԵԴՈՆ պատերազմը շատ մոտ է։ Որտեղի՞ց գիտենք։

Այսօր ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր ծառայում են Եհովային և ապրում են Աստվածաշնչի բարձր չափանիշներով։ Աստծու աջակցությամբ՝ բոլոր ազգերից, ցեղերից և լեզուներից միլիոնավոր մարդիկ միասին կազմում են մի ներդաշնակ եղբայրություն։ Այդ եղբայրությունը Եհովայի վկաներն են (Հովհաննես 13։35)։

Շուտով Սատանան կհավաքի իր զորքերը և իր ամենամեծ հարձակումը կգործի այս խաղաղ, առաջին հայացքից՝ անպաշտպան մարդկանց վրա (Եզեկիել 38։8–12; Հայտնություն 16։13, 14, 16)։ Կարո՞ղ ենք համոզված ասել, որ այդպես է լինելու։ Սուրբ Գիրքը նկարագրում է կոնկրետ իրադարձություններ, որոնց միջոցով կարող ենք իմանալ, թե երբ է սկսվելու Արմագեդոնը։ Այդ իրադարձություններից շատերն արդեն իսկ կատարվում են։

Ո՞ր իրադարձություններն են այսօր կատարվում

Հիսուսի աշակերտները նրան հարցրին. «Ո՞րն է լինելու.... աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Հիսուսը մատնացույց արեց մի ժամանակաշրջանի, երբ «ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն»։ Հետո ասաց. «Սակայն այս ամենը ցավերի սկիզբն է» (Մատթեոս 24։7, 8)։ Պողոս առաքյալը, մարգարեանալով, այդ նույն ժամանակաշրջանն անվանեց «վերջին օրեր» և նշեց, որ դրանք «չափազանց դժվար ժամանակներ են լինելու» (2 Տիմոթեոս 3։1)։ Ի՞նչ եք կարծում, այսօր այդ մարգարեությունները կատարվո՞ւմ են։

Ինչո՞ւ էր այս ժամանակահատվածը չափազանց դժվար լինելու։ Հովհաննես առաքյալն ասում է, թե ինչու։ Նա մարգարեացավ, որ լինելու է մի ժամանակահատված (այն Աստվածաշնչում կոչվում է «քիչ ժամանակ»), երբ Սատանայի և նրա դևերի գործունեության շրջանակը սահմանափակված է լինելու Երկիր մոլորակով։ Նաև ասվում է, որ Սատանան ունենալու է «մեծ բարկություն» (Հայտնություն 12։7–12)։ Արդյոք չե՞ք նկատում, որ այսօր տարածված է բարկության և անգթության ոգին, ընդ որում ոչ թե տեղ-տեղ, այլ ամենուրեք՝ ամբողջ աշխարհում։

Հիսուսը նաև ասաց, որ այդ չափազանց դժվար ժամանակներում մի բացառիկ գործ է արվելու. «[Աստծու] Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14)։ Ներկայումս 235-ից ավելի երկրներում Եհովայի վկաները ավելի քան 500 լեզվով քարոզում են Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Աստվածաշնչի վրա հիմնված «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը, որ նրանք հրատարակում են, այսօր ամենատարածվածն են ամբողջ աշխարհում։ Բացի այս, նրանք մոտ 100 լեզվով թարգմանել են Աստվածաշունչը։ Այդ գործը, որ ֆինանսավորվում է բացառապես կամավոր նվիրաբերություններով, Եհովայի վկաները կամավոր են անում։ Այս ուշագրավ քարոզչությունը Հիսուսի մարգարեության կատարո՞ւմ է։

Աստվածաշունչը նաև հայտնում է, թե ինչ դեպքեր են անմիջապես նախորդելու Եհովա Աստծու և նրա հակառակորդների միջև տեղի ունենալիք պատերազմին։ Քննենք դրանցից երեքը։

Մարգարեություններ, որոնք կատարվելու են շուտով

Մարգարեություն 1։ Ըստ Աստվածաշնչի՝ ազգերը «խաղաղություն և անվտանգություն» են հռչակելու։ Հնարավոր է՝ նրանք մտածեն, թե գտել են հիմնախնդիրների լուծումը։ Սակայն այդ հայտարարությանը հաջորդող դեպքերը շատ հեռու են լինելու խաղաղ կոչվելուց (1 Թեսաղոնիկեցիներ 5։1–3)։

Մարգարեություն 2։ Տարբեր կառավարություններ որոշում են կայացնելու, որ հարկավոր է պայքարել աշխարհի կրոնական կազմակերպությունների դեմ։ Աստվածաշնչում այդ կառավարությունները խորհրդանշվում են գազանով, իսկ աշխարհի կեղծ կրոնները՝ պոռնիկ կնոջով, որը նստած է այդ գազանի վրա և քշում է նրան (Հայտնություն 17։3, 15–18)։ Այլաբանական գազանը ակամա անելու է Աստծու կամքը, այն է՝ վերացնելու է կեղծ կրոնները, որոնք անամոթաբար պնդում են, թե ներկայացնում են Աստծուն։

Հովհաննես առաքյալը այլաբանորեն նկարագրում է այդ դեպքերը. «Տասը եղջյուրները, որ տեսար, ինչպես նաև գազանը կատեն պոռնիկին և կամայացնեն ու կմերկացնեն նրան և կուտեն նրա մսերը ու ամբողջությամբ կայրեն նրան կրակով, որովհետև Աստված նրանց սրտում դրեց, որ իր միտքը իրագործեն» (Հայտնություն 17։16, 17)։

Մարգարեություն 3։ Կեղծ կրոնի վրա այս հաջող գրոհից հետո Սատանան ազգերին պատրաստելու է հարձակման այն մարդկանց վրա, ովքեր երկրպագում են Եհովա Աստծուն (Հայտնություն 7։14; Մատթեոս 24։21)։

Արմագեդոնը և դուք

Եթե հնարավորություն չեք ունեցել Աստվածաշունչը մանրամասնորեն ուսումնասիրելու, ապա ձեզ անհավատալի կթվա վերևում նշված դեպքերի կատարումը։ Բայց դուք բոլոր հիմքերն ունեք համոզված լինելու, որ այդ մարգարեությունների ամեն մի մանրամասնություն անպայման կատարվելու է և որ այդ դեպքերը տեղի են ունենալու մոտ ապագայում։ Այդ համոզվածությունը ձեզ կարող են տալ աստվածաշնչյան այն բազմաթիվ մարգարեությունները, որոնք արդեն կատարվել ենa։

Մի քիչ ժամանակ տրամադրեք քննելու այն հարցը, թե ինչու են Եհովայի վկաները համոզված, որ «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը» շատ մոտ է և թե ինչու դուք դրանից վախենալու պատճառ չունեք։ Եհովայի վկաները կարող են ձեզ օգնել Աստվածաշնչից իմանալու, թե ինչ է հարկավոր անել ընդգրկվելու համար այն մարդկանց թվում, ում Աստված պաշտպանելու է (Հայտնություն 16։14)։ Այն, ինչ իմանաք, կարող է փոխել ապագայի վերաբերյալ ձեր տեսակետը։

[ծանոթագրություն]

a Աստվածաշնչի կատարված մարգարեությունների մասին տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը (գլուխ 2 և 9)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[մեջբերում 8-րդ էջի վրա]

Եհովայի վկաների կատարած գործը աստվածաշնչյան մարգարեության կատարում չէ՞

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը