Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/1 էջ 14
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Գիտեի՞ք արդյոք
    2011 Դիտարան
  • Պիղատոսն ասում է՝ «Ահա՛ մարդը»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Զինված կողոպտիչների հարձակումը
    1999 Դիտարան
  • Երբեք մի՛ գողացիր
    Սովորիր Մեծ Ուսուցչից
Ավելին
2012 Դիտարան
w12 2/1 էջ 14

Գիտեի՞ք արդյոք

Հիսուսի օրերում թաղման արարողություններին սրինգ նվագե՞լ են

▪ Աստվածաշունչը հայտնում է, որ մարդիկ սրինգ նվագել են ուրախ առիթներով (1 Թագավորներ 1։40; Եսայիա 5։12; 30։29)։ Նաև ասվում է, որ այդ երաժշտական գործիքով նվագել են թաղման արարողությունների ժամանակ։ Այս վերջին դեպքում, սակայն, սրինգը միակ երաժշտական գործիքն է, որ հիշատակվում է։ Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ մի հրեա իշխան Հիսուսին խնդրեց բուժել իր մահամերձ աղջկան։ Երբ Հիսուսը եկավ իշխանի տուն, նա «տեսավ սրինգ նվագողներին ու բազմությանը իրարանցման մեջ», քանի որ երեխան արդեն մահացել էր (Մատթեոս 9։18, 23)։

Մատթեոսը ճշգրտորե՞ն է ներկայացնում այս դրվագը։ Աստվածաշնչի թարգմանիչ Ուիլյամ Բարկլին ասում է. «Գրեթե ամբողջ հին աշխարհում՝ Հռոմում, Հունաստանում, Փյունիկիայում, Ասորեստանում և Պաղեստինում սրինգ նվագելը միշտ կապված էր մահվան և դժբախտության հետ»։ Թալմուդի համաձայն՝ մ.թ. առաջին մի քանի դարերում նույնիսկ ամենաաղքատ հրեան, ում կինը մահացել էր, վարձում էր երկու սրնգահարների և մի լալկան կնոջ՝ հանգուցյալի մահը սգալու համար։ Մ.թ. 67-ին հռոմեացիները նվաճեցին Յոտապատան (Գալիլեա) և նրա բնակիչներին կոտորեցին։ Պատմիչ Հովսեպոս Փլավիոսը, որն ապրել է առաջին դարում, նշում է, որ երբ այդ մասին լուրը հասավ Երուսաղեմ, «բազմաթիվ սգացող մարդիկ վարձեցին սրնգահարների, որպեսզի նրանք նվագեն թաղման արարողությունների ժամանակ»։

Ի՞նչ հանցանք էին գործել այն մարդիկ, ովքեր ցից էին հանվել Հիսուսի կողքին

▪ Աստվածաշունչը այդ մարդկանց կոչում է «ավազակներ» (Մատթեոս 27։38; Մարկոս 15։27)։ Աստվածաշնչային որոշ բառարաններ նշում են, որ Սուրբ Գրքում տարբեր բառեր են օգտագործվում տարբեր հանցանքների համար։ Հունարեն կլեպտես բառը օգտագործվում էր այն գողի համար, ով թաքուն էր գործում (Հովհաննես 12։6)։ Այս բառը գործածվել է Հուդա Իսկարիովտացու առնչությամբ, որը թաքուն գողանում էր աշակերտների փողի արկղից (Հովհաննես 12։6)։ Իսկ լեստես բառը սովորաբար օգտագործվում էր այն մարդու համար, ով կողոպուտ էր ձեռնարկում՝ բռնություն գործադրելով. լեստեսը կարող էր լինել նաև խռովարար կամ հեղափոխական։ Հիսուսի հետ պատժվածները այս վերջիններից էին։ Նրանցից մեկի խոսքերը արձանագրված են Աստվածաշնչում. «Մեր արածների համար ստանում ենք այն, ինչին արժանի ենք» (Ղուկաս 23։41)։ Այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրանք սովորական գողությունից ավելի լուրջ հանցանք էին գործել։

Այս երկու ավազակների նման՝ Բարաբբան կոչվում է լեստես (Հովհաննես 18։40)։ Այն, որ Բարաբբան ավազակ էր, երևում է Ղուկաս 23։19 համարից, որտեղ ասվում է, որ նա «բանտարկվել էր քաղաքում բարձրացած խռովության և մարդասպանության համար»։

Այսպիսով՝ Հիսուսի հետ պատժվածները ոչ միայն ավազակություն էին արել, այլև, հնարավոր է, ներգրավված էին խռովության և մարդասպանության մեջ։ Ինչ էլ որ լիներ նրանց հանցանքը, հռոմեացի կառավարիչ Պոնտացի Պիղատոսը վճռեց, որ նրանք արժանի են ցից հանվելու։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը