Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 2/1 էջ 26–27
  • Ինչո՞ւ Աստված կազմակերպություն ունի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ Աստված կազմակերպություն ունի
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ նպատակով է Աստված կազմակերպություն հիմնել
    Բարի լուր Աստծուց
  • Աստված ունի՞ կազմակերպություն
    2011 Դիտարան
  • Պե՞տք է լինել որևէ կրոնի անդամ
    2012 Արթնացե՛ք
  • Եհովան կազմակերպված Աստված է
    2014 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 2/1 էջ 26–27

Սովորենք Աստծու Խոսքից

Ինչո՞ւ Աստված կազմակերպություն ունի

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

1. Ինչո՞ւ Աստված կազմավորեց Իսրայել ազգը։

Աստված Աբրահամի հետնորդներից ազգ կազմավորեց և նրանց տվեց օրենքներ։ Նա այդ ազգը «Իսրայել» անվանեց և իսրայելացիներին հանձնարարեց պաշտպանել ճշմարիտ երկրպագությունը և իր Խոսքը՝ սուրբ գրքերը (Սաղմոս 147։19, 20)։ Դրա շնորհիվ երկրի բոլոր ազգերը օրհնվելու էին (կարդա՛ Ծննդոց 22։18)։

Աստված ցանկացավ, որ իսրայելացիները լինեն իր վկաները։ Երբ նրանք հնազանդ էին, Աստծու օրենքը իրենց օգտին էր գործում (2 Օրենք 4։6)։ Ուսումնասիրելով իսրայելացիների պատմությունը՝ մենք կարող ենք շատ բան իմանալ ճշմարիտ Աստծու մասին (կարդա՛ Եսայիա 43։10, 12)։

2. Ինչո՞ւ են ճշմարիտ քրիստոնյաները կազմակերպված գործում։

Ժամանակի ընթացքում Իսրայել ազգը կորցրեց Աստծու հավանությունը։ Եհովան նրան փոխարինեց քրիստոնեական ժողովով (Մատթեոս 21։43; 23։37, 38)։ Նախկինում իսրայելացիներն էին Աստծու վկաները, իսկ հիմա ճշմարիտ քրիստոնյաներն են ծառայում որպես Աստծու վկաներ (կարդա՛ Գործեր 15։14, 17)։

Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին վկայություն տալ Եհովայի մասին և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել (Մատթեոս 10։7, 11; 24։14; 28։19, 20)։ Այս գործը մոտենում է իր գագաթնակետին։ Այսօր Եհովան բոլոր ազգերից միլիոնավոր մարդկանց միավորել է ճշմարիտ երկրպագության մեջ (Հայտնություն 7։9, 10)։ Դրա շնորհիվ նրանք կարողանում են իրար քաջալերել և օգնել։ Այդ մարդիկ ամբողջ աշխարհում միևնույն աստվածաշնչյան կրթությունն են ստանում իրենց հանդիպումների ժամանակ (կարդա՛ Եբրայեցիներ 10։24, 25)։

3. Ինչպե՞ս է սկսվել Եհովայի վկաների գործունեությունը։

Եհովայի վկաների գործունեությունը սկսվել է 1870-ականներին։ Աստվածաշունչ ուսումնասիրողների մի փոքր խումբ հայտնաբերեց սուրբգրային ճշմարտությունները, որոնք վաղուց «անհետացել» էին։ Նրանք գիտեին, որ քրիստոնեական ժողովը Հիսուսի կողմից կազմավորվել է քարոզելու նպատակով։ Ուստի ամբողջ աշխարհում քարոզչական գործունեություն ծավալվեց։ 1931​թ.-ին նրանք ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը (կարդա՛ Գործեր 1։8; 2։1, 4; 5։42)։

4. Ինչպե՞ս են գործում Եհովայի վկաներն այսօր։

Առաջին դարում քրիստոնեական ժողովներ կային տարբեր երկրներում։ Այդ ժողովները առաջնորդություն էին ստանում իրենց կառավարիչ մարմնի կողմից, որը Հիսուսին ընդունում էր որպես ժողովի Գլխի (Գործեր 16։4, 5)։ Նմանապես այսօր. Եհովայի վկաները Հիսուսին ընդունում են որպես իրենց Ղեկավարի (Մատթեոս 23։9, 10)։ Նրանք նույնպես առաջնորդվում են Կառավարիչ մարմնի կողմից, որի անդամները փորձառու երեցներ են։ Վերջիններս աստվածաշնչյան առաջնորդություն են տալիս ավելի քան 100000 ժողովների, ինչպես նաև քաջալերում են նրանց։ Յուրաքանչյուր ժողովում կան հմուտ տղամարդիկ, ովքեր ծառայում են որպես երեց։ Նրանք սիրով հոգ են տանում Աստծու հոտի մասին (կարդա՛ 1 Պետրոս 5։2, 3)։

Եհովայի վկաները կազմակերպված քարոզում են բարի լուրը և աշակերտներ են պատրաստում։ Ամենուր մարդկանց օգնելու համար նրանք թարգմանում, տպագրում և տարածում են Աստվածաշնչի ուսումնասիրության նյութեր ավելի քան 500 լեզուներով։ Առաքյալների նման՝ նրանք քարոզում են տնից տուն (Գործեր 20։20) և Աստվածաշնչի ուսումնասիրություն են անցկացնում ճշմարտությունը սիրող անկեղծ մարդկանց հետ։ Եհովայի ծառաները կազմակերպված և ուրախ ժողովուրդ են, քանի որ նրանց համար ամենակարևորը Աստծու կամքը կատարելը և ուրիշներին օգնելն է (կարդա՛ Սաղմոս 33։12; Գործեր 20։35)։

Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 19-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը