Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w13 10/1 էջ 7
  • Բարի լուր բոլոր մարդկանց համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բարի լուր բոլոր մարդկանց համար
  • 2013 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարիտ քրիստոնեությունը զորանում է
    2001 Դիտարան
  • Մեր պաշտոնական կայքը. թե՛ մեզ համար է, թե՛ ուրիշների
    2012 Մեր թագավորական ծառայությունը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2013 Դիտարան
  • Բարի լուր
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2013 Դիտարան
w13 10/1 էջ 7

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

Բարի լուր բոլոր մարդկանց համար

Հիսուսի հարությունը նրա աշակերտներին վստահությամբ ու եռանդով լցրեց։ Օրինակ՝ Պողոս առաքյալը ճանապարհորդեց ողջ Փոքր Ասիայով և Միջերկրական ծովի շրջակա տարածքներով, որտեղ նա ժողովներ հիմնեց և հավատակիցներին զորացրեց, որ անսասան մնան տարբեր տեսակի ճնշումների և հալածանքների ենթարկվելիս։ Չնայած հակառակություններին՝ քրիստոնեությունը ծաղկում էր և տարածվում։

Հետագայում Պողոսին ձերբակալեցին։ Սակայն նույնիսկ կալանքի տակ նա նամակներով քաջալերում և խորհուրդներ էր տալիս քրիստոնյա ժողովներին և զգուշացնում էր նրանց ավելի մեծ սպառնալիքի՝ հավատուրացության մասին։ Աստծու սուրբ ոգու ներշնչմամբ Պողոսը կանխագուշակեց, որ «գիշատիչ գայլեր» կմտնեն ժողով, «ծուռումուռ բաներ կխոսեն» և «աշակերտներին իրենց հետևից կքաշեն» (Գործեր 20։29, 30)։

Առաջին դարի վերջում հավատուրացությունը գլուխ բարձրացրեց։ Հարություն առած Հիսուսը Հովհաննես առաքյալին տվեց «Հայտնությունը»՝ խորհրդանշական կերպով հայտնելով, թե ինչ է սպասվում ապագայում։ Ո՛չ հակառակորդները, ո՛չ էլ սուտ ուսուցիչները չեն կարողանալու խանգարել Աստծուն լիովին իրագործել երկրի և մարդկանց առնչությամբ իր սկզբնական նպատակը։ «Ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» հռչակվելու է Աստծու Թագավորության բարի լուրը (Հայտնություն 14։6)։ Դրախտը կվերականգնվի երկրի վրա, և ամեն ոք, ով ցանկանում է կատարել Աստծու կամքը, կարող է ապրել այնտեղ։

Մի՞թե սա բարի լուր չէ քեզ համար։ Դու կարող ես ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչից, թե որն է, օրինակ, Աստծու պատգամը՝ ուղղված մարդկանց, և թե ինչպես այն կարող է օգտակար լինել քեզ այսօր և ապագայում։

Կարող ես Աստվածաշունչը կարդալ օնլայն www.pr2711.com վեբ կայքում։ Այնտեղ կգտնես նաև «Բարի լուր Աստծուց» գրքույկը և «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը, ինչպես նաև այլ հրատարակություններ, որտեղ խոսվում է այն մասին, թե ինչու կարող ենք վստահել Աստվածաշնչին և ինչպես կարող ենք կիրառել նրա գործնական խորհուրդները ընտանիքում և անձնական կյանքում։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող ես դիմել քո տարածքում ապրող Եհովայի վկաներին։

Գործեր, Եփեսացիներ, Փիլիպպեցիներ, Կողոսացիներ, Փիլիմոն, 1 Հովհաննես, Հայտնություն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը