Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w14 8/1 էջ 4
  • Աստված ուշադիր է քո հանդեպ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված ուշադիր է քո հանդեպ
  • 2014 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Լսիր, լավ ճանաչիր և կարեկցիր
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Այլաբանական պատմություն, որը մեծ արժեք ունի մեզ համար
    2006 Դիտարան
  • Փնտրիր Աստծու առաջնորդությունը ամեն ինչում
    2008 Դիտարան
  • Մխիթարություն սրտով կոտրվածներին
    2011 Դիտարան
Ավելին
2014 Դիտարան
w14 8/1 էջ 4

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՍՏՎԱԾ ՀԵՏԱՔՐՔՐՎԱ՞Ծ Է ՔԵԶՆՈՎ

Աստված ուշադիր է քո հանդեպ

«Նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և նա տեսնում է նրա բոլոր քայլերը» (ՀՈԲ 34:21)։

Հայրը խաղում է իր փոքրիկ տղայի հետ

Որքան փոքր է երեխան, այնքան ավելի շատ ունի ծնողի ուշադրության կարիքը

ԻՆՉՈՒ ՈՄԱՆՔ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՆ։ Ըստ վերջերս արված մի ուսումնասիրության՝ միայն մեր գալակտիկան կարող է պարունակել առնվազն 100 միլիարդ մոլորակներ։ Հաշվի առնելով տիեզերքի վիթխարի չափերը՝ շատերը հարցնում են. «Ինչո՞ւ ամենակարող Արարիչը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչ են անում հասարակ մարդիկ չնչին մոլորակի վրա»։

ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ։ Աստված պարզապես չի տվել մեզ Աստվածաշունչը ու հետո դադարել մեզնով հետաքրքրվելուց։ Ընդհակառակը՝ Եհովան մեզ վստահեցնում է. «Քեզ խորհուրդ կտամ, և աչքս քեզ վրա կլինի» (Սաղմոս 32:8)։

Նկատի առնենք եգիպտացի Հագարի օրինակը, որն ապրել է մ.թ.ա. 20-րդ դարում։ Քանի որ Հագարը անհարգալից էր իր տիրուհու՝ Սարայի հանդեպ, վերջինս սկսեց ստորացնել նրան, և նա փախավ անապատ։ Մի՞թե Աստված այլևս չէր հետաքրքրվում Հագարով՝ տեսնելով, որ նա սխալ է գործել։ Աստվածաշունչը պատմում է. «Եհովայի հրեշտակը գտավ Հագարին»։ Նա հավաստիացում տվեց կնոջը՝ ասելով. «Եհովան լսեց քո դժբախտության աղաղակը»։ Դրանից հետո Հագարը Եհովային ասաց. «Դու ամեն ինչ տեսնող Աստված ես» (Ծննդոց 16:4–13)։

«Ամեն ինչ տեսնող Աստվածը» քեզ նույնպես տեսնում է։ Բերենք մի օրինակ։ Սիրող մայրը հատկապես ուշադիր է իր փոքր երեխայի հանդեպ, քանի որ որքան փոքր է երեխան, այնքան ավելի շատ ունի ծնողի ուշադրության կարիքը։ Նմանապես, Աստված հատկապես ուշադիր է մեր հանդեպ, երբ կոտրված ենք ու խոցելի։ «Ես բարձունքում ու սուրբ վայրում եմ բնակվում,— ասում է Եհովան,— նաև փշրվածների ու ոգով խոնարհների հետ, որպեսզի կենդանացնեմ խոնարհների ոգին ու կոտրվածների սիրտը» (Եսայիա 57:15)։

Սակայն դու գուցե հարցնես. «Ինչպե՞ս է Աստված ուշադրություն դրսևորում իմ հանդեպ՝ իր աչքը պահելով ինձ վրա։ Նա ինձ դատում է իմ արտաքինո՞վ, թե՞ ավելի խորն է նայում ու իսկապես հասկանում է, թե ով եմ ես»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը