Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w17 մարտ էջ 32
  • Աստվածաշնչյան անուն՝ հին սափորի վրա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստվածաշնչյան անուն՝ հին սափորի վրա
  • 2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծու անունը
    2017 Արթնացե՛ք
  • Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ի՞նչ է Աստծու անունը
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դիտում ենք աշխարհը. ուշագրավ տեղեկություններ Մերձավոր Արևելքի մասին
    2015 Արթնացե՛ք
2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w17 մարտ էջ 32
3000 տարվա հնություն ունեցող կավե սափորի վրա արված քանանական գրությունը պարունակում է աստվածաշնչյան անուն

Աստվածաշնչյան անուն՝ հին սափորի վրա

3000 տարվա հնություն ունեցող կավե սափոր

2012 թ.-ին հնագետները հայտնաբերեցին 3000 տարվա հնություն ունեցող կավե սափորի բեկորներ։ Վերջերս այդ հայտնագործությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց հետազոտողների շրջանում։ Ինչո՞վ էր յուրահատուկ այդ գտածոն։ Դրա վրա արված գրությամբ։

Երբ հնագետները վերջապես սափորի բեկորները իրար կպցրին, կարողացան կարդալ քանանական հին գրություն՝ «Էշբաալ բեն Բեդա», ինչը նշանակում է «Էշբաալ՝ Բեդայի որդի»։ Սա առաջին անգամ է, որ հնագետները Էշբաալ անունը գտնում են հնագույն մակագրություններում։

Այս անունը կրող մեկ այլ անձնավորության մասին հիշատակվում է Աստվածաշնչում (հայերեն Աստվածաշնչում գործածված է «Եսբաալ» ձևը)։ Դա Սավուղ թագավորի որդին էր (1 Տար. 8։33; 9։39)։ Հնագիտության պրոֆեսոր Յոսեֆ Գարֆինկելը, որը մասնակցել է պեղումներին, ասում է. «Հատկանշական է այն փաստը, որ Էշբաալ անունը հանդիպում է Աստվածաշնչում և այժմ էլ գտնվել է այս հնագիտական արձանագրության մեջ։ Երկու դեպքում էլ այդ անունը օգտագործվել է Դավիթ թագավորի ժամանակաշրջանում»։ Ուստի ոմանք կարծում են, որ նշված անունը բնորոշ է եղել միայն այդ ժամանակաշրջանին։ Հերթական անգամ հնագիտական գտածոները հաստատում են աստվածաշնչյան տեղեկության ճշգրտությունը։

Էշբաալ անունը Աստվածաշնչում հանդիպում է նաև Իշբոշեթ ձևով (հայերեն Աստվածաշնչում՝ Հեբուսթե), որտեղ «բաալ»-ի փոխարեն գրվել է «բոշեթ» (2 Սամ. 2։10)։ Ինչո՞ւ։ Մասնագետներն ասում են. ««Երկրորդ Սամուել» գրքում, ըստ երևույթին, խուսափել են Էշբաալ անունն օգտագործելուց, քանի որ այն ասոցացվում էր քանանացիների՝ փոթորկի աստված Բահաղի հետ, սակայն նախնական գրելաձևը.... պահպանվել է «Տարեգրություն» գրքում»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը