Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwyp հոդված 69
  • Ինչո՞ւ պետք է աղոթեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ պետք է աղոթեմ
  • Երիտասարդները հարցնում են
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է աղոթքը
  • Աստված լսո՞ւմ է աղոթքները
  • Ինչի՞ մասին կարող եմ աղոթել
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս պետք է աղոթենք Աստծուն
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ինչպես կարող եք մոտենալ Աստծուն
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Երիտասարդները հարցնում են
ijwyp հոդված 69
Մի աղջիկ նստած է լճի մոտ

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչո՞ւ պետք է աղոթեմ

Համաձայն մի հարցման՝ Ամերիկայում դեռահասների 80 տոկոսը աղոթում է, բայց նրանցից միայն կեսն է դա անում ամեն օր։ Անկասկած, նրանցից ոմանք կուզեին իմանալ. «Աղոթքը թեթևացում զգալու միջո՞ց է, թե՞ ավելին»։

  • Ի՞նչ է աղոթքը

  • Աստված լսո՞ւմ է աղոթքները

  • Ինչի՞ մասին կարող եմ աղոթել

  • Ինչ են ասում հասակակիցներդ

Ի՞նչ է աղոթքը

Աղոթքը իրական հաղորդակցություն է Արարչի հետ, որը ստեղծել է ամեն բան։ Միայն մտածիր, թե ինչ է դա նշանակում։ Եհովան մարդկանց գերազանցում է ամեն ինչում, սակայն «նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործեր 17:27)։ Իրականում, Աստվածաշնչում այս հիանալի հորդորն է տրվում. «Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4:8)։

Ինչպե՞ս կարող ես մոտենալ Աստծուն։

  • Միջոցներից մեկը աղոթքն է. այդպես դու խոսում ես Աստծու հետ։

  • Մեկ ուրիշ միջոց է Աստվածաշնչի ուսումնասիրությունը. այդպես Աստված է «խոսում» քեզ հետ։

Այս երկկողմանի հաղորդակցությունը՝ աղոթքն ու Աստվածաշնչի ուսումնասիրությունը, կօգնեն քեզ ամուր ընկերական փոխհարաբերություններ զարգացնելու Աստծու հետ։

«Եհովայի՝ Բարձրյալի հետ հաղորդակցվելը մարդկությանը տրված մեծագույն առանձնաշնորհումներից մեկն է» (Ջերեմի)։

«Երբ իմ ամենախոր զգացումների մասին աղոթքի միջոցով պատմում եմ Եհովային, ավելի եմ մտերմանում նրա հետ» (Միրանդա)։

Աստված լսո՞ւմ է աղոթքները

Նույնիսկ եթե հավատում ես Աստծուն և աղոթում ես նրան, գուցե դժվարությամբ ընդունես, որ նա լսում է քո աղոթքը։ Սակայն, իրականում, Աստվածաշունչը Եհովայի մասին ասում է, որ նա «աղոթքներ Լսող» է (Սաղմոս 65:2)։ Այն նույնիսկ հորդորում է քեզ «ամբողջ հոգսը նրա վրա գցել»։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչն ասում է. «Որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5:7)։

Մտածիր։ Ժամանակ հատկացնո՞ւմ ես մտերիմ ընկերոջդ հետ կանոնավորաբար խոսելու համար։ Նույնն է Աստծու հետ հաղորդակցվելու պարագան։ Կանոնավորաբար խոսիր նրա հետ աղոթքի միջոցով և գործածիր նրա անունը՝ Եհովա (Սաղմոս 86:5–7; 88:9)։ Այո՛, Աստվածաշունչը հորդորում է. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5:17)։

«Աղոթքը հաղորդակցություն է իմ երկնային Հոր հետ։ Դրա միջոցով սիրտս ամբողջությամբ բացում եմ նրա առաջ» (Մոյսես)։

«Ես խոսում եմ Եհովայի հետ խոր զգացմունքներիս մասին, ինչպես որ կխոսեի մորս կամ շատ մտերիմ ընկերոջս հետ» (Քերըն)։

Ինչի՞ մասին կարող եմ աղոթել

Աստվածաշունչն ասում է. «Ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4:6)։

Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կարող ես աղոթել քո խնդիրների մասին։ Այո՛։ Աստվածաշունչն ասում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55:22)։

Ինչ խոսք, Աստծուն աղոթելիս չպետք է խոսես միայն խնդիրներիդ մասին։ «Եթե Եհովային միայն օգնության համար դիմեմ, դա մտերիմ ընկերություն չի լինի,— ասում է Չենթել անունով մի երիտասարդ աղջիկ։— Կարծում եմ, որ նախ պետք է շնորհակալություն հայտնեմ, և դա անելու պատճառների ցուցակը երկար պետք է լինի»։

Մտածիր։ Ինչերի՞ համար ես շնորհակալ Աստծուն։ Ի՞նչ երեք բաների մասին կարող ես այսօր շնորհակալություն հայտնել Եհովային։

«Նույնիսկ ամենապարզ բանը, օրինակ՝ գեղեցիկ ծաղկով հիանալը կարող է մղել մեզ աղոթքում շնորհակալություն հայտնելու Եհովային» (Անիտա)։

«Խորհիր որևէ ստեղծագործության մասին, որը քեզ տպավորել է, կամ աստվածաշնչյան որևէ համարի մասին, որը հասել է սրտիդ, և ապա շնորհակալություն հայտնիր Եհովային դրա համար» (Բրայան)։

Ինչ են ասում հասակակիցներդ

Մոյսես

«Մեր աղոթքների խորությունը օվկիանոսի պես պետք է լինի, ոչ թե ջրափոսի։ Եհովան ցանկանում է օգնել մեզ, ու թեև նա գիտի՝ ինչի կարիք ունենք նույնիսկ նախքան նրան խնդրելը, մենք կարող ենք մեր բովանդակալից աղոթքների միջոցով ցույց տալ, թե որքան շատ ենք վստահում նրան» (Մոյսես)։

Միրանդա

«Աղոթքը նման է պարանի, որի մի ծայրը Եհովան է բռնել, իսկ մյուս ծայրը՝ ես։ Երբ աղոթում եմ իմ սրտի խորունկ բաների մասին, կարծես ավելի պինդ եմ բռնում պարանի ծայրը, ու Եհովան պատասխանում է՝ ամրացնելով իմ և իր միջև կապը» (Միրանդա)։

Ջերեմի

«Եթե ուշադիր չլինենք, մեր աղոթքները կարող են դառնալ ցանկությունների ցուցակ։ Սակայն Եհովային շնորհակալություն հայտնելով՝ սկսում ենք գնահատել այն ամենը, ինչ նա տալիս է մեզ, և մեր աղոթքներում կենտրոնանում ենք շատ ավելի կարևոր բաների վրա և ոչ թե միայն մեզ վրա» (Ջերեմի)։

Շելբի

«Որքան շատ շնորհակալություն հայտնենք Եհովային, այնքան ավելի շատ երախտագետ կդառնանք։ Աղոթելիս Եհովային շնորհակալություն հայտնելը օգնում է մեզ կենտրոնանալու այն օրհնությունների վրա, որոնք ստանում ենք, ոչ թե բոլոր այն խնդիրների վրա, որոնց բախվում ենք» (Շելբի)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը