Առակներ
2 Բարի մարդը Եհովայի հավանությանն է արժանանում,
Բայց չարիք ծրագրող մարդուն Նա դատապարտում է:+
3 Ոչ մի մարդ չարությամբ ապահովություն ձեռք չի բերի,+
Իսկ արդարները երբեք արմատախիլ չեն լինի:
4 Լավ* կինը պսակ է իր ամուսնու համար,+
Բայց ամոթալի վարք ունեցող կինը ասես փտություն լինի նրա ոսկորներում:+
5 Արդարների մտքերը արդար են,
Իսկ չարագործների տված առաջնորդությունը՝ խաբեություն:
7 Չարագործները բնաջնջվում են և չքվում,
Բայց արդարների տունը կանգուն կմնա:+
9 Ավելի լավ է հասարակ մարդ լինել, բայց ծառա ունենալ,
Քան սեփական անձը մեծարել, բայց հացի կարոտ լինել:+
10 Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանիների համար,+
Բայց չար մարդկանց գթասրտությունն անգամ դաժան է:
12 Չար մարդը նախանձով փափագում է մյուս չարագործների բռնած որսը,
Իսկ արդարներն ասես խոր արմատներ ունեցող պտղատու ծառ լինեն:
13 Չար մարդը որոգայթն է ընկնում իր իսկ մեղսալի խոսքերի պատճառով,+
Բայց արդարը փրկվում է նեղությունից:
14 Մարդը իր լավ խոսքերի պտուղներն է քաղում+
Եվ իր ձեռքի գործի շնորհիվ կվարձատրվի:
17 Ազնիվ վկան ճիշտն* է ասում,
Իսկ անազնիվ վկան խաբում է:
18 Անմտածված խոսքը սրի պես խոցում է,
Բայց իմաստունների լեզուն բուժում է:+
20 Չար բաներ ծրագրողների սրտում նենգություն կա,
Իսկ խաղաղարար մարդիկ ուրախ են:+
22 Ստախոս շուրթերը գարշելի են Եհովայի համար,+
Բայց ազնիվ մարդը հաճելի է նրան:
23 Խորագետը թաքցնում է իր իմացածը,
Բայց հիմարի սիրտը դուրս է հանում իր հիմարությունը:+
26 Արդարը ընտրում է լավագույն արոտավայրերը,
Իսկ չարագործների ճանապարհը մոլորեցնում է իրենց:
27 Ծույլը իր որսի հետևից չի ընկնում,+
Սակայն աշխատասիրությունը թանկարժեք գանձ է:
28 Արդարության ճանապարհը կյանքի է առաջնորդում,+
Եվ այն մահվան չի տանում: