Առակներ
23 Երբ թագավորի հետ նստես հաց ուտելու,
Ուշադրություն դարձրու վարքիդ:
2 Կոկորդիդ դանակ դիր,*
Եթե ախորժակդ մեծ է:
3 Թող նրա նրբահամ ուտեստները չգայթակղեն քեզ,
Որովհետև դրանք խաբուսիկ են:
4 Հարստանալու համար կաշվիցդ դուրս մի արի:+
Կանգ առ և հասկացողություն դրսևորիր:*
6 Ժլատ մարդու հացը մի՛ կեր,
Մի՛ գայթակղվիր նրա նրբահամ ուտեստներով,
7 Որովհետև նա հաշվում է կերածդ:
Քեզ ասում է՝ «Կե՛ր, խմի՛ր», բայց սրտանց չի ասում:*
8 Կերածդ պատառը կփսխես
Եվ գովեստի խոսքերդ զուր ասած կլինես:
10 Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները+
Եվ որբերի արտը մի՛ խլիր,
11 Որովհետև նրանց Պաշտպանը* զորեղ է.
Նա կպաշտպանի նրանց քո դեմ հարուցված գործում:+
12 Ողջ սրտովդ ընդունիր խրատը
Եվ ուշադիր լսիր իմաստուն խոսքերը:
13 Երեխային առանց խրատի մի՛ թող:+
Եթե պատժես* նրան, չի մեռնի:
14 Պատժիր նրան,
Որ փրկես գերեզմանից:*
15 Որդի՛ս, եթե սիրտդ իմաստուն դառնա,
Իմ սիրտը կուրախանա:+
16 Սրտիս խորքում կցնծամ,*
Երբ շուրթերդ խոսեն այն, ինչը ճիշտ է:
18 Այդ դեպքում լավ ապագա կունենաս,+
Եվ հույսդ չի մարի:
19 Որդի՛ս, լսիր ու իմաստուն դարձիր
Եվ սիրտդ դեպի ճիշտ ճանապարհը ուղղիր:
20 Մի՛ եղիր չափից շատ գինի խմողների+
Եվ ագահությամբ միս ուտողների մեջ,+
21 Որովհետև հարբեցողն ու որկրամոլը կաղքատանան,+
Եվ քնկոտությունը մարդուն ցնցոտիներ կհագցնի:
22 Լսի՛ր քո հորը, ով կյանք է տվել քեզ,
Եվ մի՛ արհամարհիր քո մորն այն պատճառով, որ ծերացել է:+
24 Արդարի հայրը անշուշտ կցնծա,
Եվ իմաստունի հայրը նրանով կուրախանա:
25 Քո հայրն ու մայրը կուրախանան,
Եվ քեզ ծնունդ տվողը կցնծա:
28 Նա ավազակի նման դարանամուտ է լինում+
Եվ մեծացնում է դավաճան տղամարդկանց թիվը:
29 Ո՞ւմն է վայը: Ո՞ւմն է անհանգստությունը:
Ո՞ւմն են վեճերը: Ո՞ւմն են բողոքները:
Ո՞ւմն են առանց պատճառի ստացված վերքերը:
Ո՞ւմն են խամրած աչքերը:
31 Մի՛ հմայվիր գինու կարմիր գույնով,
Նրանով, թե այն ինչպես է գավաթի մեջ պսպղում
Եվ թե որքան փափուկ է խմվում:
32 Վերջում այն օձի պես կխայթի
Եվ իժի պես թույն կարձակի:
33 Աչքերդ տարօրինակ բաներ կտեսնեն,
Եվ սիրտդ ապականված բաներ կխոսի:+
35 Դու կասես. «Ինձ խփել են, բայց ցավ չեմ զգացել,
Ծեծել են, բայց չեմ հիշում դա:
Ե՞րբ եմ զարթնելու:+
Էլի խմել եմ ուզում»:*