-
Ծննդոց 12։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Եհովան Աբրամին ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից ու քո հոր տնից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ:+ 2 Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ ու կօրհնեմ, մեծ անուն կստեղծեմ քեզ համար, և դու ուրիշների համար օրհնություն կդառնաս:+ 3 Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ,+ և երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն* քո միջոցով»:+
-
-
Գաղատացիներ 3։8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
8 Սուրբ գրվածքը նախապես ցույց է տվել, որ Աստված ուրիշ ազգերի մարդկանց արդար էր հայտարարելու հավատի հիման վրա: Այնտեղ ասվում է, որ Աբրահամին այս բարի լուրը հաղորդվեց. «Քո միջոցով բոլոր ազգերը կօրհնվեն»:+
-